Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Март » 25 » ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Դեյր Զորում
20:15
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Դեյր Զորում
Սրբազա՛ն հայրեր,
Հարգելի՛ ներկաներ,
Այսօր ես այստեղ եմ, որովհետև պարզապես չէի կարող չլինել: Ինձ այստեղ է բերել իմ ժողովրդի մեծագույն ցավը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր և քաղաքակիրթ համարվող մարդկության մեծագույն ամոթը: Այդ ամոթի խարանը արդեն 21-րդ դարում դեռ մնում է բոլոր նրանց ճակատին, ովքեր ակնհայտ փաստերի ուրացումը դարձրել են քաղաքականություն, դարձրել են առևտրի առարկա, դարձրել են կյանքի ու վարքի նորմ:

Դեյր Զորի անապատում տեղի ունեցավ ողբերգության ամենահրեշավոր արարներից մեկը, որի մանրամասներն անհնարին է մարդկային լեզվով արտահայտել: Ես դա չեմ անելու, որովհետև դրանք քաջ հայտնի են նույնիսկ ցեղասպանության փաստը հրապարակավ հերքողներին: Իրենց տունը, գույքը կորցրած, իրենց զավակներին, ծնողներին, իրենց առողջությունն ու վերջին հույսը կորցրած, վերջապես ամենակարևորը` հայրենիք կորցրած մարդիկ այստեղ պիտի կորցնեին իրենց վերջին ունեցածը` կյանքը` համաձայն պետականորեն իրականացվող մանրակրկիտ մշակված ծրագրի:

Հաճախ պատմաբաններն ու լրագրողները հիմնավոր կերպով Դեյր Զորը համեմատում են Օսվենցիմի հետ` ասելով. "Դեյր Զորը հայերի Օսվենցիմն էր”: Կարծում եմ, որ ժամանակագրությունը մեզ պարտադրում է իրողությունները ձևակերպել այլ կերպ. "Օսվենցիմը հրեաների Դեյր Զորն էր”: Ընդամենը մեկ սերունդ հետո մարդկությունն ականատես եղավ հրեաների Դեյր Զորին: Այսօր ես այստեղ եմ, որպես համայն հայության հայրենիք Հայաստանի Հանրապետության Նախագահ, հարցնելու. "Իսկ ե՞րբ և որտե՞ղ է հայերի Նյուրնբերգը”:

Ես այստեղ եմ` ոգեկոչելու հիշատակը ողջակիզված իմ ժողովրդի մեծագույն հատվածի, որ ոչնչացվել է ֆիզիկապես, ոչնչացվել է մշակութապես: Ես չեմ թվարկելու կորուստների չափն ու որակը: Ասելու եմ միայն մեկ փաստ. ցեղասպանության արդյունքում անդառնալիորեն ոչնչացվել է հնդեվրոպական հնագույն լեզուներից մեկի` հայոց լեզվի բարբառների մեծագույն մասը` դրանց կրողների հետ միասին:

Այսքանից հետո մենք ասում ենք, որ պատրաստ ենք ժամանակակից Թուրքիայի հետ հաստատել դիվանագիտական կանոնավոր հարաբերություններ, պատրաստ ենք ունենալ բաց սահմաններ և տնտեսական հարաբերություններ, պատրաստ ենք ջանքեր գործադրել Հայաստանի և Թուրքիայի ժողովուրդների միջև վստահություն ձևավորելու ուղղությամբ, պատրաստ ենք մոտեցնել երկու հասարակությունները` ցրելով կարծրատիպերն ու իրականության հետ կապ չունեցող միֆերը, որոնք ձևավորվել են տասնամյակների ընթացքում շփումների գրեթե իսպառ բացակայության պայմաններում:

Մենք սա ասում ենք անկեղծ, որովհետև համոզված ենք, որ հարևան ժողովուրդներն ապրելու և զարգանալու այլընտրանք չունեն, քան այն, ինչ առաջարկվում է գոնե իբրև սկիզբ: Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումով ստեղծվել է պատմական հնարավորություն, որ պետք է տրամաբանական ավարտ ունենա:
 
Բայց մենք չենք ընդունում Հայաստան-Թուրքիա երկխոսությանը հղում կատարելով Ցեղասպանության ճանաչումից խուսափելը բացատրելու գործելաոճը: Չեմ կարծում, թե դա օգնություն է գործընթացին: Ավելին, կարիք չկա հղում կատարել ինչ-որ պատմաբանների հանձնաժողովի վրա, այն դեպքում, երբ հայ-թուրքական արձանագրությունները ենթադրում են լոկ պատմական հարթության միջպետական ենթահանձնաժողովի ստեղծում, ինչը, կարծում եմ, բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ինչ է նշանակում, և ինչ տարբերություն կա այստեղ: Ես խնդրում եմ բոլորին, ովքեր որևէ առիթով կխորհեն կամ կարտահայտվեն Հայոց ցեղասպանության ու նրա միջազգային ճանաչման մասին, նախքան որոշում կայացնելը թող մի պահ հիշեն այս անապատը, հիշեն մարդկային միլիոնավոր խեղված ճակատագրերն ու հայրենազուրկ եղած, ցավը սրտում հինավուրց ժողովրդին:

1915 թվականին, ի թիվս այլոց, սպանվեցին 20-րդ դարի հայ մեծագույն բանաստեղծներ Դանիել Վարուժանը, ով 35 տարեկան էր, և Ատոմ Յարճանյանը` Սիամանթոն, ով 37 տարեկան էր: Տանջամահ արվելուց առաջ նրանք մերկացվեցին, որովհետև եվրոպական հագուստ էին կրում, իսկ այդ ժամանակներում և այդ տարածքներում եվրոպական հագուստը թանկ արժեր: Դահիճներն իրենց վրա քաշեցին եվրոպական հագուստները. իրենց մեջ հազարամյակների քաղաքակրթություն ամբարող հայ հանճարներից և սովորական հայերի՛ց գողացված եվրոպական հագուստները: Այս պատկերների մեջ ես չէի ցանկանա խորհրդանշաններ տեսնել, բայց մի բան գիտեմ հաստատ. եվրոպական հագուկապ, վարվեցողություն և արժեքներ ասելիս ո՛չ ոք իրավունք չունի մոռանալ այս պատկերները:

Ես այստեղ եմ հիշեցնելու հայտնի խոսքը. "Անհնար է սպանել մի ժողովուրդ, որը չի ուզում մեռնել”: Մենք ծրագրում ենք ապրել ու զարգանալ: Մեզ այլևս անհնար է վախեցնել կամ շանտաժի ենթարկել, որովհետև մենք տեսել ենք ամենասարսափելին: Մենք ապրելու և արարելու ենք կրկնապատիկ ուժով` և՛ մեր, և՛ մեր անմեղ զոհերի փոխարեն: Մենք նայում ենք առաջ, որովհետև դեռ շատ բան ունենք ասելու և տալու միմյանց, շատ բան ունենք ասելու և տալու աշխարհին. այն պայծառն ու լուսավորը, որ չհասցրին ասել Դանիել Վարուժանն ու Ատոմ Յարճանյանը:

Եւ այստեղ, Դեյր Զորում, մենք հաստատակամորեն բարձրաձայն կրկնում ենք ու հիշեցնում, որ կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք:
Категория: Մամուլի տեսություն | Просмотров: 493 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (1)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ