Օրացույց |
---|
« Ноябрь 2023 » | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Главная » Նորությունների արխիվ
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում նշանավոր իրադարձություն էր: Գովսանա ավանում կայացավ 2-րդ համաշխարհայինի վետերանների, արցախյան պատերազմի հաշմանդամների և զոհվածների ընտանիքների համար բնակելի տան հանդիսավոր բացումը:
...
Շարունհակություն »
|
Դեռ 1992թ. հունվար ամսից սկսած, երբ երկիրը նետվել էր քաղաքացիական պատերազմի գիրկը, վրացական մինիստրների կաբինետը (կառավարությունը) «հասցրեց» ընդունել որոշումներ «գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողային ռեֆորմների վերաբերյալ», որոնք մինչև գարնան սկսվելը պետք է կարգավորեին հողային հարաբերությունները, ապահովեին հողերի նպատակային բաշխումը Վրաստանի շրջաններում:
...
Շարունհակություն »
|
«Jamaat Shariat» կայքէջի տեղեկությունների համաձայն, ս.թ. սեպտեմբերի 20-ի երեկոյան ռուս սահմանապահների և Դաղստանի մոջահեդների միջև զինված բախումներ են տեղի ունեցել ռուս-ադրբեջանական սահմանում: «Հաստագլուխ-իմաստուն» ադրբեջանցի վերլուծաբանները, փորձագետները և քաղաքագետները միաձայն հաստատում են, որ «այստեղ ակնհայտորեն դիտվում է հայկական հետքը»: Հեշտ է նկատել, որ սա ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական հիստերիան է, որոնք անգամ չեն հապաղի մեղադրել հայերին ԱՀ-ում ճանապարհատրանսպորտային պատահարների մեջ:
Գաղտնիք չէ, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի տարածքը, ԱՀ-ի ղեկավարության լռակյաց համաձայնությամբ, օգտագործվում է բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների կողմից ահաբեկիչների պատրաստման, ինչպես նաև որպես փոխա
...
Շարունհակություն »
|
Մարտիկն ու բժիշկը
Զինվորական բժիշկ: Հավանաբար սա աշխարհում ամենավեհանձն մասնագիտությունն է: Եվ հայ ժողովրդի համար ամենաանհրաժեշտներից մեկը: Զինբժիշկ: Զենքը ձեռքին երկիրը թշնամուց պաշտպանող զինվորական: Հայրենիքի պաշտպաններին ամեն օր, առանց հոգնածության պահպանող բժիշկ:
Զինվորական բուժակի մասնագիտությունը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի կողմից ամենահարգվածներից մեկը: Այդպիսին մնում է և այսօր: Համաշխարհային քաղաքակրթությունների, կրոնների և առևտրական ճանապարհների խաչմերուկում գտնվող Հայկական Լեռնաշխարհը
...
Շարունհակություն »
|
Ժամանակակից Ադրբեջանական Հանրապետության քաղաքականության տարօրինակություններից մեկն է հանդիսանում նախկին նախագահի անձի անզուսպ քարոզչությունն ու պաշտամունքը, հետմահու «համազգային առաջնորդի» տիտղոս ստացած Հեյդար Ալիևի իմաստնության գովերգությունը և դրա հետ մեկտեղ վերջինիս քաղաքականության բացարձակ մերժումը: Ադրբեջանի ժառանգական նախագահը, ով գրեթե ամեն օր իր հորը նվիրված թանգարանի կամ հուշարձանի ժապավեն է կտրում, միաժամանակ իրականացնում է Հեյդար Ալիևի գաղափարներն առհամարող ու մերժող ներքին և արտաքին քաղաքականություն: Ստացվում է տարօրինակ իրավիճակ. որդին ստեղծում է հոր անձի պաշտանմունքը և միաժամանակ արժեզրկում վերջինիս ժառանգությունը`դարձնելով նրան ծիծաղի առարկա: Սա ապացույց է, որ Հեյդարի պաշտանմունքն անհրաժեշտ է անձամբ Իլհամին ու վերջինիս որդուն:
|
Վերնագրում բառը չակերտների մեջ է առնվել ոչ պատահաբար: Իրանում ես համոզվեցի, որ նրա հյուսիսային գավառների թյուրքալեզու բնակչության մեծ մասն իրեն չի համարում ադրբեջանցի այն իմաստով, ինչը տալիս են այդ բառին հարավկովկասյան ապօրինի ծնունդ հանրապետությունում:
Արդարացի լինելու համար հարկ է նշել, որ ազգության նույնականացման խնդիր ունեն ոչ թե թյուրքալեզու իրանցիները, այլ հենց Ադրբեջանական Հանրապետության բնակիչները: Այստեղ տարաբնույթ թյուրքակա
...
Շարունհակություն »
|
Չնայած այն բանին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել էին մինչև նոյեմբերի վերջ կրկին հանդիպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ բանակցությունները շարունակելու նպատակով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոյեմբերի վերջին կրկին կժամանեն տարածաշրջան: Այդ մասին նրանք նշել են իրենց համատեղ հայտարարության մեջ: Այցի նպատակը, ըստ պաշտոնական տեղեկատվության, բանակցող կողմերի այս տարվա ընթացքում թվով 6-րդ հանդիպման վայրը և կոնկրետ ժամանակը հստակեցնելն է: Սակայն արդյոք միայն դա է համանախագահների` վերստին տարածաշրջան վերադառնալու բուն պատճառը:
Այն, որ բանակցությունները պետք է ընդանան ամենաբարձր մակարդակով, որոշվել է միայն վերջին պահին` համանախագահների` նոյեմբերի 4
...
Շարունհակություն »
|
Վերջին տարիների ընթացքում Հարավային Կովկասը վերածվել է քաղաքական զարգացումների ամենաթեժ տարածաշրջաններից մեկի: Դա պայմանավորված է հիմնականում այնպիսի սառեցված հակամարտւթյունների առկայությամբ, որոնք ցանկացած պահի կարող են դարձյալ վերսկսվել: Դրանից զատ, Հարավային Կովկասի աշխարհագրական դիրքը և կոմունիկացիոն հնարավորությունները մեր տարածաշրջանը դարձրել են գերտերությունների պայքարի կռվախնձոր: Սակայն, չնայած այս ամենին, այսօր Հարավային Կովկասի կարևորագույն խնդիրները վերաբերվում են հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարին: Այս հարցն այնքան մեծ կարևորություն է ստացել տարածաշրջանի ապագայի համար, որ մնացած բոլոր խնդիրներն այս կամ այն չափով կախվածության մեջ են ընկել դրանից: Եվ, չնայած պաշտոնական Երևանի բոլոր ջանքերին, ադրբեջանա-արցախյան հակամարտության խնդիրն այս առումով բացառություն չէ:
...
Շարունհակություն »
|
Ադրբեջանական Դեյազ տեղեկատվական գործակալության աշխատակիցը զրուցել է արդարության և զարգացման կառավարող կուսակցությունից խորհրդարանի երեսփոխան, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում թուրքական պատգամավորության ղեկավար Ալաադին Բյույուկայայի հետ: Չի կարելի ասել, որ տեղի է ունեցել ինչ-որ առանձնահատուկ բան: Թուրք պաշտոնատարը սիրում է թիթիզանալ (այլ բառ չգտնվեց) ադրբեջանական միջավայրում և, մասնավորապես, մամուլում: Երբեմն տպավորություն է ստացվում, որ թուրքերը հենց նրա համար են մեղսագործոթյամբ ծնել ադրբեջանական հանրապետությունը, որ խոսելու տեղ ունենան: Ահա և այս դեպքում, անձը, ով ԵԱՀԿ ԽՎ-ում Թուրքիան է ներկայացնում, որոշել է «թեթևացնել իր թուրքական հոգին» և ցուցադրել իր իսկական «ես»-ը: Մինչդեռ Բրյուսելում, որտեղ Բյույուկայան անց է կացնում տարվա մեծ մասը, թուրքական իսկական «ես»-ը գնահատվում է, որպես մարդատյացություն և պատերազմի կոչ: Սակայն թուրք երեսփոխանն ակնհայտորեն Ա
...
Շարունհակություն »
|
Սումգայիթ` քաղաք, որի անունը, հայտնի պատճառներով, արդեն վաղուց դարձել է հանրահայտ:
Սումգայիթ` անվանում, որն օգտագործվում է և կօգտագործվի, երբ պետք լինի հիշեցնել միջնադարյան դաժանությունների, անմարդկային տանջանքների ու ծաղրանքների, բարբարոսության, ատելության, հոգևորի բացակայության մասին: Անհնար է բառերով արտահայտել մարդկային տառապանքների ու վշտի ողջ անհունությունը, որ բաժին հասավ այդ անիծված քաղաքի հայազգի բնակիչներին:
Հատկապես այս քաղաքն էր, որ, եթե որևէ մեկը մոռացել է, 1988 թվականի արդյունքներով ադրբեջանական կուսակցական ղեկավարության կո
...
Շարունհակություն »
|
|
|