Ըստ XI դարի վրացի պատմագիր Լեոնտի Ռուիսելու /Մրովելու/, նախահայր Թարգամոսը` Թորգոմը 8 զավակ ուներ, որոնցից ավագը` Գայոսը /Հայկը/ " առավել հզորն էր նրանցից, որովհետև նրան հավասարը չկար հասակով, ուժով և արիությամբ ոչ ջրհեղեղից առաջ, ոչ էլ հետո”: Մյուս զավակներն էին Քարթլոսը, Բարդոսը, Մովականը, Լեկոսը, Հերոսը, Կավկասոսն ու Էգրոսը:
Երկիրը զավակներին բաժանելիս, Թորգոմը կեսը կտակեց Հայկին, որպես ավագ որդուն, իսկ մնացած կեսը բաժանեց մյուս որդիներին: Եվ այդ 7 եղբայրը հնազանդվում և հպատակվում էին Հայկին: