Շնորհակալություն, պարո՛ն Ռոբերթսոն,
Ես առաջին անգամ եմ "Չեթմ Հաուս"-ում և ուրախ եմ հյուրընկալվելու այսպիսի հեղինակավոր հաստատությունում: Երբ ինձ փոխանցում էին այստեղ ելույթ ունենալու հրավերը, ես դեռ չգիտեի, որ այս քննարկումը վարելու է իմ վաղեմի բարեկամն ու, եթե կարելի է ասել, "զինակիցը"` սըր Ռոբերթսոնը: Հիմա ինձ համար կրկնակի հաճելի է մասնակցել այս քննարկմանը: Իսկ ինչո՞ւ զինակից. որովհետև մենք լորդ Ռոբերթսոնի հետ համատեղ լուրջ ճանապարհ ենք անցել, անգամ հասցրել ենք պայմանավորվել ու կազմակերպել հայկական զորամիավորումների մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը: Այնպես որ` ուրախ եմ և ողջունում եմ ձեզ, պարո՛ն Ռոբերթսոն:
Այսօր ուզում եմ այս հարգարժան լսարանի առջև խոսել Հարավային Կովկասի ու Հայաստանի մասին, խաղաղության ու սպառնալիքների, մեր տարածաշրջանում ապրող ստեղծագործ մարդկանց ու անվտանգության մասին,
...
Շարունհակություն »
| |