Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Март » 10 » Հայ-վրացական հարաբերությունները
00:16
Հայ-վրացական հարաբերությունները
Ըստ   XI դարի վրացի պատմագիր Լեոնտի Ռուիսելու /Մրովելու/, նախահայր Թարգամոսը` Թորգոմը 8  զավակ ուներ, որոնցից ավագը` Գայոսը /Հայկը/ " առավել հզորն էր նրանցից, որովհետև նրան հավասարը չկար հասակով, ուժով և արիությամբ  ոչ ջրհեղեղից առաջ, ոչ էլ հետո”: Մյուս զավակներն էին Քարթլոսը, Բարդոսը,  Մովականը, Լեկոսը, Հերոսը, Կավկասոսն ու Էգրոսը:

Երկիրը  զավակներին բաժանելիս, Թորգոմը կեսը կտակեց Հայկին, որպես ավագ որդուն, իսկ  մնացած կեսը բաժանեց մյուս որդիներին: Եվ այդ 7  եղբայրը հնազանդվում և հպատակվում էին Հայկին:

Այդպես  էր գրում վրացի պատմագիրը հազար տարի առաջ: Հիմա վրացիները գրում են, որ Գայոսն ու Քարթլոսը երկվորյակ էին, որ Թորգոմը Հայկին էր կտակել միայն Արարատյան դաշտը, իսկ Քարթլոսին` "մեծ և ընդարձակ հյուսիսային երկիրը”: 

"Եվ այդ տարին սաստիկ երկրաշարժ եղավ, եվ ավերվեց Գանձակ քաղաքը, նրա շինությունները փուլ եկան իրենց բնակիչների գլխին: Եվ եկավ վրաց Դեմետրե թագավորը, Դավթի և Գեորգի հայրը, /գերևարեց/ եվ իր երկիրը տարավ  քաղաքի  դարպասը” /Կիրակոս Գանձակեցի/:

Այդ դարպասն այսօր էլ պահվում և ցուցադրվում է Վրաստանի Գելաթի վանքում, որպես վրացական զենքի փայլուն հաղթանակի խորհրդանիշ և ապացույց: 

"Թմկաբերդի շրջակայքում հայտնվել է  վրացի մի վանական, որը ոչնչացրել է բնակավայրի հայերեն բոլոր արձանագրությունները, խաչքարերն ու տապանաքարերը: Ոչինչ այլևս չի հուշում ամուրի հայապատկանության մասին:” /Սեյլան, 1880-ական թթ./:

Մինչև 1918 թ. Ջավախքի Խիզաբավրա գյուղի բնակիչները կաթոլիկ հայեր էին: Վրաստանի մենշևիստական կառավարությունն սկսեց, իսկ կոմունիստները շարունակեցին հայ կաթոլիկների բռնի զանգվածային վրացացումը: Վրացի "դարձան” Ջավախքի Ասպինձայի /Ասպնջակի/ շրջանի Խիզաբավրա, Վարգավ, Բիելա, Ադիգենի` Ուդե, Ախալցխայի` հին քաղաքի, Իվլիտա, Սածելի գյուղերի, Վալե քաղաքի, Գորիի` Սկրա, Թելավի` Սանավարդո գյուղերի, Թբիլիսիի, Գորիի և Քութայիսիի հազարավոր հայ կաթոլիկները: Այդ գործընթացը, որ դանդաղել էր 1950-1980 թթ, Վրաստանի անկախացումից հետո նոր թափ առավ, արդեն ներառնելով նաև  լուսավորչական հայերին և հույներին: 1970-ական թթ. մի օրվա մեջ վրացի դարձան Ախլքաղաքի շրջանի Խոսպիա գյուղի հույները: 

Արձանագրություն  #13

Կավբյուրոյի պլենումի նիստի 7.VII. 1921:

Ստալին, Օրջոնիկիձե, Մախարաձե, Կիրով, Նարիմանով, Մյասնիկով, Նազարեթյան, Օրախելաշվիլի, Ֆիգատներ:

ԱԳ  ժողկոմներ Գ. Սվանիձե, Ա. Մռավյան:

1. Չեզոք գոտին / Լոռին – Հ.Մ./ Վրաստանին կամ Հայաստանին միացնելու մասին:

1. Ամբողջ չեզոք գոտին մտցվում է Հայաստանի ԽՍՀ կազմը /քվեարկում են` 6 , ձեռնպահ`1 /:

2. Ախալքալակի և Խրամի / Ծալկա – Հ.Մ./ շրջանները Հայաստանին միացնելու  մասին:

2. Փոխանցել Վրաստանի ԿԿ քննարկմանը, որի եզրակացությունը ներկայացնել հաջորդ պլենումին: 

Արձանագրություն   #1

Վրաստանի կոմկուսի քաղբյուրոյի նիստի 16.VII. 1921:

Ներկա էին. Ֆ. Մախարաձե, Բ. Մդիվանի, Մ. Օրախելաշվիլի:

Լսեցին.    1. Չեզոք գոտու մասին:

          2. Ախալքալակի և Խրամի շրջանները Խորհրդային Հայաստանին` վերաբնակեցման ֆոնդի համար զիջելու մասին:

Որոշեցին.  1. Հաստատել Ռուսաստանի  կոմկուսի ԿԿ  Կավբյուրոյի որոշումը այդ շրջանը Խորհրդային Հայաստանին հանձնելու մասին: Կողմ. Մախարաձե, Օրախելաշվիլի: Մդիվանին գտնում է, որ այդ հարցը արդեն կանխորոշված է Կավբյուրոյի որոշմամբ, հակառակ դեպքում ինքը նպատակահարմար կգտներ բնակչության պլեբիսցիտը:

2. Ելնելով քաղաքական նկատառումներից /ընդգծումն իմն է – Հ.Մ./, ինչպես նաև Թիֆլիսի հետ Ախալքալակի շրջանի տնտեսական կապից, ընկ. հայերի առաջարկը համարել անընդունելի: 

Լեռնային  Ղարաբաղը "եղբայրական” մյուս հանրապետությանը` Ադրբեջանին հանձնելու Կավբյուրոյի որոշումից անցել էր 11 օր:

89 տարի անց հայ-վրացական  հարաբերություններում ոչինչ չի փոխվել: 

Խորհրդային  Միության փլուզումը գրեթե բոլոր նախկին հանրապետությունների առջև առաջին իսկ օրվանից երկու գլխավոր խնդիր դրեց: Մեկը` ԽՍՀՄ-ի կազմում նրանց ձեռքն ընկած տարածքը պահպանելն էր, մյուսը` տնտեսությունը նոր պայմաններին համապատասխան վերափոխելը: Եթե նախկին ԽՍՀՄ եվրոպական հատվածում առաջին խնդրի լուծումը հիմնականում խաղաղ /բացառությամբ` Մերձդնեստրյան իրադարձությունների/ բնույթ էր կրում, ապա Այսրկովկասում և Միջին Ասիայում տարածքային վեճերը զինված կոնֆլիկտների և պատերազմների վերածվեցին:

Տարածքային  այդ վեճերի հիմքը դրել էր դեռ թագավորական Ռուսաստանը, որի կառավարությունը վարչատարածքային միավորներ` նահանգներ էր կազմավորում, ելնելով պետական նպատակահարմարությունից և կայսերական քաղաքականությունից, առանց տարածաշրջանի պատմությունը և դարերի ընթացքում ձևավորված ազգամիջյան սահմանները հաշվի առնելու, իսկ երբեմն էլ` միտումնավոր խախտելով դրանք: Բոլոր կայսրությունների  "բաժանիր, որ տիրես”` քաղաքականության հետևանք այս ականի պայթելու սպառնալիքը պետք է հնազանդ պահեր Ռուսաստանի ազգերը, բացառելով անկախանալու որևէ փորձ անգամ:

Այդ ականներից ամենահզորը լարված էր Այսրկովկասում, և բնական է, որ հենց այն էլ պայթեցրեց Խորհրդային Միությունը:

Այսրկովկասյան վարչական սահմանները գծելիս կոմունիստները ղեկավարվում էին նույն կայսերական գաղափարներով և նկատառումներով, ուստի հիմք ընդունվեց նախախորհրդային վարչատարածքային բաժանումը, որն ազգերի բնակության և պատմական սահմանները հաշվի չէր առնում: Այսպես, դեռ Վրաստանի ժողովրդավարական հանրապետությունը /մենշևիկյան Վրաստանը/ հավակնում էր Ռուսաստանյան կայսրության Թիֆլիսի և Քութայիսի նահանգների առնվազն ամբողջ տարածքին, մասնավորապես, Հայաստանից պահանջելով ամբողջ Լոռին /”Չեզոք գոտի”/ և Ջավախքը:  Խորհրդայնացումից հետո բոլշևիկները Լոռու հարավը ստիպված էին թողնել Հայաստանին, իսկ հյուսիսային հատվածը և  Ջավախքը հանձնեցին Վրաստանին: Վրացական ԽՍՀ կազմում ինքնավար միավորների կարգավիճակով հայտնվեցին նաև Աբխազիան և Օսիայի այսրկովկասյան /հարավային/ հատվածը: Ջավախքին նման կարգավիճակ չտրվեց, որովհետև այդ դեպքում անարդարությունն առավել քան աղաղակող և բացահայտ կլիներ: Նույնիսկ ճիզվիտ բոլշևիկները չէին կարողանա բացատրել, թե ինչու հայերի բնակեցրած տարածքների գրեթե կեսը դուրս մնաց ՀԽՍՀ սահմաններից, և ինչի հիման վրա Վրաստանում և Ադրբեջանում` ՀԽՍՀ ամնիջական շարունակությամբ կազմավորվում են ինքնավար շրջաններ, որոնց բնակչության ճնշող մեծամասնությունը հայ է, և ուր է այս դեպքում անհետանում թմբկահարած լենինյան ազգային արդար քաղաքականությունը: Ինչևէ, գործն արված էր` տարածքը ոչ թե ականազերծվեց, այլ էլ ավելի ականապատվեց:

ԽՍՀՄ  ժամանակ բողոքի բոլոր դրսևորումները ճնշվում էին արագ, անողորմ և արդյունավետ, ինչ-ինչ /հիմնականում` տնտեսական նպատակահարմարության/ հիմնավորումներով գյուղեր, շրջաններ և ամբողջ մարզեր փոխում էին իրենց վարչական պատկանելությունը` մարդկանց բանի տեղ դնող, նրանց կարծիքը հարցնող չկար, սակայն երկիրը քանդվելուց հետո չկար նաև բռնակալ Մոսկվան իր պատժիչ ապարատով, և Վրաց.ԽՍՀ աբխազներն ու օսերը հայտարարեցին, որ այլևս վրացիների հպատակը և սպասավորը լինել չեն ուզում, հակառակը` կամենում են իրենք իրենց գլխի տերը լինել: 

Իրավական տեսակետից այդ պահանջը միանգամայն օրինական էր և համապատասխանում էր ինչպես միջազգային իրավունքին, այնպես էլ վախճանից առաջ ԽՍՀՄ ընդունած`  դրա կազմից դուրս գալու կարգի մասին օրենքին:

Սակայն  ԽՍՀՄ գոյության ընթացքում վրացիների  մոտ արդեն վերջնականապես կայսերական հոգեբանություն էր ձևավորվել` արտոնյալ ազգ լինելու զգացումը. բուն վրացիները` քարթվելները, որ հանրապետության բնակչության փոքրամասնությունն էին կազմում, արդեն վրացիացրել էին /կամ կարծում էին, որ վրացիացրել են/` բարով թե զոռով, հարավքարթվելական մյուս ցեղերը` փշավներին, խեվսուրներին, թուշերին, Կախեթի հայերի հիմնական մասը, Վրաստանում կղզյակներով ապրող հայ կաթոլիկներին, և վստահ էին, որ երկիրը և այլազգերին իշխելու իրավունքը նրանց տրված են ի վերուստ` հեքիաթի երկնքից ընկած երեք խնձորի նման:

Նորանկախ Վրաստանում երբեմնի այլախոհ Զ. Գամսախուրդիայի /որ ազգությամբ մեգրել էր/ ղեկավարությամբ իշխանության եկած ծայր ազգայնամոլները հայտարարեցին, որ Վրաստանը իջևանատուն չէ, որ այն միայն վրացիների համար է, որ բոլոր այլ ազգերը եկվորներն են, վերաբնակներ, և կամ պետք է հեռանան երկրից, չչարաշահելով "Կովկասի ասպետների” հյուրընկալությունը, կամ վրացի դառնան:

Այլ ազգերը այլ կարծիքի էին, այս հողում իրենց օտար և եկվոր չէին համարում, և, բնականաբար, դրա հետ համաձայն չէին: Արդյունքում Վրաստանը երեք պատերազմ սկսեց նախկին գաղութների  դեմ, երեքում էլ անփառունակ պարտություն կրեց, վերջնականապես կորցնելով օսերին և աբխազներին երբևէ իր կազմում տեսնելու հույսը: Ինքնահավան և ինքնավստահ, սնափառ վրացիները, որոնց նույնիսկ "Բարև - Աստծու բարինը”` "Գամարջոբա – Գագիմարջոսը” նշանակում է "Հաղթանակ /քեզ/ – Հաղթանակով տեսնեմ /քեզ էլ/” խոցված էին մինչև սրտի խորքը: 1918-1921 թթ. և 1991 թ. ասդին նրանք`  ինքնիշխան պետության կարգավիճակով շուրջ տաս պատերազմ վարեցին, բոլորում էլ խայտառակ պարտությունը կրելով այն ազգերից, որոնք քանակով ավելի քիչ էին, և մեծամիտ վրացիների մոտ կարգին մարդու տեղ էլ չէին անցնում:

Երկիրն  ընկղմվեց քաղաքացիական պատերազմի, ալան-թալանի և անիշխանության մեջ, առավել ևս, որ, ամերիկացի գրող Ռ. Խայնլայնի դիպուկ խոսքով, "ամեն մի վրացի, որ թրիքի ամենամեծ կույտն ունի շրջակայքում, իրեն իշխան է համարում”: Երկրի փաստացի տերերը դարձան օրենքով գող Ջ. Իոսելիանին, որ նաև բանասիրության դոկտոր էր, և չկայացած նկարիչ Թ. Կիտովանին, երկուսն էլ, ի դեպ, քարթվել չէին: Հեղաշրջման արդյունքում Զ. Գամսախուրդիային փոխարեն իշխանության վերադարձավ նախկին կոմունիստ Է. Շևարդնաձեն:  Քաղաքական բացառիկ հարմարվողականության և ճկունության համար Սպիտակ աղվեսի անվանն արժանացած երկրի նոր հին ղեկավարը հայտարարեց, որ այսուհետ Վրաստանի արևը ծագելու է արևմուտքում /ԽՍՀՄ ժամանակ այն ծագում էր հյուսիսում/, որ վրացիները, որպես բնիկ եվրոպացի և այդ մայրցամաքի հնագույն և ազնավոր ազգ, իրենց ապագան տեսնում են միմիայն Եվրամիության և ՆԱՏՕ-յի կազմում, որոնց կրծքի և սրտի վարդն են լինելու: Նա բարեհաջող իշխեց շուրջ տաս տարի, բայց, որպես փորձված աղվես, թակարդն ընկավ երկու թաթով` հերթական հեղաշրջումը կազմակերպեցին և նրան գահընկեց արեցին իր իսկ սնած և առաջ քաշած սաները, որոնք անմիջապես սկսեցին իրար ուտել: Ներքին գզվրտոցը, սակայն, երկրի ոչ արտաքին, ոչ էլ ներքին քաղաքականությունը չփոխեց. արևմտյան արժեքները հավատարիմ դավանելու հավաստիացումներն ուղեկցվում էին երկրի ազգային փոքրամասնությունների ճնշման սաստկացումով, մանավանդ որ, մասնավորապես, վրացի սեպվող մեգրելների ու սվանների մոտ, որոնց  ազգային ինքնագիտակցությունը դեռ ամբողջովին չէր մարել, ազգային զարթոնք սկսվեց: Վրացիներն իրենք զարմանքով պարզեցին, որ "ո՞րտեղացի ես” հարցին պատասխանելիս նշում են ցեղի անունը, այլ ոչ թե շրջանը` քարթվել, սվան, մեգրել, փշավ ևն:

1992 թ. Է. Շեվարդնաձեին ուղղված բաց նամակում գահընկեց նախագահ Զ. Գամսախուրդիան գրում էր. "Ձեր խունտան Վրաստանում եղբայրասպան պատերազմ կազմակերպեց, և, որ ամենասարսափելին է, Վրաստանի տարբեր մասերի միջև եղած թշնամանքը անասելի աստիճանի հասցրեց: Փոթի, Սենակի և Զուգդիդի /Մեգրելիա. – Հ.Մ./ դուք "արշավանքի” եք ուղարկում գուրիացիներին, իմերեթցիներին և կախեթցիներին, կարծես օտարի երկիր եք գրավում, թալանում եք բնակչությանը: Իսկ երբ Զուգդիդիի բնակչությունը քաղաքն ազատեց "մխեդրիոնիի” և "գվարդիայի” հրոսակախմբերից և նույնիսկ գերի վերցրեց նրանցից շատերին, վրեժխնդիր եղաք Թբիլիսիում Կ. Գամսախուրդիայի տուն-թանգարանը հրդեհելով, կարծես նա միայն Մեգրելիային էր պատկանում: Երբ Զուգդիդիի կանայք` հիսուն մայր, իրենց զոհված զավակների նկարներով դուրս եկան ցույցի, ձեր "զինված ուժերը” գազանաբար ցրեցին նրանց, դաժան ծեծի ենթարկեցին, իսկ զավակների նկարները պատռում էին, հագցնելով մայրերի գլուխները:”

Այսքանից  հետո դժվար չէ պատկերացնել, թե ինչ  վերաբերմունք պիտի ունենային սնափառ վրացիները իրենց հարևան հայերի հանդեպ, որոնք ոչ միայն պաշտպանեցին և պահպանեցին իրենց երկիրը, այլև ջախջախիչ պարտության մատնեցին թուրքերին, նրանցից ազատագրելով Արցախը, ընդ որում պատերազմին մասնակցում էր ամբողջ ազգը` հայաստանցի, թե դրսեցի:

Վրացիների վերաբերմունքը մեր նկատմամբ, որքան էլ տարօրինակ թվա, շատ բանով պայմանավորված է նաև այս` դարերի ընթացքում ձևավորված նախանձով:

                               օ   օ   օ 

Հայ-վրացական հարաբերություններն այսօր պետք է դիտարկել երեք հարթության վրա. ներպետական, միջպետական /Վրաստան-Հայաստան/ և միջազգային:

       Ներպետական  հարաբերություններ.

Հայերն, ավելի քան 500 000 մարդ, 1990 թթ. սկզբին հիմնականում հավաք ապրում էին Վրաց. ԽՍՀ երկու տարածքում` Ջավախքում և Թբիլիսիում,: Վերին Ջավախքում /Բոգդանովկայի /Նինոծմինդայի/ և Ախլքաղաքի շրջանները/ նրանք բնակչության բացարձակ մեծամասնությունն էին` շուրջ 90%, ընդ որում Բոգդանովկայի  շրջանում վրացի չկար ընդհանրապես //բացառությամբ Թբիլիսիից երբեմն-երբեմն ուղարկված մեկ-երկու  պաշտոնյայի/: Ներքին Ջավախքում /Ասպինձայի, Ախլցխայի, Ադիգենի, Վալեյի շրջաններում/ նրանք կազմում էին բնակչության մոտ կեսը /առանց վրացիացած հայերի/, իսկ Ախլցխայում և շրջակա գյուղերում մինչև 1970-ական թթ. նորից բնակչության ճնշող մեծամասնությունն էին: Հայաբնակ էր նաև Ծալկայի /Թռեխք, Ծաղկաց գավառ/` Բոգդանովկայի շրջանին սահմանակից  հատվածը` բնակչության մոտ կեսը, մյուսը հիմնականում թրքախոս հույներ էին, կար նաև մեկ թե երկու գյուղ թուրք: Հայերի ընդհանուր թիվն այս շրջաններում մոտ 250 000 էր: Թբիլիսիում ապրում էին 200 000 - 250 000 հայ:

Ջավախքի հայերի հիմնական մասն այստեղ է տեղափոխվել 1829 թ. ռուս-թուրքական պատերազմից հետո, երբ թուրքերի հետ բնակչության փոխանակում կազմակերպվեց, հիմնականում Բարձր Հայքի Արզրումի և հարևան վիլայեթներից: Հարկ է ասել, որ հայերը Ջավախքում և մինչ այդ, և բոլոր ժամանակներում բնակիչների հիմնական մասն են կազմել. դրա մասին են խոսում ոչ միայն հայկական, թուրքական, վրացական ևն փաստաթղթերը, այլ, որ ավելի կարևոր է, նյութական մշակույթի հուշարձանները` եկեղեցիները, խաչքարերը, տապանաքարերը, որոնք, չնայած վրացիների` դրանք ոչնչացնելու տևական փորձերին, այսօր էլ  երկրի հայապատկանության կանգուն վկաներն են: Ջավախեցի են Գրիգոր Տաթևացին /Թմկաբերդ/, ամենայն հավանականությամբ` Մովսես Խորենացին /Խորենեա գյուղ/: Առավել քան ծանրակշիռ է հայ մշակույթի, քաղաքականության  և գիտության մեջ Ջավախքի ներդրումը XIX-XX դդ.:

Այս ամենը քաջ իմանալով և  իրենց հավակնումների խախուտությունը գիտակցելով, վրացիները միշտ ամեն կերպ փորձել են վերացնել երկրի հայերին: Արդարության դեմ չմեղանչելու համար ասենք, որ ազգային խտրականության այդ քաղաքականությունը բոլոր այլազգերի հանդեպ նույնն է. թե Խորհրդային, թե հատկապես հետխորհրդային Վրաստանում պաշտոնի, դիրքի կամ բարեկեցության հասնելու համար գրեթե պարտադիր պետք է վրացի լինես կամ  վրացի դառնաս: Ազգային այդ ճնշումը գնալով ուժեղանում է հատկապես հայերիս հանդեպ, որովհետև վրացիները շատ լավ են հասկանում, ինչ է ազգային "սեպարատիզմը” և շատ լավ գիտեն, ինչի են ունակ հայերը:

Այս ծրագրի իրագործման նոր  եղանակներ վրացիները չեն հնարում, ապավինելով հին, փորձված  ձևերին:

Վրաստանի վարչական նոր  բաժանումով Ջավախքը հարևան վրացաբնակ  շրջանների հետ միացվեց մի` Սամցխե-Ջավախեթի վարչական միավորման /ռեգիոնի/ մեջ, ինչի արդյունքում հայերի  թվաքանակը ռեգիոնում կտրուկ ընկավ, կազմելով ընդհանուրի կեսից քիչ ավելին: Միաժամանակ Ծալկայի շրջանը մտցվեց Քվեմո-Քարթլի հիմնականում թուրքաբնակ ռեգիոն, որտեղ, բնականաբար, հայերը փոքրամասնություն են կազմում:

Ծալկայի շրջանի հույները անկախացումից հետո գրեթե բոլորը հայրենադարձվեցին Հունաստան: Նրանց գյուղերը Վրաստանի իշխանությունները վերաբնակեցնում են սվաններով, աջարներով և հարավքարթվելական այլ ցեղերի ներկայացուցիչներով: Վերաբնակեցման պատճառները երբեմն ծիծաղելի են. այսպես, աջարներին` ապրուստի  պայմանները լավացնելու պատրվակով Սև ծովի ափերից վերաբնակեցնում են լեռներում, որտեղ բնությունն անհամեմատ ավելի դաժան և անբարեհամբույր է:

Նույն քաղաքականությունն իրականացվում է Բոգդանովկայի շրջանի նախկին ռուսական գյուղերում:

Մեկնածների տները գնել ցանկացող հայերի համար  ամենատարբեր  խոչընդոտներ են ստեղծվում, ընդհուպ  ուղղակի արգելքը, իսկ վրացիներին, հակառակը, արտոնություններ են տալիս:

Հասկանալի է, որ իր բարեկեցիկ կյանքը Կախեթում կամ Իմերեթում, իր խաղողի այգին և գինու կարասները ոչ մեկը կամովին չի թողնի և չի գնա լեռները, այլազգի հետ ապրելու և կռվելու. վերաբնակների հիմնական մասը կամ ծայրահեղ ազգայնամոլներ են, կամ օրենքի հետ խնդիրներ ունեցողներ: Արդյունքում քրեածին մթնոլորտ է ստեղծվում, եղել են բռնության և սպանության դեպքեր, որ հայ բնակչության մոտ ապագայի հանդեպ անվստահություն է առաջացնում, ինչն էլ նպաստում է արտագաղթին:

Վրաստանի իշխանությունը  համառորեն փորձում է Ջավախքում խիստ վտանգավոր հանցագործների գաղութ կառուցել, այն աքսորավայրի վերածել: Տեղացիների դիմադրությունը առայժմ կասեցնում է այդ ծրագիրը, բայց կառավարությունը դրանից չի հրաժարվում, սպասելով հարմար պահի: Իմանալով վրացիների "սերը” հանցագործության նկատմամբ, երկրի քրեակատարողական հիմնարկների անմխիթար վիճակը և կառավարության` դրանք հսկելու անկարողությունը, հայերը համոզված են, որ գաղութ կառուցելու նպատակը տարածաշրջանում քրեական մթնոլորտի ստեղծումն ու սաստկացումն է, որ, իր հերթին, սաստկացնելու է ազգամիջյան լարվածությունը և դարձյալ նպաստելու է արտագաղթին:

Արտագաղթի մյուս մեծ գործոնը գործազրկությունն է. հայերը ԽՍՀՄ ժամանակ էլ, տեղում աշխատանք չունենալով, արտագնա աշխատանքի էին մեկնում հիմնականում Ռուսաստան: Սակայն եթե նախկինում ընտանիքները մնում էին տեղում, և աշխատող տղամարդիկ գոնե ձմռանը հայրենիք էին վերադառնում, ապա ներկա պայմաններում նրանց հիմնական մասը Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել և ընտանիքով տեղափոխվել այդ երկիրը:

Ջավախքը անասնապահական-երկրագործական  գավառ է: Խորհուրդների ժամանակ այն  տալիս էր Վրաստանի կարտոֆիլի գրեթե  ամբողջ բերքը, կաթի և մսի 30-40%:  Եթե այսօր մսի և կաթնեղենի իրացման հարցերը շատ թե քիչ կարգավորվել են, ապա ամեն աշուն հայ գյուղացին կանգնում է համարյա անլուծելի նույն խնդրի առջև. ինչպես իրացնել կարտոֆիլի բերքը: Ժողովրդի դժգոհությունը մեղմացնելու նպատակով կենտրոնական իշխանությունը սկզբում խոստացավ այն բանակի համար գնել, բայց հետո, պատճառաբանելով շուկայի հարաբերությունները, հայտարարեց, որ ավելի էժան մատակարարներ է գտել:

Վերաբնակ սվանները, մեգրելներն, աջարները նոր բնակավայրերում, հակադրվելով տեղի հայերին, իրենց նույնացնում են արդեն վրացիների հետ: Արդյունքում քարթվելները միանգամից երկու նապաստակ են որսում, թուլացնելով   հայերին և արագացնելով ոչ քարթվել ցեղերի ձուլումը:

Մեսխեթցի թուրքերին  Ջավախքում վերաբնակեցման ծրագիրը  կարծես թե ձախողվեց, չնայած օրակարգից չի հանվել: Սրա դեմ բողոքում են ինչպես տեղի հայերը, այնպես էլ ողջամիտ վրացիները:

Վրացիներին Ջավախքում բնակեցնելու համար Թբիլիսին դիմում է բոլոր միջոցների. այսպես, Բոգդանովկայում բացվել է մի որբանոց, որի սաները Վրաստանի խորքերից բերված բացառապես վրացի ազգության որբեր են. պարզ է, որ կառավարությունը կաշխատի ամեն գնով նրանց Ջավախքում պահել:

Չնայած Սամցխե-Ջավախեթիում  հայերը բնակչության կեսից ավելին են, նրանք գրեթե ներկայացված չեն  իշխանական մարմիններում: Դրա ձևական արդարացումը իբր նրանց կողմից վրացերենին չտիրապետելն է, բայց վրացերեն իմացողներն էլ աշխատանք չեն գտնում: Երկրում մոլեգնող գործազրկության պայմաններում իշխող ազգը և վարչակարգը, բնականաբար, նախ և առաջ մտածում է յուրայինների մասին: Եվ հատկապես երիտասարդությունը, ապագա չտեսնելով, ընդմիշտ լքում է հայրենիքը. գյուղերում մնում են հիմնականում ծերերը: Անկախության քսան տարում հայոց դպրոցների աշակերտների թիվը երկու անգան կրճատվել է:

Հաջորդ  ցավոտ խնդիրը դպրոցների վիճակն է, և դրանք վրացական դարձնելու Թբիլիսիի որոշումը: Վրացիների հետ չշփվող, վրացերեն չիմացող երեխաներին դա խիստ դժվարացնելու է լիարժեք կրթություն ստանալու հնարավորությունը. սա ևս արագացնում է արտագաղթը:

Հայաստանյան մամուլ, հայերեն գրականություն, հատկապես` դասագրքեր, առավել ևս` հայոց պատմության, Վրաստան մտցնելը արգելված է: Հայոց դպրոցներում դասավանդվում է Վրաստանի պատմությունը, իսկ հայ ժողովրդինը ներկայացվում է խիստ կողմնակալ ձևով:

Հայոց եկեղեցիները հիմնականում փակի տակ  են քահանա չլինելու պատճառով: Այստեղ մեծ է նաև Հայ Առաքելական եկեղեցու մեղքը, որը գրեթե աչքաթող է արել Վրաստանի իր հոտը: Վերջին կաթողիկոսը, որ այցելել է Ջավախք, Խրիմյան Հայրիկն էր: Եթե կոմունիստների ժամանակ դա ինչ-որ կերպ հասկանալի էր, ապա հիմա անհասկանալի է և անընդունելի: Տարածաշրջանում վխտում են աղանդները, Վրաց Ուղղափառ եկեղեցին միաբանություններ և վանքեր է հիմնում, եկեղեցիներ կառուցում, որոնք զբաղվում են հայերի հոգեորսով. տեղի բնակչությունը հիմնավոր կասկածներ ունի, որ այդ "Աստծո սպասավորները” իրականում վրաց գաղտնի գործակալությունների և ազգային անվտանգության աշխատակիցներ են: Միաժամանակ հնարավորության դեպքում խոչընդոտվում և ուղղակի արգելվում է հայկական եկեղեցիների վերանորոգումն ու վերաբացումը, Թբիլիսիում և Վրաստանում առհասարակ ոչնչացնում են եկեղեցիների հայերեն արձանագրությունները և դրանք վրացական հայտարարում:

Անկախացումից  հետո սկսվեցին և վերջին տարիներին` Սահակաշվիլու իշխանության օրոք սաստկացան քաղաքական հետապնդումները: Տարբեր մտացածին պատրվակներով արգելվում է կրթական, մշակութային, մարզական, առավել ևս` քաղաքական կազմակերպությունների գործնեությունը: Արդեն քանի տարի է պետությունը հրաժարվում է գրանցել "Վիրք” կուսակցությունը,  Վահագն Չախալյանի, նրա հոր և եղբոր ակնհայտ քաղաքական հետապնդումը միջազգային լայն արձագանք է ստացել: Երիտասարդ գործչին շինծու քրեական մեղադրանքով դատելու իր նպատակին հասնելու համար պետությունը  նույնիսկ աճապարեց քրեական օրենսգրքի մեջ փոփոխություն մտցնել, արգելելով Վրաստանի քաղաքացիներին օտարեկրյա փաստաբան ունենալը /Վ. Չախալյանին պաշտպանելու էր ֆրանսահայ հայտնի իրավաբան, փաստաբան Պատրիկ Արապյանը/: Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի բողոքները մնացին անարձագանք:

Պետության կողմից տարածաշրջանի զարգացման բազմաթիվ ծրագրեր են առաջարկվել, սակայն դրանք  կամ չեն իրականացվում, կամ ձևական բնույթ են կրում, կամ էլ շրջանցում են հայ բնակչությանը: Թերևս միակ ծրագիրը, որ կարծես թե իրականություն է դառնում, "Հազարամյակի մարտահրավերներ”-ի ճանապարհաշինության ծրագիրն է, ըստ որի բարեկարգվել են  Ախլցխա-Ախլքաղաք մայրուղին, Ախլցխայի, Ախլքաղաքի և Նինոծմինդայի փողոցները /մասամբ/, և վերակառուցվում է  Ախլքաղաք-Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի մայրուղին: Սկսվել է Ախլքաղաք-Նինոծմինդա-Գյումրի ավտոճանապարհի վրացական հատվածի կառուցման աշխատանքը: Երկու տարի առաջ մեկ շուքով և հանդիսավորությամբ հայտարարվեց Ջավախք բնական  գազի մատակարարումն սկսելու մասին: Նախագահ Սահակաշվիլին անձամբ եկավ Ախլքաղաք և վառեց խորհրդանշական գազօջախը, որից հետո գործը կանգնեց:

Ամփոփելով, կարելի է արձանագրել, որ Վրաստանի հարափոփոխ  իշխանությունները հետևողականորեն աշխատում են հայաթափել Ջավախքը, այն զուտ վրացական շրջանի վերածելով, որ մի շարք հասկանալի պատճառներով միանգամայն անընդունելի է Հայաստանի համար:  

       Միջպետական /Վրաստան-Հայաստան/ հարաբերություններ

Պետական-պաշտոնական մակարդակով այս հարաբերությունները օրինակելի-ցուցադրական են: Պարբերաբար մեր և վրացի բարձրաստիճան պաշտոնյաները այցելում են միմյանց, բարեկամության և եղբայրության մասին ճառեր արտասանում, խոստանում լուծել բոլոր խնդիրները:

Իսկ դրանք բազմաթիվ են և բազմապիսի. այսպես, ջանալով կասեցնել Ջավախքում Հայ Առաքելական եկեղեցու թեմի բացումը, Վրաց եկեղեցին անցել է հարձակման, հայտարարելով Լոռիում և Տաշիրում իր թեմը, միաբանությունները ունենալու անհրաժեշտության մասին, չնայած այդ երկու մարզում հազիվ թե տասը վրացի ապրի, հայ քաղկեդոնական եկեղեցիներն ու վանքերը իր սեփականությունն է հայտարարում և պահանջում հանձնել իրեն: Պարզ է, որ պահանջներն անիրական  են, բայց դրանով վրացիները ոտներին տեղ են անում. "կանեք դուք, հետո կանենք մենք”:

Հայ Առաքելական եկեղեցին Վրաստանում դիտվում  է որպես հերետիկոս, աղանդ, այն, ինչպես և այլ` ոչ ուղղափառ Եկեղեցիները, պետական որևէ կարգավիճակ չունի, ուստիև պետությունը և Վրաց եկեղեցին հրաժարվում են Հայ եկեղեցուն վերադարձնել Խորհրդների օրոք բռնագրաված շենքերը: Հակառակը, դրանց շինարարական արձանագրությունները տաշվում են, տապանաքարերը ոչնչացվում են և, ի վերջո, դրանք "վերօծվում” են որպես ուղղափառ վրացական: ՀՀ պաշտոնական ներկայացուցիչներին այցերի ժամանակ տված խոստումները չեն իրականացվում:

Անկասկած, այս ամենը, հակառակ վրաց պաշտոնյաների հավաստիացումներին, պետության թույլտվությամբ և նրա հովանու ներքո է արվում:

Մյուս կարևոր հարցը սահմանների որոշման և նշագծման հարցն է: Վրաստանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին, ևրբեմն ուղղակի զավթելով "վիճելի” տարածքները /վերջին դեպքը` Շիրակի Բավրա գյուղի հողերի հետ էր կապված/:

Վրաստանը  ՀՀ-ի համար տարանցիկ երկիր է, դրա տարածքով կատարվում է մեր բեռնափոխանակումը Եվրոպայի և Ռուսաստանի հետ, մեր ելքը Սև ծովի նավահանգիստները: Ըստ ընդունված միջազգային կարգի, այդ բեռների տեղափոխումը պետք է կատարվի զեղչված գներով, քանի որ մենք այլ ելք չունենք: Իրականում Վրաստանը մեր բեռների տարանցիկ վարձը ավելի բարձր է նշանակել, քան Ադրբեջանինը կամ այլ երկրներինը, միայն դրանից ստանալով իր եկամուտների պատկառելի մասը և այսպիսով անուղղակիորեն մասնակցելով Հայաստանի շրջափակմանը:

Չնայած  երկու երկիրն էլ Առևտրի համաշխարհային  կազմակերպության անդամ են, որ ապրանքների ազատ փոխանակում է ենթադրում, Վրաստանը պարբերաբար արգելում է հայկական այս կամ այն ապրանքների ներմուծումը իր երկիր: Անցած տարվա աշնանն, օրինակ, արգելվեց հայկական սեղանի խաղողի ներմուծումը:

Վրաստանն  ամեն կերպ խոչընդոտում է Աբխազիայի  տարածքով անցնող Հայաստանը Վրաստանով  Եվրոպային կապող երկաթուղու վերագործարկմանը: Ձևական պատճառը Աբխազիայի անկախությունը չճանաչելն է: Չնայած Վրաստանը բանը ներկայացնում է այնպես, թե դրանով պատժում է այդ երկիրը, ակնհայտ է, որ հիմնական տուժողը նորից Հայաստանն է, որովհետև  Վրաստանն ինքն օգտվում է Ադրբեջանի երկաթուղուց:

Վերջապես, Վրաստանը դիմել է քաղաքակիրթ պետությունների համար անընդունելի քայլի, արգելելով երկիր մտնել Հայաստանի պետական և հասարակական այն գործիչներին, որոնք "համարձակվում” են քննադատել Վրաստանի ազգային քաղաքականությունը, մասնավորապես, Ջավախքում: 

Այդ ամենը քաջ գիտակցելով, Հայաստանն, այնուամենայնիվ,  նախ, Ջավախքի  բնակչությանն էլ ավելի չվնասելու, և, ապա, երկրի շրջափակումը ըստ էության  ամբողջական չդարձնելու համար ստիպված է զերծ մնալ համարժեք պատասխաններից կամ դրանց դիմել ծայրագույն դեպքում միայն, ինչից լի ու լի օգտվում է Վրաստանը:

          

         Միջազգային /տարածաշրջանային/ հարաբերություններ 

Պատմականորեն  Վրաստանը եղել է արևմտամետ և թուրքամետ, և, հետևաբար, նրա շահերը հակասում են մեր շահերին: Աբխազիայի և Հարավային Օսիայի "կորուստը” վերագրելով արտաքին ուժերի` առաջին հերթին, Ռուսաստանի միջամտությանը, Վրաստանը չի ուզում տեսնել այն ակնառու փաստը, որ դա իր ներքին պետական ազգայնամոլ քաղաքականության հետևանքն է: Քանի որ Ադրբեջանը նույն պատճառով նմանատիպ խնդիր ունի Լեռնային Ղարաբաղի հետ, դրանց դաշինքի և համատեղ գործնեության օբյեկտիվ նախադրյալներ են ստեղծվել: Թեկուզև տարվող ազգային քաղաքականությունը օբյեկտիվորեն կործանարար է երկրի ամբողջականության համար, իրար հաջորդող վարչակարգերը չեն ցանկանում և անկարող են քանդել դարերի ընթացքում ձևավորված կարծրատիպերը: Վրաստանը Ջավախքի հայերի ցանկացած պահանջ դիտում է որպես անջատողականության դրսևորում և Հայաստանի դրդում, չհասկանալով, որ դրանով ինքն է դրդում Ջավախքը սեպարատիզմի և յուրաքանչյուր հաջորդ քայլով միայն խորացնում է առաջացած վիհը:

Եվրոպայի  և ընդհանրապես արևմտյան աշխարհի  համար Վրաստանը հետաքրքիր է սոսկ որպես նավթի և գազի տարանցիկ երկիր, և վարպետորեն շահարկում է այդ գործոնը: Անատոլիայի և Կովկասի թուրքերի հետ բարիդրացիական հարաբերությունների առկայության և մեր կողմից նրանց հետ նման հարաբերությունների բացակայության շնորհիվ դեպի Թուրքիա և Եվրոպա գնացող մթերամուղները անցկացվեցին Վրաստանի տարածքով, չնայած Հայաստանով և ավելի կարճ էր, և ավելի դյուրին, հետևաբար, ավելի էժան: Ավելին, դրանք, դարձյալ երկարացնելով և թանկացնելով, շրջանցեցին նաև Ջավախքը: Ջավախքը հնարավոր չեղավ շրջանցել միայն Թբիլիսի-Ախլքաղաք-Կարս երկաթուղին կառուցելիս: Շահագործման պատրաստ Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթուղու գոյության պարագայում այդ նախագիծը սոսկ քաղաքական նպատակներ է հետապնդում` մեկուսացման և շրջափակման մեջ պահել Հայաստանը, այն հնարավորինս հեռու թողնելով տարածաշրջանային ծրագրերից, ինչը բխում է թուրքական երկու պետության և նրանց միացած Վրաստանի շահերից:

Վրաստանի  ղեկավարները երկիրը արևմտյան արժեքների  դրոշակակիր հայտարարելով հիմնովին փչացրեցին  հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը  մեր ռազմական և ռազմավարական դաշնակիցն  է: Ռուսաստանի հանդեպ վրացիների այդ վերաբերմունքը տարածվում է նաև մեր վրա. վրացիները պնդում են, որ մենք Ռուսաստանի կայսերական հավակնումների "մեղսակիցն” ենք, նրա քաղաքականության իրականացնողն ու հենարանը Այսրկովկասում:

Միևնույն  ժամանակ վրացիներն անընդհատ սերտացնում են հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, վերջինիս հետ համատեղ արտաքին քաղաքական քայլեր մշակում, համաձայնեցնում գործողությունները միջազգային ատյաններում:

Այս համատեքստում հասկանալի է, թե ինչու  Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման հնարավոր վերացումն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումն այդքան ջղաձգորեն է  ընդունվում Վրաստանի կողմից: Այդ գործընթացը բերելու է տարածաշրջանում Վրաստանի թե տնտեսական, թե քաղաքական դերի կտրուկ նվազեցմանը, սառեցնելու է մի շարք տարածաշրջանային այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք կապված են, կամ իրականացվում են Վրաստանի տարածքում: Մասնավորապես, անիմաստ է դառնում Թբիլիսի-Ախլքաղաք-Կարս երկաթգծի կառուցումը, որի հետ  Վրաստանն այդքան հույսեր է կապում, ամենայն հավանականությամբ, հետագա մթերամուղները ևս կանցնեն Հայաստանով, էապես ցամաքեցնելով Վրաստանի եկամուտի հիմնական աղբյուրներից մեկը:

Հայաստանի Հանրապետության դերը տարածաշրջանում զգալի  կբարձրանա, իսկ Իրանի հետ երկաթգծով  միանալու դեպքում մենք կդառնանք Եվրոպա-Ասիա հաղորդակցման ուղիների հանգուցային կետ:

Սա, իր հերթին, կնվազեցնի մեր կախումը Վրաստանից և ավելի կոշտ դիրք բռնելու հնարավորություն կտա, մասնավորապես, Ջավախքի հարցում: 

Անկախության քսան տարում Ջավախքի բնակչության  կեսը դուրս է եկել հայրենիքից: Սակայն կեսն էլ մնացել է, և այդ կեսը բնավ մտադիր չէ վրացիների քոծը դառնալ` ազգային ինքնությունը կորցնելու հեռանկարով: Գնալով ավելի ու ավելի կազմակերպվող ժողովուրդը Վրաստանի կենտրոնական իշխանություններից պահանջում է ընդամենը հարգել այն պայմանագրերը, որոնք այն ստորագրել է Եվրոպայի Խորհրդի անդամ դառնալու ժամանակ, հարգել իր
Категория: Վերլուծություն | Просмотров: 1470 | Добавил: Voskanapat | Рейтинг: 4.7/3
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ