Блог
Главная »
2011 » Июнь » 2 » 200 տարի ընդմիջումից հետո Սբ. Գեղարդը տարվեց Այրիվանք
18:38 200 տարի ընդմիջումից հետո Սբ. Գեղարդը տարվեց Այրիվանք |
PanARMENIAN.Net - Հունիսի 2-ին տեղի ունեցավ Սուրբ Գեղարդի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Այրիվանք տեղափոխելու ծիսական արարողությունը: Այսօր առավոտյան այն տեղափոխվեց Այրիվանք, որտեղ տեղի ունեցավ Սբ. Պատարագ, որտեղ հավատացյալները հաղորդակցվեցին մասունքի հետ: Այնուհետև Աստվածամուխ Գեղարդով կատարվեց անդաստանի կարգ և մատաղի օրհնություն: Վերջում «Կարին» երգի-պարի համույթը հանդես եկավ ժողովրդական պարերով: Այս տարի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Համբարձման տոնը հռչակվել է Գեղարդավանքի ուխտի օր, և այս արարողությունը կկատարվի յուրաքանչյուր տարի: Մասունքը վերջին 200 տարիների ընթացքում առաջին անգամ է տեղափոխվել Այրիվանք: Այսօր երեկոյան այն կվերադառնա Էջմիածին: Տոնը նշվում է Քրիստոսի Հարության 40-րդ օրը, 35 օրվա շարժունակությամբ` ապրիլի 30-ից մինչեւ հունիսի 3-ը` հինգշաբթի: Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին: Այդ ընթացքում Հիսուսն Իր վարդապետությունն ուսացանում էր նրանց, իսկ վերջին հանդիպման ժամանակ օրհնում ու պատգամներ էր տալիս առաքյալներին, որից հետո համբարձվում երկինք:
/Panarmenain.net/
|
Просмотров: 561 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |