Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Февраль » 15 » Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը
13:05
Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը
12.02.2010 «Frost over the world»
Պարոն Նախագահ, թուրքական կողմն ասում է, որ հայկական կողմն է մեղավոր գործընթացի ձգձգման համար: Արձանագրությունները երկու երկրների կողմից վավերացվելուց հետո որո՞նք են լինելու հաջորդ քայլերը, ո՞րն է լինելու գործընթացի, այսպես ասած, այն «երջանիկ ավարտը», որին դուք ցանկանում եք հասնել:

Այդ արձանագրությունները գտնվում են իմ աշխատակազմում, և Երևան վերադառնալուց հետո ես դրանք ուղարկելու եմ Ազգային ժողով` վավերացման գործընթացը սկսելու համար: Ոչ միայն մեզ, այլ բոլորի համար էլ տարօրինակ է, թե ինչո՞ւ են թուրքերը կարծում կամ պնդում, որ հայկական կողմը ձգձգում է վավերացումը: Ընդհակառակը, ակնհայտ է, որ թուրքերն են ձգձգում:

Թուրքե՞րն են ձգձգում վավերացումը:

Այո, դա միանշանակ է, որովհետև մենք հայտարարել ենք, և վերջին անգամ ես երեկ հայտարարեցի, որ որպես խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի առաջնորդ, ես բացառում եմ թուրքերի կողմից այդ արձանագրություններն առանց նախապայմանի վավերացման պարագայում ՀՀ խորհրդարանի կողմից արձանագրությունների չվավերացումը:

Պարոն Նախագահ, արձանագրությունները թուրքերի և ձեր կողմից վավերացվելուց հետո, ո՞րն է լինելու հաջորդ քայլը, որպեսզի գործընթացն ավարտուն տեսք ստանա, երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորվեն:

Արձանագրությունները վավերացնելուց և դրանց ուժի մեջ մտնելուց հետո պետք է բացվի սահմանը, այնուհետև ստեղծվի միջկառավարական հանձնաժողով, որը կունենա ենթահանձնաժողովներ, և մենք կսկսենք մեր երկխոսությունը: Այսինքն, արձանագրությունները վավերացնելով` մենք ոչ թե գործընթաց ենք ավարտում, այլ գործընթաց ենք սկսում:

Սահմանի բացումը կամ վերաբացումը Ձեզ համար, փաստորեն, կարևոր է առևտրի համար, նաև դեպի աշխարհ ելք ունենալու տեսակետից: Իսկ ի՞նչ եք կարծում, այլ երկրնրի համար կարևո՞ր է սահմանի բացումը, օրինակ Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի համար:

Կարծում եմ, այո: Եվ հենց այդ պատճառով և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը, և՛ Եվրամիությունը սատարում են այս գործընթացին: Այսինքն, խոսքը միայն սահման բացելու մասին չէ: Խոսքը հարաբերություններ հաստատելու մասին է:

Դուք նախատեսու՞մ եք ձեր հարաբերություններն ընդլայնել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ. Դուք այդ երկու «աշխարհների» միջև եք:

Այո, մենք շատ լավ հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, մենք ռազմավարական գործընկերներ ենք: Շատ կառույցներում միասին ենք ներկայացված: Մեր հարաբերությունները գնալով խորանում են: Մենք լավ հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների հետ: Միացյալ Նահանգներում բնակվում են բազմաթիվ հայեր, որոնք բնական կամուրջ են հանդիսանում մեր և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում: Եվ մեզ համար լավագույն վիճակն այն է, երբ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև լավ հարաբերություններ են լինում:

Դուք իրավացիորեն նշեցիք ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում ապրող բազմաթիվ հայերի մասին: Շատ հայեր նաև Հայաստանից են հեռացել, ովքեր այսօր օժանդակում են իրենց ընտանիքներին: Դուք մտադի՞ր եք որևէ կերպ նրանց հետ հրավիրել Հայաստան:

Իհարկե, ոչ միայն այն հայերն են օժանդակում իրենց բարեկամներին և Հայաստանի տնտեսությանը, ովքեր Հայաստանի անկախությունից հետո գնացել են Հայաստանից, այլ նաև այն հայերը, ովքեր Ցեղսպանության հետևանքով են սփռվել ամբողջ աշխարհում: Աշխարհի հայությունը մշտապես օժանդակում է, օգնում է մեզ: Մեր գնահատականներով աշխարհում այսօր ապրում է ավելի քան 10 մլն հայ, որից ընդամենը 3 մլն-ը Հայաստանի Հանրապետությունում: Մենք երջանիկ կլինենք, շատ ուրախ կլինենք, որ մնացած 7 մլն-ն էլ վերադառնա Հայաստան: Բայց հասկանում ենք, որ, իհարկե, այդպես դժվար կարող է լինել, բայց մեր նպատակն է, որ գոնե բոլոր այն հայերը, ովքեր ծնվել են Հայաստանում` վերադառնան Հայաստան:

Ի՞նչ կասեք Միացյալ Նահանգների Նախագահի մասին, ով ասում էր, որ «Ամերիկան արժանի է ունենալու առաջնորդ, ով ճշմարտորեն կխոսի Հայոց Ցեղասպանության մասին և ճշմարտորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադրություն ունեմ լինելու այդ նախագահը»: Դա ասում էր Նախագահ Բարաք Օբաման: Նա արձագանքու՞մ է: Իր նախագահության օրոք նա այդպիսի՞ նախագահ է:

Արձագանքել է: Իհարկե, ոչ այն ծավալով, ինչ ծավալով, երբ նա դեռ նախագահի պաշտոնում ընտրված չէր: Բայց նա բառացիորեն ասել է, որ ինքը չի փոխել իր կարծիքը:

Փաստորեն, Դուք շարունակում եք ակնկալել նրա աջակցությունը:

Գիտեք, եթե «ցեղասպանություն» բառն արտասանելը կամ ցեղասպանության մասին խոսելն օժանդակություն է, ապա կարելի է և այդպես ասել: Ես համարում եմ, որ դա արդարության ընդունում է, ճշմարտության մասին խոսել է:

Դուք կուզենայի՞ք, որ նա ասեր այդ բառը:

Իհարկե:
Категория: Հոդվածներ | Просмотров: 794 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ