Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Январь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Январь » 6 » ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ
19:33
ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ
Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայումս կիռարվող տեղեկատվական քաղաքականությունը, մի կողմից, սերմանելով ազգայնական ագրեսիվ ու ռևանշիստական գաղափարախոսություն, ծառայում է այդ երկրում նոր ձևավորվող հանրության ինքնահաստատման գործին, իսկ մյուս կողմից, պատմական իրողությունները խեղաթյուրելու ճանապարհով, նպատակ է հետապնդում ձեռք բերել ձեռնտու վարկանիշ համաշխարհային հանրության առջև։
 
Ադրբեջանական պետության կողմից ծավալված քարոզչությունը, ունենալով ծայր աստիճան հակահայկական բովանդակություն, միևնույն ժամանակ առնաձնահատուկ և անթաքույց ճիգեր է գործադրում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների մշակութային ժառանգությունը սեփականաշնորհելու ուղղությամբ, այսինքն` նպատակաուղղված իրագործում է քաղաքակրթությունների ցեղասպանություն:

Ըստ էության այն լայնածավալ է ու բազմատեսակ, բովանդակությամբ` կեղծ և լպիրշ, իսկ գործելաոճով` հարձակողական ու դիվերսիոն:

Հակահայկականությունն Ադրբեջանում նոր երևույթ չէ; Այն սկիզբ է առել 1918 թվականից, ադրբեջանական պետության ծննդյան օրվանից`Թուրքիայի ծայրահեղական ազգայնական քաղաքականության ազդեցությամբ: Այն, որոշակի քողարկումներով, զարգացել է նաև խորհրդային ժամանակաշրջանում, իսկ հետո վերաճել համակարգված ագրեսիվ գործողությունների համալիրի:

Խորհրդային ժամանակաշրջանում Ադրբեջանական ԽՍՀ-ում տարվող ազգայնական քաղաքականությունը հիմնականում սահմանափակվում էր պատմամշակութային հարթությամբ: Պատմաբանները ձգտում էին, կեղծելով բնիկ ժողովուրդների էթնոազգային պատմությունը, ադրբեջանականացնել հանրապետության տարածքում բնակվող տարբեր էթնիկ խմբերի և հատկապես հայերի պատմամշակութային ժառանգությունը: Չնայած, առիթը բաց չէին թողնում օգտվել նաև «խորհրդային ինտերնացիոնալիզմի» ընձեռած հնարավորություններից, որոնք բացահայտորեն դրսևորվեցին Սումգաիթի, Բաքվի և մյուս բնակավայրերի նախճիրներում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ ծավալած ռազմական արշավանքում:

Անկախություն ձեռք բերելուց անմիջապես հետո Ադրբեջանում սկսվեց պետականորեն հովանավորվող ծայրահեղ հակահայկական դրսևորումների մի իսկական տողան: Հրադադար կնքելու միջոցով երկրում կայունություն սահմանելուց և կառավարման լծակներին վերջնականապես տիրանալուց հետո, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևն անձամբ նախաձեռնեց Հայաստանի ու հայ ժողովրդի վարկաբեկման և հայոց պատմության աղավաղման գործընթացը:

Չբավարարվելով Խոջալուի իրադարձություններին վերաբերող կեղծված մեկնաբանությունների բազմապատկման գործողություններով, կամ էլ իր խորհրդականին`գաղափարական դիվերսիայի մեծագույն վարպետ Զբիգնև Բժեզինսկուն, անսալով, 1998թ. մարտին Հ.Ալիևը ստորագրեց հրամանագիր «ադրբեջանցիների ցեղասպանության մասին»:

Նրա անմիջական հրահանգով և խստագույն հսկողության ներքո լույս աշխարհ եկան «հայերի կողմից իրականացրած ադրբեջանցիների ցեղասպանությունների», «հայկական ահաբեկչությունների ժամանակագրության», «Արևմտյան Ադրբեջանի (այսինքն ՀՀ ներկայիս տարածքի-ԱԳ) աշխարհագրության» և նմանատիպ այլ թեմաներով մի շարք «պատմագիտական» աշխատություններ, որոնք դարձան հակահայկական քարոզչության ծավալման դասական հիմքը:

Արտառոց և լկտի կեղծիքներով ողողված այս «գրականության» բովանդակության քննարկումը ժամանակի զուր վատնում և անօգուտ ձեռնարկ է, քանզի այն արդեն դարձել է ադրբեջանական նոր սերնդի կրթության և դաստիարակության հիմքը:

Ադրբեջանի գիտական և մշակութային ամբողջ ներուժը տասը տարուց ավելի է, որ կատարելով պետական պատվեր, ծավալում է պատմական ակնհայտ փաստերը կեղծելու և տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը սեփականաշնորհելու, հակահայկական ուղղորդվածության ակտիվ գործունեություն:

Մասնավորապես, ադրբեջանական «ժամանակակից պատմագիտությունը», առանց որևէ հիմնավորման, պնդում է, որ ադրբեջանական ժողովուրդը Դերբենտից Բաթումի և մինչև Ուրմիա լիճ տարածքի բնիկ էթնոսն է և այդ տարածաշրջանում երբևէ գոյատևած քաղաքակրթությունների անմիջական ժառանգորդը: Միևնույն ժամանակ, չցանկանալով կտրվել քաղաքականապես ձեռնտու թյուրքական արմատներից, «հայտնագործել են», որ թյուրքական էթնոսն առաջացել է այդ տարածքում, ապա, հետագայում, տեղափոխվել Անդրբայկալյան տափաստաններ ու այնտեղից սկսել արշավանքները դեպի արևմուտք:

Ըստ նույն «տրամաբանության», հայերը քոչվորներ են, ներգաղթած Բալկաններից, որոնց 19-րդ դարի սկզբներին ռուսական կայսրությունը տեղաբաշխել է ադրբեջանցիների վաղնջական հողերում ու, հենց այդ օրվանից, նրանք սկսել են զբաղվել միմիայն ադրբեջանցիների ցեղասպանությամբ ու հալածանքներով:
 
Ադրպատմաբաններն իրենց գիտական հետազոտություններում խորացել են այն աստիճան, որ սկսել են տարանջատել Հայաստան և Արմենիա հասկացությունները: Եթե նույնիսկ ադրբեջանցի պատմաբանները, հին հունական կամ հռոմեական պատմագրության տվյալներից ելնելով, երբեմն ստիպված հիշատակում են 2000 տարի առաջ թագավորած հայ արքաներին, ապա անպայման շեշտում են, որ նրանք նշանակովի էին ու կառավարում էին Արմենիայի տարածքում, որի բնակչությունը խոսում էր… ադրբեջաներեն:

Ադրբեջանական հակահայկական քարոզչության մեջ առանցքային տեղ են զբաղացնում 1918թ, մարտին Բաքվում տեղի ունեցած և 1992թ. փետրվարին Խոջալուի գրավման հետ կապված իրադարձությունները:

1918թ. մարտի վերջին Բաքվի բոլշևիկ կոմիսարները (որոնց կազմում էին նաև Ազիզբեկովը, Վեզիրովը, Ֆիալետովը, Ջափարիձեն), իշխանությանը տիրանալու նպատակով, մարտական գործողություններ ծավալեցին կովկասյան վայրի դիվիզիայի ստորաբաժանումների և նրանց կողմից հրահրված մուսուլմանական ազգաբնակչության դեմ: Այսպես կոչված դասակարգային պայքարի արդյունքում վերջիններս զգալի մարդկային կորուստներ կրեցին, ինչը, Հեյդար Ալիևի անձնական նախաձեռնությամբ, դրվեց շահարկության մեջ` որպես հայերի կողմից իրականացված ադրբեջանցիների ցեղասպանություն:

1992թ. փետրվարի վերջին, Խոջալու գյուղի գրավման ժամանակ, փախուստի համար բացված միջանցքով շարժվող իրենց հայրենակիցներին հակառակորդի տեղ ընկալելով, ադրբեջանական ստորաբաժանումները, իրենց իսկ կողմից վերահսկվող աղդամյան տարածքում, կրակ բաց արեցին և զգալի թվով փախստականների կոտորեցին: Այնուհետև, քարոզչական նպատակներով պղծելով նրանց դիերը, ադրբեջանցիներն սկսեցին ի լուր աշխարհի շեփորել «հայերի գործած դաժանությունների» մասին:

Բնական է, որ վերոհիշյալ ամբողջ մակուլատուրան «համեմված է» բազմահազար անապացուցելի օրինակներով, վկայություններով և ահասարսուռ նկարագրություններով: Նշված նյութերը, տարբեր լեզուներով, պարտադիր կերպով ներառված են ադրբեջանական բոլոր պետական, տեղեկատվական, մշակութային, ժամանցային և մասնավոր բնաույթի ինտերնետային կայքերում և լայնորեն օգտագործվում են վերլուծական հոդվածների ու ֆորումային արձագանքների պատրաստման համար:

2003 թվականին Ադրբեջանում իշխանությունը բռնազավթելուց և ներկլանային ընդվզումները հաղթահարելուց հետո, Իլհամ Ալիևն ամբողջապես լծվեց հակահայկական տեղեկատվական հարձակումների կազմակերպման գործին, դրա մեջ ներքաշելով ոչ միայն բոլոր պետական մարմինները, գիտության, կրթության և մշակութային կառույցներն ու զանգվածային լրատվամիջոցները, այլ նաև իր ընտանիքի անդամներին:

Հանրության տարբեր շերտերի առջև ունեցած ելույթներում Ի.Ալիևը ուղղակի հանձնարարականներ տվեց հայության դեմ համակարգված և նպատակաուղղված գաղափարական դիվերսիայի իրականացման ձևերի, մեթոդների ու մասշտաբների վերաբերյալ:
 
Գործնականում անսահմանափակ ֆինանսական միջոցներից սնվող ադրբեջանական պետական քարոզչության հիմնական նպատակն է, մի կողմից, վարկաբեկիչ նյութեր բազմացնելով, համաշխարհային հանրության առջև սասանել ՀՀ, ԼՂՀ և ողջ հայ ժողովրդի վարկանիշը` սեփական ագրեսիվ-ռեվանշիստական նկրտումներն արդարացնելու համար, իսկ մյուս կողմից, հայերի նկատմամբ թշնամանք սերմանելելով, ադրբեջանցիների մոտ ձևավորել հայատյացության մթնոլորտ` հայության դեմ համընդհանուր պայքար կազմակերպելու համար: Այս մասին է, մասնավորապես, վկայում Ի.Ալիևի տարեվերջյան դիմումը աշխարհի ադրբեջանցիներին, որտեղ կոնկրետ հաձնարարություն է տրվում, համախմբվելու և արտերկրյա պետական ու հասարակական կառույցների մեջ ներթափանցելու ճանապարհով, ակտիվ պայքար ձեռնարկել հայության դեմ:

Ադրբեջանական լայնամասշտաբ քարոզարշավը գործածում է գաղափարական դիվերսիայի բոլոր հայտնի ձևերն ու մեթոդները: Մասնավորապես, այդ գործընթացում առաջնային տեղ է հատկացված ֆաշիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսի կողմից մշակված ապատեղեկատվության տարածման կանոններին, համաձայն որոնց, «որպեսզի կեղծիքին հավատան, այն պետք է լինի սահմռկեցուցիչ», «ինչքան լկտի է սուտը, այնքան արագ է տարածում գտնում», կամ «կեղծիքը բազմապատիկ կրկնվելով վերածվում է իրողության»:

Չնայած դասական համարվող «գիտական» գրականության առատությանը, Ադրբեջանում միջոցներ չեն խնայում հսկայածավալ քարոզչամեքենան նորանոր նյութերով ապահովելու ուղղությամբ: Այս նպատակով ստեղծվել և գործում են պետության, հիմնադրամների և միջազգային կառույցների կողմից հովանավորվող բազմաթիվ վերլուծական-հետազոտական կենտրոններ: Դրանցից ամենանշանավորներն են ԱՀ նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնը, Խաղաղության և դեմոկրատիայի ինստիտուտը, Կովկասի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը, Կովկասյան հետազոտությունների ռեսուրս կենտրոնը, Հումանիտար հետազոտությունների միությունը, Ադրբեջանի հեռանկարային հետազոտությունների միությունը, Տնտեսական և քաղաքական հետազոտությունների կենտրոնը, ինչպես նաև ակադեմիական Արևելագիտության, Պատմության, հնագիտության և ազգագրության, Փիլիսոփայության և քաղաքական իրավունքի հետազոտությունների, Մարդու իրավունքների գծով գիտահետազոտական ինստիտուտները և Ադրբեջանի պատմության թանգարանը:

Ինչպես նշված, այնպես էլ ադրբեջանական մյուս նմանատիպ հաստատությունները պարբերաբար, հաճախ նաև միջազգային հայտնի կազմակերպությունների հետ համատեղ, կազմակերպում են ամենատարբեր թեմաներով կոնֆերանսներ ու սեմինարներ, այդ թվում և աշխարհի տարբեր երկրներում, հրատարակում են ռազմավարական զեկույցներ ու գրքեր, անց են կացնում դասընթացներ, ինչպես նաև տիրապետում են տարածուն և բազմազան ցանցերի` տեղական և միջազգային մակարդակներով:
 
Ադրբեջանի կողմից իրականացվող հակահայկական քարոզչության գործընթացում, այնուամենայնիվ, գլխադասային տեղը հատկացված է 2004թ. մայիսից գործող «Հեյդար Ալիև» հիմնադրամին, որը ղեկավարում է հանրապետության նախագահի կին` Մեհրիբան Ալիևա-Փաշաևան, իսկ ռուսաստանյան մասնաճյուղը հանձնված է նրանց դստերը` Լեյլա Աղալարովա-Ալիևային:

Համաձայն կանոնադրության, սույն հիմնադրամը ներկայացվում է որպես գիտամշակութային գործունեությամբ զբաղվող կազմակերպություն, սակայն նրա նպատակների մեջ ուղղակի նախատեսված է ամեն ինչ թույլատրող մի կետ` «աջակցել Ադրբեջանի Հանրապետության միջազգային հեղինակության բարձրացման հետ կապված միջոցառումների կենսագործմանը»:

Արդյունքում, «Հեյդար Ալիև» հիմնադրամի գործունեության գերակա ուղղությունն է դարձել հակահայկական քարոզչությունը տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում: Այն համապարփակ է և գործում է գրեթե բոլոր հնարավոր ուղղություններով` ընդգրկելով քաղաքական, տնտեսական, պատմամշակութային, հոգևոր, կրթական, տեղեկատվական ոլորտները։
 
Հիմնադրամը, հակահայկական բնույթ հաղորդելով Ադրբեջանում և արտասահմանում տեղի ունեցող ցանկացած գործընթացի, կենտրոնացված սկզբունքով ուղղորդում, վերահսկում, ֆինանսավորում և գաղափարախոսական աջակցություն է ցուցաբերում բոլոր այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք իրականացնում են հակահայկական քարոզչություն:

Սերտորեն համագործակցելով պետական և հանրային կառույցների հետ, «Հեյդար Ալիև» հիմնադրամը սպասարկում է Ադրբեջանի քաղաքականության հիմնական ուղղությունները և առաջին հերթին` հակահայկական քարոզչությունը ԼՂՀ հակամարտության համատեքստում: Այն  ֆինանսավորում է բազմալեզու գրքերի, ամսագրերի ու բրոշյուրների հրատարակումը, տարբեր երկրներում դրանց տարածումը, Ադրբեջանում և արտերկրում միջոցառումների անցկացումը, ֆոտոցուցահանդեսների կազմակերպումը, վավերագրական ֆիլմերի նկարահանումն ու ցուցադրումը, երիտասարդական քարոզարշավների համակարգումը, ինչպես նաև բազմաթիվ ինտերնետային կայքերի գործարկումը։

Այս կառույցն է հայերին որպես «ահաբեկիչներ, վանդալներ, ցեղասպանություն իրագործողներ» ներկայացնելու հիմնական ջատագովն ու պատվիրատուն: Այս առումով, հիմնադրամի կողմից հարյուր հազարավոր տպաքանակով հրատարակվում և արտերկրում տարածվում են հակահայկական ուղղվածության գրականություն և բուկլետներ, որոնց հիմնական թեմաներն են` «Ղարաբաղի պատմությունը», «Խոջալուի ցեղասպանությունը», «Ղարաբաղյան հակամարտության պատճառները», «Հայկական ագրեսիայի հետևանքները», «Հայկական ահաբեկչական խմբերի գործունեությունն ընդդեմ Ադրբեջանի» և այլն: Հասկանալի է, որ ԼՂՀ հետ առնչվող բոլոր կարևոր հիմնախնդիրները դրանցում ներկայացվում են հօգուտ Ադրբեջանի:

Հիմնադրամի կողմից ֆինանսավորված բազմաթիվ քարոզչական գրքերից, հատկապես, ուշադրության է արժանի անգլերեն լեզվով հրատարակված «Պատերազմն ընդդեմ Ադրբեջանի. կիզակետում է մշակութային ժառանգությունը» գիրքը, որում Ադրբեջանը ներկայացված է որպես «համաշխարհային կարևորություն ունեցող մշակութային ժառանգություն կրող հին ժողովուրդ», և որի դարավոր քաղաքակրթության համար Հայաստանը դարձել է սպառնալիք:

Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններից է, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» առասպելի բարձրաձայնումը, դրա վերաբերյալ նորանոր «փաստերի» ու «վկայությունների» հորինումն ու տարածումը` օգտագործելով տեղեկատվական հնարավոր բոլոր ձևերն ու մեթոդները: Մասնավորապես, նրա ջանքերով «Խոջալուի ցեղասպանության տարելիցը» պաշտոնապես նշվում է ադրբեջանական բոլոր դեսպանատներում և հյուպատոսություններում, ինչպես նաև կազմակերպվում են դրան նվիրված միջոցառումներ տարբեր պետությունների մայրաքաղաքներում և խոշոր քաղաքներում: Հիմնադրամի հովանավորության ներքո նկարահանվել է «Խոջալուի ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմը, կազմակերպվել «Խոջալուն երեխաների աչքերով» ցուցահանդեսը և այլն:

Այսպիսով, կարելի է միանշանակ փաստել, որ Ադրբեջանի Հանրապետությունը, պետական մակարդակով և տեղեկատվության տարածման բոլոր հնարավորություններով, կազմակերպել է գաղափարական դիվերսիա և վարում է տեղեկատվական պատերազմ, ինչը լրջագույն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների ազգային անվտանգության, այլև ողջ հայության գոյատևման համար:

Այս մարտադաշտում համարժեք հակահարվածի կազմակերպումը ոչ միայն պետական կառույցների, ալև հայ ժողովրդի և յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է:

Արա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Категория: Վերլուծություն | Просмотров: 1152 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ