Հուլիսի 14-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի հանդիպումը «Դեպի Հայք» հիմնադրամի անդամների հետ: Ողջունելով աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ 50 սփյուռքահայ երիտասարդներին և կարևորելով հանդիպման նախաձեռնությունն ու միջոցառման անցկացումը` Սեյրան Օհանյանը հակիրճ անդրադարձավ ՀՀ զինված ուժերի ստեղծման պատմությանը և կայացման ու զարգացման փուլերին՝ առանձնացնելով այն իրողությունը, որ մեր բանակը կազմավորվել է պատերազմական ժամանակաշրջանում: ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ 1994թ.-ից` մայիսյան զինադադարի հաստատումից հետո սկսվեց բանակաշինության որակապես նոր գործընթաց և տարիների ընթացքում կատարելագործվեց թե զորքերի կառավարումը և թե սպառազինությունը, բարձրացավ անձնակազմի պատրաստվածության աստիճանը: Այս ամենի արդյուն
...
Շարունակություն »
Просмотров:
563
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.07.2010
|
|
Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում Հայաստանը պրագմատիկ դիրք է գրավել: Այդ մասին այսօր Երևանում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին։
«Ուզում եմ ողջունել այն փաստը, որ Հայաստանը շատ պրագմատիկ դիրք է գրավել հայ–թուրքական հարաբերությունների խնդրի լուծման ճանապարհին»,- ասաց նախարարը:
Ռադոսլավ Սիկորսկին անդրադարձավ նաև Ղարաբայան հակամարտության կարգավորման խնդրին, ասելով, որ Լեհաստանն ամեն ինչ կանի հիմնահարցի խաղաղ ճանապարհով լուծման համար։
«Որքան տեղյակ եք, Լեհաստանը նաև ԵԱՀԿ կապող օղակն է և ամեն ինչ կանի, որ Ղարաբաղի հարցը խաղաղ ճանապարհով լուծվի», - ասաց Ռ.Սիկորսկին:
/Aysor.am/
Просмотров:
563
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.07.2010
|
|
Հուլիսի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն հանդիպեց իր հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկուն: Հանդիպումը մեկնարկեց առանձնազրույցի ձեւաչափով, ապա շարունակվեց պատվիրակությունների մասնակցությամբ:
Ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Վերջին շրջանում ավանդական ջերմ եւ բարեկամական հայ-լեհական հարաբերությունները առավել ակտիվացել են ` մեր երկրների միջեւ ընթանում է բարձր մակարդակի պարբերական քաղաքական երկխոսություն, ընդլայնվում են տնտեսական համագործակցությունը եւ մշակութային փոխանակումները: Այս այցելությունը լավ հնարավորություն է քննարկելու հայ-լեհական համագործակցության ընթացիկ օրակարգը, նախանշելու նոր ծրագրեր»:
Լեհաստանի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ասաց, որ Լեհաստանը կարեւորում է Հայաստանի հետ բազմաբովանդակ փոխգործակցության զարգացումը, առկա ներուժ
...
Շարունակություն »
Просмотров:
559
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.07.2010
|
|
Այսօր ասուլիսի ժամանակ Երևանում պաշտոնական այցով գտնվող Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկուց լրագրողները հետաքրքվեցին, թե արդյոք Արևելյան գործընկերության ծրագրի սկզբունքներին և տրամաբանությանը համահու՞նչ են Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները Հայաստանի հասցեին` նկատելով, որ Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի հեղինակը հենց Լեհաստանն է:
«Խնդրում եմ հաշվի առեք այն փաստը, որ Արևելյան գործընկերության մասնակից պետություններն ունեն երկկողմանի խնդիրներ, բայց նպատակը չէ, որ այդ ծրագրի շրջանակներում իրենք լուծեն իրենց երկկողմանի խնդիրները: Որքան շատ երկրներ ընդգրկված լինեն Արևելյան գործընկերության ծրագրում, այնքան հեշտ կլինի այդ երկրների միջև խնդիրները լուծելուն»,- ի պատասխան հայտարարեց Ռադոսլավ Սիկորսկին:
/Aysor.am/
Просмотров:
500
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.07.2010
|
|
«ԵԱՀԿ անդամ երկրների արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակներում Մինսկի խմբի համանախագահները հնգակողմ հանդիպում են փորձում նախապատրաստել, սակայն դա դեռ հաստատված չէ», - այսօր Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Եթե նման հանդիպում կայանա, ապա առաջին հերթին պետք է պարզել` արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունները Սանկտ Պետերբուրգում ներկայացված Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակի վրա, ինչի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել հենց Սանկտ Պետերբուրգում»,- հավելեց նախարարը:
Լրագրողների խնդրանքով Է.Նալբանդյանn անդրադարձավ նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի այն հայտարարությանը, թե Ալմաթիի հանդիպմանը քննարկվելու է Քելբաջարի և Լաչինի հարցը, և ասաց, որ «մնացած երևակայություններին ՀՀ փոխարտգործնախարարն արդեն
...
Շարունակություն »
Просмотров:
555
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
14.07.2010
|
| |