12.02.2010 «Frost over the world»
Պարոն Նախագահ, թուրքական կողմն ասում է, որ հայկական կողմն է մեղավոր գործընթացի ձգձգման համար: Արձանագրությունները երկու երկրների կողմից վավերացվելուց հետո որո՞նք են լինելու հաջորդ քայլերը, ո՞րն է լինելու գործընթացի, այսպես ասած, այն «երջանիկ ավարտը», որին դուք ցանկանում եք հասնել:
Այդ արձանագրությունները գտնվում են իմ աշխատակազմում, և Երևան վերադառնալուց հետո ես դրանք ուղարկելու եմ Ազգային ժողով` վավերացման գործընթացը սկսելու համար: Ոչ միայն մեզ, այլ բոլորի համար էլ տարօրինակ է, թե ինչո՞ւ են թուրքերը կարծում կամ պնդում, որ հայկական կողմը ձգձգում է վավերացումը: Ընդհակառակը, ակնհայտ է, որ թուրքերն են ձգձգում:
Թուրքե՞րն են ձգձգում վավերացումը: