Օտարերկրացիների հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ աճում է: ԼՂՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն 2010 թ. առաջին կիսամսյակում հանրապետություն այցելած օտարերկրյա քաղաքացիների ընդհանուր թիվը 45%-ով ավելացել է 2009թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Շարունակում է ընդլայնվել այցելուների աշխարհագրությունը: Զբոսաշրջիկների շրջանում գերակշռում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Շվեյցարիայի,Կանադայի, Իտալիայի, Լեհաստանի, ԱՊՀ երկրների քաղաքացիները: Արցախի նկատմամբ հատուկ հետաքրքրություն են դրսևորում տարբեր երկրներից հայկական սփյուռքի ներկայացուցիչները:
Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Շուշի, Գանձասար, Ամարաս, Դադիվանք, հնագույն քաղաք Տիգրանակերտ:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն
Просмотров:
498
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.07.2010
|
|
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե հուլիսի 16-17-ին Ալմաթիում տեղի ունենալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ քննարկելու է 5 տարվա ընթացքում Լաչինի և Քելբաջարի (Քարվաճառի) հանձնման հարցը։ Նա նաև հավելել էր, թե Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ Ռուսաստանը հակամարտության կարգավորման վերաբերյալ մի շարք առաջարկներ է արել, որոնց թվում էր նաև Ադրբեջանին Քարվաճառի (Քելբաջարի) և Լաչինի շրջանների վերադարձը։
-Դա բացահայտ սուտ է,-ի պատասխան այս հայտարարությունների՝ ասել էր ՀՀ ԱԳ նախարար Է. Նալբանդյանը։
Անդրադառնալով ստեղծված այս մթնոլորտին՝ քաղաքագետ Երվանդ Բոզոյանը «7օր»-ին ասել է, որ սա արդեն արտացոլում է, թե ինչ խայտառակ գործընթացներ են գնում դիվանագիտական ճակատում։
Просмотров:
614
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.07.2010
|
|
Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հայտարարել է, թե հունիսի 18-ի ադրբեջանական դիվերսիայից հետո ղարաբաղյան կողմում թողած ադրբեջանցի ենթասպա Մուրատիս Իբրահիմովի մարմինը իբր չի վերադարձվում։
-Միանշանակ, փոխհրաձգության ժամանակ զոհերի դիակները մնացել են հակառակ կողմում։ Այս կապկցությամբ միջազգային կազմակերպությունները, այդ թվում Կարմի Խաչը, բանակցություններ են անցկացրել կարճ ժամանակում դիակը վերադարձնելու համար։ Ցավոք սրտի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ բանկցություններն արդյունք չեն տվել։ Ներկա պահին Հայաստանը հերթական ստահոդ հայտարարությամբ է հանդես եկել։ Միջազգային Կարմիր Խաչի հարցմանն ի պատասխան՝ նրանք հայտարարել են, որ ադրբեջանական բանակի ենթասպա Մ. Իբրահիմովի մարմինը չկա ո՛չ Հայաստանում, ո՛չ ԼՂՀ-ում։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ էին հետապնդում Հայաստանի ՊՆ-ի և արտգործնախարարի հայտարարություններն այն մասին, թ
...
Շարունակություն »
Просмотров:
591
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.07.2010
|
|
Այսօր Ղազախստանում կկայանա ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին կմասնակցեն կազմակերպության 56 անդամ-երկրների ԱԳ նախարարներ և արտաքին գերատեսչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, 12 գործընկեր-պետություններ, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններ:
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան Վեստին, հանդիպման գլխավոր թեմաները կլինեն եվրոպական և եվրասիական անվտանգության ապահովումը, ինչպես նաև իրավիճակը Ղրղզստանում և Աֆղանստանում:
Սպասվում է նաև Ղազախստան-Հունաստան-Լիտվա եռյակի նիստը:
Աղբյուրի համաձայն` Ալաթիում կկայանա նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի իրենց պաշտոնակիցների մասնակցությամբ: Հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:
Просмотров:
594
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.07.2010
|
|
2010թ. հուլիս 17-ից 18-ը Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարի հրավերով երկօրյա այցով Իրանի Իսլամական Հանրապետություն կմեկնի Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը բանակցություններ կվարի Իրանի իր գործընկերոջ հետ, ինչպես նաև հանդիպումներ կունենա Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ: Հանդիպումների ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային, միջազգային ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
/Aysor.am/
Просмотров:
621
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.07.2010
|
|
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ նալբանդյանը «Հայլուր» լրատվական ծրագրին հայտարարել է, որ Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցի քննարկման մասին Մամեդյարովի արած հայտարարությունը «բացահայտ սուտ է»:
Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել էր, թե իբրեւ հայկական կողմի հետ քննարկվում է Լաչինի եւ Քելբաջարի շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, եւ թե իբրեւ այդ հարցը քննարկվել է նաեւ Սանկտ Պետերբուրգյան հանդիպման ընթացքում:
«Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի եւ Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը: Այդ հարցը չի քննարկվել նաեւ նախագահների Սանկտ Պետերբուգյան հանդիպման ընթացքում», - հայտարարել է Հայստանի արտգործնախարարը:
/Aysor.am/
Просмотров:
587
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.07.2010
|
| |