Մրցանակաբաշխության արդյունքներով լավագույնն են ճանաչվել.
«ՄԵԿԵՆԱՍ» - Դոնի Ռոստովցի գործարար, АРДТ-7 ԲԲԸ գլխավոր տնօրեն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադիմիր Ղազարյանը:
«ԴԻՎԱՆԱԳԵՏ» - Միջազգային հայկական կազակական միավորման ատաման, մոսկվացի գեներալ Սերգեյ Մադաթյանը:
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈԻԹՅՈՒՆ» - Ռուսաստանի հայերի միության Սոչի քաղաքի բաժանմունքը (նախագահ` Հակոբ Կոչկոնյան), որը մասնաճյուղեր ունի նաև Ադլերում, Լազարևսկում և Խոստայում:
«ԳԻՐՔ» - 2009 թվականին Մոսկվայի «Վոլշեբնի ֆոնար» հրատարակչության կողմից տպագրված «Լեռնային Ղարաբաղ. Փաստերն ընդդեմ կեղծիքի» աշխատությունը (հեղինակ` լրագրող-միջազգայնագետ Արսեն Մելիք-Շահնազարով):
«ԱՄՍԱԳԻՐ» - Կրասնոդար քաղաքում հրատարակվող «Խաչքար» ամսագիրը (գլխավոր խմբագիր` Քրիստափոր Մխիթարյան):
«ԼՐԱԳԻՐ» - Օմսկ քաղաքում հրատարակվող հայկական «Ուրարտու» թերթը (գլխավոր խմբագիր` Մերի Ավետիսյան):
2009 թվականի արդյունքներով «Երկրամաս» լրագրի կողմից որպես տարվա լավագույն «
ՎԵԲԿԱՅՔ» ճանաչվել է «Վոսկանապատ» տեղեկատվական-վերլուծական պորտալը (
www.voskanapat.info):
Այս առումով լրագիրը նշել է, որ չնայած «Վոսկանապատը» հիմնվել է Հայաստանում, այն հրապարակվում է ռուսերեն, և ռուսաստանցի հայերը կազմում են կայքի այցելուների մեծագույն մասը:
«Վոսկանապատ» տեղեկատվական-վերլուծական պորտալը պարգևատրվել է բազմաբնույթ հայատյաց կեղծիքներով ու հերյուրանքներով ինտերնետն աղտոտող Ադրբեջանի քարոզչական մեքենայի դեմ ծավալած արդյունավետ պայքարի համար: Լրագրի գնահատմամբ, պորտալի հիմնադիր ղեկավարն է բազմաթիվ գրքերի և հրապարակումների հեղինակ, նշանավոր հայ քաղաքականագետ, Արցախի ազատագրման պայքարի մասնակից Լևոն Մելիք-Շահնազարյանը: