Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Февраль » 3 » Ոչ մեկին ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը
18:46
Ոչ մեկին ձեռնտու չէ պատերազմի վերսկսումը
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ոսկանապատ.ինֆո» ( www.voskanapat.info) պորտալի ղեկավար ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
   
   -Ինչպե՞ս եք գնահատում Սոչիի եռակողմ հանդիպումից հետո Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ձեւավորված իրավիճակը:

   -Կարծում եմ, որ ոչինչ չի փոխվել, ո'չ Սոչիից առաջ, ո'չ դրանից հետո£ Դեպքերը զարգանում են շահագրգիռ կողմերի, այդ թվումª Ադրբեջանի, ԼՂՀ-ի եւ Հայաստանի, որոշ չափով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամների եւ նմանապես Թուրքիայի հանդարտեցման գործընթացի շրջանակներում: Ամենօրյա, ձանձրալի աշխատանք է տարվում, որը «ի վերջո, նոր-նոր է միայն սկսվում: Բոլորիս էլ քաջ հայտնի է, որ մինչ օրս բանակցային գործընթացում առաջընթաց ճեղքումներ չեն եղել, եւ ամբողջ բանակցային գործընթացը մինչ օրս դեմ է առնում կողմերի փոխբացառող դիրքորոշումներին: 

   -Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի հայտարարությո՞ւնը «պրեամբուլայի» համաձայնեցման մասին£ Մի՞թե դա ոչինչ չի հուշում:

   -Ճիշտն ասած` բացարձակապես ոչինչ չի ասում: Նախ` ի՞նչ ասել է «պրեամբուլա»: Տվյալ դեպքում, «պրեամբուլան» կարելի է ընկալել բացառապես որպես բարի մտադրությունների շարադրանք, եւ ոչ ավելին: Իհարկե, այն կարող է ներառել հարցերի կամ խնդիրների շարք, որոնց վրա կողմերը պետք է աշխատեն, բայց ընդամենը:

   Ըստ որում, պետք է նկատել. այդ շրջանակն էլ վաղուց ի վեր որոշված է, ներառում է մոտ 10, այդ թվում` հումանիտար, տարածքային, քաղաքական ոլորտներին առնչվող հարցեր, որոնց վերաբերյալ պետք է որոշումներ ընդունվեն: Այնպես որ այդ հարցերի շրջանակը, կրկնեմ, վաղուց հայտնի է, ու եթե կա էլ համաձայնեցված պրեամբուլա, որին, անկեղծ ասած, սաստիկ կասկածում եմ, ապա այն չի կարող նշված հարցերի շրջանակներից դուրս գտնվել:

   -Կարելի՞ է եզրակացնել, որ այդ «պրեամբուլայի» մասին հայտարարությունն ընդամենը նպատակ ուներ ցույց տալ, թե ինչ-որ աշխատանք է տարվում: 

   -Ոչ, աշխատանք իսկապես արվում է, եւ դա բարդ է ժխտել: Եւ բոլորս տեսնում ենք այդ աշխատանքի արդյունքը, այն է` պատերազմի չվերսկսումը կամ զինադադարի պահպանումը արդեն գրեթե 16 տարի շարունակ: Դա էլ է այդ աշխատանքի արդյունքը: 

   Ըստ որում, պետք է նկատել, որ այդ աշխատանքի հիմնական շեշտը դրվում է հենց դրա, այսինքն` ռազմական գործողությունների վերսկսումը հնարավորինս բացառելու վրա: Իսկ եթե իրերն իրենց անուններով կոչենք, ապա շեշտը դրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի հավանական ագրեսիան հնարավորինս բացառելու վրա£ Այդ առումով, ինչպես տեսնում ենք, լուրջ հաջողություններ կան:
 
   Ինչ վերաբերում է ինչ-որ առանցքային պայմանավորվածություններին, որոնք կհանգեցնեին ԼՂՀ-ի եւ ադրբեջանական կողմի միջեւ լարվածության թոթափմանը, ապա այդ առումով ես դեռեւս ոչինչ չեմ տեսնում:

   -Այսօր շատ է խոսվում ռազմական գործողությունների կամ լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին: Կա տեսակետ, թե Ադրբեջանի նորահայտ մղումը դեպի Ռուսաստան կարող է Բաքվում պատրանքներ ստեղծել, թե հարմար պահ է վերստին ագրեսիա ծավալելու եւ կրկին այդ ճանապարհով Արցախի հիմնախնդիրը լուծելու փորձ անելու համար: Ըստ ձեզ, որքանո՞վ է իրական պատերազմի վերսկսման հավանականությունը: Եւ, ամենակարեւորը, կողմերից յուրաքանչյուրը որքանո՞վ է շահագրգռված պատերազմը չվերսկսելու հարցում: 

   -Ընդհանրապես չի կարելի բացառել, որ պատերազմը կարող է վերսկսվել: Մենք պարտավոր ենք մշտապես լինել մարտական բարձր պատրաստականության պայմաններում, որովհետեւ նման բան իսկապես չի կարելի բացառել:
 
   Ըստ որում, դա կարող է սկսվել Հայաստանի, Արցախի կամ Ադրբեջանի նախագահների կամքից անկախ, ասենք որեւէ լոկալ ընդհարում կարող է հախուռն վերաճել լայնածավալ պատերազմական գործողությունների, հնարավոր է` կարճատեւ, այնուհանդերձ, լայնածավալ: Ուստիեւ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի վերսկսման իրավիճակը բացառել չի կարելի:

   Մյուս կողմից` այսօր այդ պատերազմը ձեռնտու չէ ոչ մեկին, այդ թվում` Ադրբեջանին:
 
   Փորձեմ բացատրել, թե ինչո՞ւ, շեշտելով մեկ-երկու հիմնական գործոն:

   Ադրբեջանը հրաշալի հասկանում է, որ ի վիճակի չէ ռազմական տարբերակով լուծել այդ հիմնահարցը: Ավելին` պատերազմը անկանխատեսելի բան է, եւ այն կարող է ավարտվել պարզապես Ադրբեջանի պետականության կորստով:
 
 Երկրորդ. պատերազմի վերսկսումը ձեռնտու չէ նաեւ համանախագահներին, ընդ որում, յուրաքանչյուրն իր պատճառներն ունի դրա համար:

   Պատերազմի վերսկսման հարցում ամենից քիչ շահագրգռված է Ռուսաստանը: Անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ կունենա Հայաստանի, Ադրբեջանի կամ ԼՂՀ-ի հետ, Ռուսաստանը հրաշալի հասկանում է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի ցանկացած լուծում, առավել եւս ռազմական լուծումը, կհանգեցնի նրան, որ Ադրբեջանը բացարձակապես ու լիովին կհեռանա դեպի Արեւմուտք: Ըստ որում, անկախ արդյունքից. կկարողանա՞ Ադրբեջանը զավթել Արցախը, թե՞, հակառակը, կհամոզվի, որ տեսանելի տասնամյակների ընթացքում անհնարին է ուժով լուծել հարցը, տվյալ պարագայում նշանակություն չունի:

   Հենց միայն որոշակիությունը կհանգեցնի նրան, որ Ադրբեջանը փողքերը քշտած կվազի դեպի Արեւմուտքի գիրկը, եւ Ռուսաստանը դա հրաշալի հասկանում է: Եթե Ադրբեջանն էլ անցնի Արեւմուտքի կողմը, ապա Ռուսաստանի գործերն Անդրկովկասում առավել կբարդանան£ Ուստիեւ ներկայիս թեթեւակի առկախ վիճակը բավականաչափ բավարարում է նաեւ Ռուսաստանին:
   
Շարունակելի
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
«Հայոց աշխարհ» օրաթերթ
Категория: Հարցազրույց | Просмотров: 837 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ