Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Март » 18 » Ջավախքում անհնար է կրկնել Կախեթի կամ Վրաստանի այլ շրջանների օրինակը
17:29
Ջավախքում անհնար է կրկնել Կախեթի կամ Վրաստանի այլ շրջանների օրինակը
2010թ. ապրիլին ԱՄՆ-ում անցկացվելիք մարդահամարի շրջանակներում տեղի իրավաբանները կոչ են անում հայերին անպայման լրացնել մարդահամարի քարտերը և նշել հայ լինելը: Ըստ ֆեդերալ (դաշնային) օրենքի, եթե որևէ բնակավայրում տվյալ էթնիկ խմբի անդամները զգալի թիվ են կազմում (մինչև 40%), ապա իշխանությունները պարտավոր են շտապօգնության, ոստիկանության, քաղաքապետարանի (նահանգապետարանի), հրշեջ ծառայության և այլնի մեջ ունենալ այդ լեզվով խոսող մարդիկ: Ավելին` իշխանությունը պարտավոր է ապահովել տվյալ էթնիկ խմբի համամասնական ներկայացվածությունը բոլոր նշված մարմիններում: Դրա համար հաշվառվում են ոչ միայն քաղաքացիները, այլև բոլոր բնակիչները, եթե նրանք մինչև իսկ անօրինական են երկրում: Վերջիններս նույնպես հարկ են վճարում, ուստիև ունեն իրավունքները տեղական մակարդակի վրա: Իշխանությունները պարտավոր են ողջ տեղեկատվությունը երկրորդել նաև էթնիկ խմբի մայրենի լեզվով:   Եթե էթնիկ խմբի տոկոսը բնակչության մեջ ավելի է, քան 40%-ը, ապա իշխանությունները պարտավոր են հանրային դպրոցներում ապահովել նրանց մայրենի լեզվի ուսուցումը պետության հաշվին: Բնականաբար` մասնավոր դպրոցներն ինքնաբավ են և ազատ են տնօրինելու իրենց դասաժամերը: 

2002թ. Վրաստանում անցկացված մարդահամարի տվյալներով Սամցխե-Ջավախք նահանգ-տարածաշրջանի բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 207.598 մարդ, որից հայերի թիվը կազմում էր 113.347 մարդ (55%), վրացիներինը` 89.995 (43%) մարդ: Նույն` 2002թ., Ծալկայի պատմական հայկական շրջանն ուներ 11.484 հայ, 2.510 վրացի, 4.589 հույն, 1992 ադրբեջանցի և 313 այլազգի բնակչություն:  

Համեմատական վերլուծությունն սկսենք վերջից: Ջավախքի բոլոր հայկական դպրոցներում մայրենի լեզվի և գրականության ուսուցումն իրականացվում է պետական ծրագրով և այդ առարկաների ուսուցիչներին վարձատրում է պետությունը (Վրաստանը): Չնայած այստեղ էլ պետք է մի նուրբ տարբերություն մատնանշել. Վրաստանն ապահովում է Ջավախքի հայության մայրենի լեզվի ուսուցումը, սակայն վերջինս գնում է վերջինիս ոչ մայրենի լեզվով ուսուցման ճանապարհով: Սրանք տարբեր բաներ են: Նախ` Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը բազմիցս փորձեր է արել` հայկական դպրոցներում ուսուցումը վրացերեն դարձնելու համար: Ներկայումս նույնպես Վրաստանի կրթական համակարգը քայլում է այդ ճանապարհով` ձգտելով ուսուցման առարկաների դասագրքերը հայերենից վերածել վրացերենի: Մյուս կողմից` ներկայիս դպրոցական դասագրքերը, որոնք հայերեն լեզվով են, վաճառվում են բավականին բարձր, շատ դեպքերում` բնակչության համար անմատչելի գներով: Գումարած այս ամենին` ահավոր ցածր որակի հայատառ տեքստեր են զետեղված այնտեղ: Ինչևէ` Վրաստանի ԿԳ նախարարությունը միգուցե դասագրքերի վաճառքը կբացատրի որպես համավրաստանյան հիմնախնդիր, սակայն ոչ մի պատճառաբանություն չի կարող հարգելի համարվել, եթե խոսքը վերաբերում է իր հայրենիքում (Ջավախքում) ապրող բնիկ ժողովրդի (հայության) ազգապահպանման ու զարգացման խնդրին: Կա հարևան-բարեկամ ՀՀ, որը մշտապես պատրաստակամ է եղել և մինչև վերջին մեկ-երկու տարին Ջավախքի, ինչպես նաև Վրաստանի բոլոր հայկական դպրոցներին ապահովում էր հայկական դասագրքերով: Վրաստանը ՀՀ-ի այս քայլն արգելեց (ներկայումս ՀՀ ԿԳ նախարարության կողմից Վրաստան ուղարկվող դասագրքերից թույլատրելի են միայն լեզու - գրականության դասագրքերը, իսկ մնացած դասագրքերի մուտքը Վրաստան խստիվ արգելված է) և այստեղից ծնվեցին մի շարք «անլուծելի» խնդիրներ:  

Հաջորդ  հրատապ հիմնահարցերից է տեղեկատվության և օրենսդրական բազայի տրամադրման, հանրային գրագրության բացառապես  վրացերեն լեզվով իրականացումը, որը  գրեթե ծայրահեղ մեկուսացման վիճակի է հասցրել ջավախահայությանը: Վրաստանը միջազգային իրավունքին հակասող իր այս քայլով ձգտում է ապահովել իր ազգաստեղծ քաղաքականության շարունակականությունը, երբ հայությունը զանգվածային ձուլման ճանապարհով կարող է լրացնել ու թարմացնել վրացական միջավայրը, սակայն Վրաստանի իշխանություններն իրենց ռազմավարական ծրագրերում սխալվելու են, քանի որ կա մի չգրված օրենք, մի ոսկի կանոն, մի աքսիոմա. իր պատմական տարածքի` Հայկական լեռնաշխարհի վրա հայությունն ուծացվում է միմիայն բռնի և դաժան մեթոդներով, ուծացվում է, սակայն` հայկականությունը երբեք չի վերանում նրա միջից: Համշենահայերն ու թաքուն հայությունը Արևմտյան Հայաստանի տարածքում դրա վառ ապացույցն են: Այս գործընթացում կարող է ի հայտ գալ նաև երկրորդ երևույթը, որն է` հակազդեցությունը այս ուծացման քաղաքականությանը: Ջավախքի պարագայում տեղի է ունենում երկրորդ տարբերակը. Վրաստանի այս քայլերը խորացնում են հակասությունները ջավախահայության և պետության միջև: Ջավախքում անհնար է կրկնել Կախեթի կամ Վրաստանի այլ շրջանների օրինակը: Արդյունքում տարբեր արտաքին ուժեր կարող են տարբեր նպատակներով շահարկել այս վիճակը, ինչն էլ անխնայորեն բարձրաձայնում է Վրաստանը: Սակայն այդպիսի ուժերի չեզոքացումը անհամեմատ կարող է հեշանալ, եթե Վրաստանի իշխանությունները կարողանան իրենց քայլերով ջավախահայության դժգոհությունները հասցնեն նվազագույնի այնպես, ինչպես օրինակ դա տեղի է ունենում Իրանի ադրբեջանցիների (ատրապատականցիների) պարագայում: Վերջիններս բազմաթիվ թելերով կապված են իրանական պետության և հասարակական կյանքի հետ: Վերջիններիս այս պարագայում անհամեմատ դժվար է օգտագործել ընդդեմ Իրանի, որին այդքան ձգտում է ԱՄՆ-ն և այս բլոկի ներկայացուցիչները: Վերջիններս, ինչպես և ջավախահայերը, ազգային փոքրամասնություն չեն: Իրանական ադրբեջանցիները իրանական ծագումնաբանությամբ բնիկներ են, որոնք իրենց մասնակցությունն են ունեցել իրանական պետության և մշակույթի կայացման գործում: Ջավախահայությունն, ի տարբերություն իրանական ադրբեջանցիների, ընդհանուր աղերս չունի վրացական ծագումնաբանությամբ ժողովուրդների հետ, սակայն իր ծանրակշիռ ներդրումն ունեցել է հատկապես հետխորհրդային նորանկախ Վրաստանի կայացման գործում: Բավական է նշել մեկ փաստ միայն, որ, երբ 1991թ. մարտի 17-ին Վրաստանը բոյկոտեց ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեն, Աբխազիան ու Հարավային Օսեթիան չպաշտպանեցին Վրաստանին: Վերջիններս քվեարկեցին ԽՍՀՄ պահպանման և, այդպիսով նաև` Ռուսաստանից չտրոհվելու օգտին: Այս նույն ժամանակ ջավախահայությունը պաշտպանեց Վրաստանի քայլը` հատուկ հայտարարությամբ հանդես գալով այդ մասին: Ցավոք, այսպիսի «ավանդույթների» շարունակությունը, ինչպիսին, օրինակ, եղավ 2008թ. օգոստոսյան պատերազմի օրերին, լիովին անտեսվում է Վրաստանի ղեկավարության կողմից: Վրացական լրատվամիջոցներում նույնպես ոչ մի հիշատակում չկա այս ամենի մասին, փոխարենն ամենուր լուտանքներ են ու վիրավորական արտահայտություններ ջավախահայ ակտիվիստների և հասարակ ժողովրդի հասցեին:  

Վրացական  ղեկավարությունն ի վերջո պարտավոր է ըմբռնելու, որ պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ իշխողը կարող է հանդես գալ որպես ազատարար, որ նվաճված ու կառավարվող ժողովուրդը կարող է սիրել ու հպարտանալ իր «տիրոջով»: Համաշխարհային պատմության մեջ Հայոց արքա Տիգրան Մեծի օրինակը կարող է հիանալի օրինակ ծառայել, երբ Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդները որպես ազատարարի էին դիմավորում Արքայից Արքա Տիգրանին, իսկ որոշներն անգամ «նվաճվում էին» սեփական կամոք:    

Հաջորդ` հերթական լարվածություն ծնող խնդիրը դա վարչական մարմիններում հայության  ներկայացվածության խիստ անհամամասնությունն է: 2006թ. վրացական պաշտոնական վիճակագության համաձայն` երկրի ոստիկանների 97% - ը ազգությամբ վրացիներ էին: Սա այն պարագայում, երբ, ըստ վրացական պաշտոնական տվյալների (որը խիստ վիճելի է), երկրի վրացի ազգաբնակչությունը կազմում է 83% (տվյալները ներկայացված են առանց Աբխազիայի և Հարավային Օսեթիայի):  

Երկրի տեղական ինքնակառավարման մշակված օրենքներով ամենանուրբ ու արհեստական կերպով վրացիների հաշվին իջեցված է հայերի քանակը Ջավախքի մունիցիպալիտետների ժողովներում: Սա` ընտրովի մարմիններում, երբ վրացերենի իմացության պահանջն այս դեպքում իր նշանակությունը կորցնում է: Իսկ նշանակովի մարմիններում, երբ այստեղ հիմնական դերակատարը ոչ թե ժողովուրդն է, այլ` պետությունը, ազգային համամասնությունը ամբողջովին խախտված է: Օրինակ` Ծալկա կամ Ասպինձա (Ասպնջակ) քաղաքներում անհնար է գտնել նշանակովի հայ պաշտոնյա, թեպետ այս երկու մունիցիպալիտետներում հայ բնակչությունը կազմում է համապատասխանաբար 60 % և 20 %: Հայության 37% և վրացիների 62 % ազգաբնակչության տեսակարար կշռով Ախալցխայի մունիցիպալիտետում նույնպես խիստ անհավասարաչափ է կատարված վարչական պաշտոնյաների բաշխումը: Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում նույնպես օր-օրի ավելանում են վարչական ոլորտներում պաշտոններ զբաղեցնող վրացիները: Գումարած այս ամենին` Սամցխե-Ջավախքի նահանգապետարանում գրեթե բացակայում են հայազգի պաշտոնյաները, երբ, ինչպես նշեցինք, նահանգային մակարդակով հայությունը կազմում է 55%, վրացիները` 43%: Այս տոկոսային հարաբերակցությունը պետք է բերեր նրան, որ Սամցխե-Ջավախքի նահանգապետը, ինչպես նաև նահանգապետարանի աշխատակիցների 55%-ը լինեին հայեր: Այնինչ` ներկա նահանգապետն է ազգությամբ վրացի Լ. Ճկադուան (նահանգապետ է 2008թ. վերջից): Վերջերս նահանգային "Հարավային Դարպաս” թերթում կարդացի նրա հարցազրույցը: Տպավորությունն այն էր, որ լրագրողը խոսում է ոչ թե Ջավախքի նման բարդ նահանգի ղեկավարի, այլ` Ախալցխա քաղաքի մի դեռատի վրացուհու հետ, որի կյանքի երազանքն է ունենալ գեղեցիկ Ախալցխա: Լ. Ճկադուայի պատկերացումներում ընդհանրապես տեղ չունեն Ջավախքի հայության ուժգնացող խնդիրները, կրկնում եմ` Ախալցխա քաղաքի գեղեղցկացումից բացի նա խնդիր չի տեսնում Ջավախքում: Պարզ է` չգիտի կամ անտեսում է Ջավախքի խնդիրների խորքային պատճառները: Այս երևույթն ինձ հիշեցնում է 1920թ վերջի և 1921թ. սկզբի կոմունիստական Հայաստանում առկա վիճակը, երբ երկրի կրթության նախարարն էր Սիբիրից բերված ոմն չինովնիկ, իսկ գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուն Հայաստան էր "հրավիրվել” Չուկոտյան թերակղզուց: Արդյունքում տեղի ունեցավ Հայոց պատմության մեջ իր արժանավոր տեղը զբաղեցնող "1921թ. փետրվարյան ապստամբությունը”:  

Բնավ ոչ պատահաբար Վրաստանի ու Ջավախքի այս իրավիճակը համեմատության մեջ դրեցինք ԱՄՆ-ի հետ: Բոլորին է հայտնի, որ վրացական իշխանավորների շրջանակներում գերակշռում է ամերիկամետ տրամադրվածությունը: Շատերն են իրանց հայտարարությունների մեջ գովերգում ամերիկյան վարքն ու բարքը, օրենքները, իսկ շատերն ԱՄՆ-ն ուղղակի դարձրել են կուռքի առարկա: Մյուս կողմից` շատ ամերիկացիներ են աշխատում Վրաստանի բարձր ատյաններում` ուղղորդելով Վրաստան պետության նավը: Մեր պարագայում ամերիկացիները վրացիներին վերաբերում են` շարժվելով հայտնի ասացվածքի բովադակությունից. «Որդյա’կս, մի’ ապրիր այնպես, ինչպես ես եմ ապրում, այլ ապրիր այնպես, ինչպես սովորեցնում եմ քեզ»:  

Վահե  ՍԱՐԳՍՅԱՆ  
«Միտք»  վերլուծական կենտրոնի փորձագետ
Категория: Վերլուծություն | Просмотров: 590 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (1)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ