Սրբազա՛ն հայրեր, Հարգելի՛ ներկաներ, Այսօր ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել: Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առևտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ:
Դեյր Զորի անապատում տեղի ունեցավ ողբերգության ամենահրեշավոր արարներից մեկը, որի մանրամասներն անհնարին է մարդկային լեզվով արտահայտել: Ես դա չեմ անելու, որովհետև դրանք քաջ հայտնի են նույնիսկ ցեղասպանության փաստը հրապարակավ հերքողներին: Իրենց տունը, գույքը կորցրած, իրենց զավակներին, ծնողներին, իրենց առողջությունն ու վերջին հույսը կորցրած, վերջապես ամենակարևորը` հայրենիք կորցրած
...
Շարունհակություն »
| |