Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վտանգում է հենց Թուրքիան` փորձելով մեծացնել իր ներկայացվածությունը: Այդ մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
«Նախիջևանը ներկայումս գրեթե դատարկ է, ինչից և փորձում է օգտվել Թուրքիան` ապահովելով թե’ իր տնտեսական, թե’ ռազմական ներկայացվածությունը»,- նշեց նա:
Ըստ բանախոսի` Ադրբեջանի ղեկավարությունը կարող է կանխել Թուրքիայի կողմից Նախիջևանի հնարավոր բռնակցման վտանգը, եթե այնտեղ բնակեցնի այն փախստականներին, որոնց մասին անընդհատ բարձրաձայնում է:
Շարունակելով փախստականների թեման` Գ. Մելիքյանը նաև նշեց, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և հայ բնակչության նկատմամբ գործած ազգատյաց քաղաքականության հետևանքով այսօր շուրջ 500 հազար հայ փախստական կա, որոնց հարցը ևս պետք է բարձրաձայնվի թե’ բանակցությ
...
Շարունակություն »
Просмотров:
591
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
20.07.2010
|