Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Ноябрь 2009  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2009 » Ноябрь » 18 » Իլհամ Ալիևի հրապարակավ սուտը
11:30
Իլհամ Ալիևի հրապարակավ սուտը
Հոկտեմբերի 16-ին Ադրբեջանում նշանավոր իրադարձություն էր: Գովսանա ավանում կայացավ 2-րդ համաշխարհայինի վետերանների, արցախյան պատերազմի հաշմանդամների և զոհվածների ընտանիքների համար բնակելի տան հանդիսավոր բացումը:  Այս իրադարձությունը նշանավոր է նրանով, որ նավթով հարուստ Ադրբեջանը, որը արցախյան պատերազմում կրել է չորս անգամ ավելի շատ մարդկային կորուստներ, քան ԼՂՀ պաշտպանական բանակը, նույնքան անգամ քիչ բնակարան է կառուցել հաշմանդամների և զոհվածների ընտանիքների համար: Այդ պատճառով էլ շահագործման հանձնված առաջին 9-հարկանի տունը Իլհամ Ալիևի հրապարակային ելույթի առիթ դարձավ:

Ալիևի ելույթը երկարաշունչ չէր, բնակելի շենքի հանձնումը «դարի նավթային պայմանագիր չէր», բայց նույնիսկ փոքրիկ ճառում, համապատասխան հմտության դեպքում, կարելի է և մի պարկ սուտ ասել: Իսկ այդպիսի հմտություններով Ալյոշա Ալիևը փայլել է դեռ մոսկովյան միջազգային հարաբերությունների ինստիտուտում ուսանելու տարիներին` անդադրում ֆանտազիաներով զարմացնելով համակուրսեցիներին:

Ահա և այս անգամ, ելույթ ունենալով հաշմանդամների ու զոհվածների ընտանիքների առջև, Ալիևը բացեիբաց ստում էր. «Ադրբեջանական պետությունը ձեր հանդեպ միշտ էլ ցուցաբերել և ցուցաբերում է հոգատարություն»: Ադրբեջանի նախագահը, առանց անհարմար զգալու, ավելի քան 15 տարի այդ օրվան սպասող մարդկանց հայտարարում է. «Մենք ֆինանսական լավ հնարավորությունների տեր ենք, այսպիսի գեղեցիկ շենքերի շինարարությունը մեզ համար խնդիր չէ»: Մնում է միայն ցավակցել հատուկ ծառայությունների և Ալիևի պահապանների զգոն հայացքի ներքո ստիպված ծափահարող այդ մարդկանց: Հասկանալի է, որ սարսափը և գլխին ծածկ ունենալու երազանքը ուժեղ են վաղուց արդեն ոտնահարված հպարտությունից:

Բայց աստված բնակարաններից ու նախագահի ներկայությունից երջանկացած ադրբեջանցիների հետ: Մեզ հետաքրքրում է Ի.Ալիևի ելույթը և անթաքույց սուտը: Այսպես, Ադրբեջանի նախագահը հայտնում էր հավաքվածներին. «Այսօր ադրբեջանական բանակը տարածաշրջանում ամենահզորն է»: Դժվար է ըմբռնել, թե ի՞նչ տվյալներից ելնելով է նա այդպես գնահատում այն բանակին, որն իր գոյության ընթացքում որևէ, քիչ թե շատ նշանակալից, հաղթանակ չի տարել: Դժվար է նաև ըմբռնել, թե ու՞մ էր մոլորեցնում Ի.Ալիևը, երբ հավաքվածներին պատմում էր իր հոր պետական ու ռազմական «տաղանդների» մասին:

«Հայրիկի մասին» հեքիաթն արժանի է ամբողջությամբ ներկայացնելու համար: «Եթե մենք 80-ականների վերջին և 90-ականների սկզբին ունենայինք այսպիսի հզորությամբ բանակ, ապա ադրբեջանական հողերը երբեք չէին բռնազավթվի: Բայց ի՞նչ անես, այդ ժամանակվա իշխանությունները մեծ սխալներ թույլ տվեցին, ինչի արդյունքում գրավվեց Ղարաբաղը: Սակայն մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի իշխանության վերադարձից հետո Ադրբեջանում իրավիճակը փոխվեց, որոշ տարածքներ վերադարձվեցին, հաստատվեց կրակի դադարեցման ռեժիմ»:

Եկեք քննարկենք, թե ի՞նչ տեղի ունեցավ Ադրբեջանի զինված ուժերի հետ, այդ պետության մեջ տեղի ունեցած զինված ապստամբությունից և Հեյդար Ալիևի կողմից իշխանությունը զավթելուց հետո:

Այսպես, Հեյդար Ալիևը իշխանությունը բռնազավթեց 1993թ. Հունիսի 15-ին: Նկատենք, որ այդ օրը հետագայում հորջորջվեց որպես «Ադրբեջանի ազգային փրկության օր» և դարձավ հանրապետության գլխավոր պետական տոնը: Սակայն մեզ հետաքրքրում են միայն Հեյդար Ալիևի "իմաստուն” քաղաքականության հետևանքները:

Սկսենք նրանից, որ 1993թ. հունիսի 15-ին ԼՂՀ տարածքների զգալի մասը գրավված էր ադրբեջանցիների կողմից, ինչը հնարավոր էր դարձել ԱՊՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում: Հեյդար Ալիևի վերադարձը համընկավ այդ զորքերի դուրս բերման հետ և յոթմիլիոնանոց Ադրբեջանը մնաց մեն մենակ ԼՂՀ դեմ, որի բնակչությունը հազիվ 160 հազար էր:

Իսկ հիմա ծանոթանանք արցախյան պատերազմի տարեգրության էջերին, սկսած «Ադրբեջանի ազգային փրկության օրից»:

27-ը հունիսի: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները գլխովին ջախջախեցին դեռևս ԱՊՀ 23-րդ դիվիզիայի ուժերով գրավված Մարդակերտում տեղաբշխված ադրբեջանական զինուժին:

23-ը հուլիսի: ԼՂՀ ՊԲ փայլուն օպերացիան ավարտվեց Ադրբեջանի համար կարևորագույն ռազմավարական կետի` Աղդամ քաղաքի, ինչպես նաև Աղդամի շրջանի մեծ մասի գրավումով:

22-ը օգոստոսի: ԼՂՀ ՊԲ զորամասերն ազատագրեցին ռուս կազակների կողմից հիմնադրված, հետագայում ադրբեջանական խոշոր բնակավայր դարձած Ֆիզուլին:

25-ը օգոստոսի: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները հաղթանակած մտան Ջեբրայիլ ու միաժամանակ վերահսկողության տակ վերցնում ամբողջ շրջանը:

31-ը օգոստոսի: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները գրավեցին Կուբաթլուի շրջանն իր կենտրոնով:
Այս փայլուն հաղթանակներից հետո էր, որ Հեյդար Ալիևը դիմեց խաղաղության աղերսով:

Ահա 1993թ. Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի նախագահի կողմից ֆաքսով ԼՂՀ ղեկավարությանն ուղղված պերճախոս ծանուցումը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վկայագիրն է.

Ադրբեջանի ղեկավարությունը լիազորում է Գերագույն Խորհրդի նախագահի տեղակալ Ա.Ջալիլովին սկսել բանակցություններ Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարության հանդիպումը կազմակերպելու նպատակով: Ադրբեջանի Հանրապետության նախագահի Պաշտոնակատար, Գերագույն Խորհրդի նախագահ
ստորագրություն       Հեյդար Ալիև:

Հայկական կողմը հրադադրի համաձայնություն տվեց, սակայն 1993թ. հոկտեմբերի 20-ին Ալիևը, խախտելով հրադադարի պայմանները, ավղանստանցի 3000 վարձկանների օժանդակությամբ փորձեց հարձակում կազմակերպել: Պետանվտանգության կոմիտեի այդ գեներալի արկածախնդրության արդյունքում ԼՂՀ ՊԲ զորքերն անցան հակահարձակման:

24-ը հոկտեմբերի: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները շարժվում են հարավային ուղղությամբ և Ադրբեջանը կտրում մերձարաքսյան շրջաններից:

24-ը հոկտեմբերի: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները գրավում են ռազմավարական տեսանկյունից կարևոր Մինջևան երկաթուղային կայարանը:

1-ը նոյեմբերի: ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները գրավում են Զանգելանը և համանուն շրջանը: Ադրբեջանական գունդը ամբողջ կազմով Արաքս գետի վրայով փախչում է Իրան, որտեղ ենթարկվում է ստորացուցիչ արարողակարգի:

Հեյդար Ալիևը խաղաղություն է խնդրում: Եվ նորից հայկական կողմը, ելնելով մարդասիրական նկատառումներից, համաձայնվում է հրադադարին:

Սակայն 1993թ. Դեկտեմբերի 21-ին, ադրբեջանցիները դարձյալ խախտելով հրադադարի պայմանավորվածությունը, փորձում են ճեղքել պաշտպանական բանակի դիրքերը հարավային և հյուսիսային ուղղություններով: Արդյունքում Քելբաջարի տարածք ներխուժած ադրբեջանական բրիգադը, թվով մոտ 5000 մարդ, լիովին ջախջախվում է: Ավելին, հակահարձակման անցած ղարաբաղյան ուժերը գրավում են Աղդամի հյուսիսային տարածքը, ոչնչացնելով շուրջ 2000 ադրբեջանցի զինվոր: Միայն հարավում է ադրբեջանցիներին հաջողվում գրավել Հորադիզ կայարանը:

Հնարավոր է, որ Իլհամ Ալիևը, ասելով, թե Հեյդար Ալիևի օրոք որոշ տարածքներ վերադարձվել են, նկատի ունի հենց Հորադի՞զը: Հնարավոր է:  Բայց մենք ստիպված ենք հիշեցնել ամնեզիայով տառապող Ադրբեջանի նախագահին, որ Հեյդար Ալիևի կառավարման ժամանակահատվածում, այդ հանրապետությունը կորցրեց հինգ շրջան, չհաշված ազատագրված Մարտակերտի շրջանը: Բացի այդ 1993թ. ամռանից մինչև ներկայումս գործող հրադադարի կնքումը Ադրբեջանը տվել է 23 հազարից ավել սպանված և մոտ 74 հազար վիրավոր: 340 հազարից ավել մարդ դարձել է փախստական:

Անհրաժեշտ է նշել, որ, եթե Հեյդար Ալիևը իշխանության գալուց արդեն մեկ տարի անց հասկացավ ռազմական ճանապարհով ղարաբաղյան թնջուկի լուծման անհեռանկարությունը, ապա Իլհամ Ալիևն իր իր հոր տխուր փորձից ակնհայտորեն անհրաժեշտ հետևություններ չի արել: Այլապես նրա ելույթում չէին հնչի հետևյալ բառերը. «Մենք ուժեղացնում ենք մեր ռազմական հզորությունը: Ճիշտ է, դա պահանջում է խոշոր միջոցներ: Բայց մենք պարտավոր ենք դա անել, քանի որ ապրում ենք պատերազմական իրավիճակում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Վերջացել է նրա առաջին փուլը, և մենք պարտավոր ենք ցանկացած պահի պատրաստ լինել մեր հայրենի հողերը զավթիչներից ազատագրելու»:

Ցանկանում եմ հավաստիացնել ռազմական ձախողում կրած հոր ռազմաշունչ որդուն, որ պատերազմի թե երկրորդ թե երրորդ և թե հաջորդող մյուս բոլոր փուլերն ունենալու են միևնույն վերջաբանը, ինչն առաջին փուլում էր: Ավելի ճիշտ երրորդ փուլ չի լինելու, քանզի արդեն չի լինի ադրբեջանական հանրապետություն կեղծ անունով կոչված ապօրինի գոյացությունը: 

ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. – Քչերն են գլխի ընկնում, թե ինչու՞ է ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցություններում Ադրբեջանը մշտապես պնդում գոնե հինգ շրջանների վերադարձման մասին: Խոսքը վերաբերում է Աղդամի, Ֆիզուլու, Ջեբրայիլի, Կուբատլուի և Զանգելանի շրջաններին: Սրանք հենց այն շրջաններն են, որոնց նկատմամբ հսկողությունն Ադրբեջանը կորցրել է Հեյդար Ալիևի օրոք: Տղան ձգտում է արդարացնել հայրիկին: Հավանաբար նա կարծում է, որ դրանով ավելի ամուր հիմք կստանա ստել Ադրբեջանական հանրապետության «հանճարեղ համազգային առաջնորդի» քաջագործությունների մասին: Իսկ առա՞յժմ: Առայժմ ստիպված է պարզապես ստել առանց որևէ հիմքի, քանզի գոյություն ունեցող ոստիկանական ռեժիմը հուսալիորեն ապահովում է նրան անխուսափելի հիշեցումից. «Իսկ թագավորը մերկ է»:

Категория: Հոդվածներ | Просмотров: 1095 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ