Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Март » 9 » Ազգայնականության շուրջ
15:18
Ազգայնականության շուրջ
Ազգայնականության ժամանակակից տեսաբանները «ազգ» և «ազգայնականություն» եզրերին մոտենում են տարբեր, երբեմն գրեթե հակադիր և իրարամերժ դիրքերից։

Կարելի է ընդհանուր մոտեցումները բաժանել երկու հիմնական ուղղությունների։ Առաջինները ազգը և ազգայնականությունը համարում են արհեստական և ժամանակավոր, երկրորդները` բնական և հավիտենական երևույթ։

Ըստ առաջինների մոտեցման, ազգն առաջացել է, քանի որ այն անհրաժեշտ էր կապիտալիզմի արդյունավետ զարգացմանը։ Նրանք գտնում են, որ մինչև կապիտալիզմի զարգացումն ազգեր չեն եղել, որ դրանք ժամանակավոր երևույթ են և եթե կապիտալիստական տնտեսությանն անհրաժեշտ չլինեն, ապա կվերանան։

Ժամանակակից հայտնի տեսաբան, ազգությամբ հրեա, բրիտանական ուսումնասիրող Էռնեստ Գելները ազգայնականության առաջացումը պայմանավորում է արդյունաբերական հեղաշրջմամբ։ Նա ազգի առաջացումը ներկայացնում է որպես պետության կողմից իրականացվող նպատակաուղղված գործունեության արդյունք (հատկապես լուսավորության և կրթության բնագավառում)։ Ըստ Գելների` ազգը ժամանակակից կոնստրուկցիա է, իսկ ազգայնականությունը` քաղաքական ծրագիր։

Այս խմբի ուսումնասիրողների մոտեցումների հիմքում ընկած է Գելների դեռևս 1964թ. արտահայտած այն կարծիքը, որ ազգը հորինվել է ազգայնականների կողմից։ Այսպիսով, նրանք ազգի ձևավորման գործընթացը դիտում են որպես մարդու կողմից համապատասխան մեկնաբանության արդյունք։ Այս մոտեցումն այսօր շատ տարածված է Արևմուտքում։

Եթե Գելների համար ազգը հորինված է ազգայնականների կողմից, ապա, ըստ Բենեդիկտ Անդերսոնի, «ազգը մտածված քաղաքական հանրույթ է, որը ծնվել է ինտելեկտուալների ուղեղում և նրանց կողմից էլ ներարկվել հասարակության գիտակցության մեջ» (Imagined communities- «Պատկերացրած հանրություն»)։

Ըստ երկրորդ խմբի ներկայացուցիչների, ազգը նոր երևույթ չէ, այն էթնիկ էության բնական շարունակությունն է։ Հեռավոր պատմական անցյալից սկսած՝ ամեն անհատ ունեցել է էթնիկ պատկանելություն։ Ժամանակակից ազգերի արմատներն անհրաժեշտ է փնտրել պատմական անցյալում։

Ըստ այս ուղղության խոշոր տեսաբան Է.Սմիթի, ազգը իդենտիֆիկացվում (նույնականացվում) է վեց հիմնական բաղադրիչներով.

1. ընդհանուր անուն,
2. ծագման ընդհանուր միֆ (առասպել),
3. ընդհանուր պատմություն,
4. ընդհանուր մշակույթ,
5. կոնկրետ և ընդհանուր տարածքի հետ ասոցացում,
6. միասնության զգացում։

Առհասարակ, այս խմբի ուսումնասիրողները գտնում են, որ էթնիկությունն առաջանում է մեխանիկորեն` այնպիսի օբյեկտիվ ցուցիչների հիմքով, որոնցից են լեզուն, ֆիզիկական դիմագիծը, կրոնը, ընդհանուր պատմական անցյալը, ավանդական կենցաղային և վարքաբանական մշակույթի առանձնահատկությունները։ Մինչդեռ, Գելները և իր կողմնակիցներն այս օբյեկտիվ ցուցիչները համարում են ընդամենը հիմք` իրականությանը տրվող այս կամ այն մեկնաբանության համար։

Ի դեպ, որոշ տեսաբաններ փորձում են հաշտեցնել այս երկու ուղղությունները։ Այսպես. 1993թ. Ջոն Հոլն իր «Ազգայնականություն. դասակարգում և բացատրություն» հոդվածում նշում է, որ «անհնար է ազգայնականության ունիվերսալ տեսության գոյությունը։ Պետք է լինեն տարբեր հայեցակարգեր, քանի որ անցյալը բազմազան է»։ Նա գտնում է, որ «ազգայնականություն» եզրը ներառում է բազմաթիվ երևույթներ և գործընթացներ, որոնք տարբերակվում են ժամանակից և տեղից կախված, հետևաբար անհրաժեշտ է իրավիճակային վերլուծություն։

Պետք է ասել, որ XXդ. վերջին քառորդում հիմնականում տիրապետում էր այն տեսակետը, թե ազգերը, ազգային-ազատագրական շարժումներն ու դրանց հիմքում ընկած ազգայնական գաղափարախոսություններն ապակայունացման և հակամարտությունների աղբյուր են` «կաթսա, որից հաճախ պատերազմներ են ժայթքում»։

Վերջին շրջանում նույնպես քաղաքագետների, հասարակագետների շրջանում աշխույժ քննարկումներ և բանավեճեր են ընթանում ազգայնականության որակման շուրջ։ Մի կողմից՝ արդարացի է համարվում իրենց մշակույթը, լեզուն, ինքնությունը պահպանելու մարդկանց բնական ձգտումը, մյուս կողմից` այս բնական մղումը հաճախ վերածվում է սեփական ազգի գերարժևորման, որը հանգեցնում է անհավասարության և խտրականության։ Թերևս, այստեղ է ազգայնականության և ազգայնամոլության սահմանը։

Ազգայնականությանը բնորոշ է անդրադարձը անցյալին, նախնյաց սովորույթներին, արմատներին, ինչը հաճախ ազատականների կողմից ընկալվում է որպես հասարակության արդիականացման գործընթացների խոչընդոտ։

Բազմաթիվ հետազոտողներ ազգը համարում են սոցիալական համաձայնության լավագույն մոդել, որի ներսում սոցիալական հակամարտությունը բնականորեն հասցված է նվազագույնի։

Ամերիկացի ճանաչված սոցիոլոգ, պրոֆեսոր Լ.Քրիզբերգն առանձնացնում է էթնիկ ազգայնականության դրական կողմերը և նշում, որ «էթնիկ համերաշխությունը քաղաքացիական հասարակության հաստատման ու պահպանման աղբյուրներից մեկն է»։

Նույն դիրքորոշումն ունի ազգայնականության բրիտանացի ժամանակակից ուսումնասիրող Անատոլ Լիվենը։ Նա, կարևորելով տնտեսական զարգացման համար անհրաժեշտ ներքին ռեսուրսների առկայությունը, նշում է. «Շատ հաճախ կարևոր ներքին պայմանների բաղադրիչներից է միատարր ազգայնական քաղաքական ընտրանու առկայությունը, որը պետք է ունենա հզոր ազգայնական զգացումներ, ազգային ինքնություն և կարողանա այդ զգացումները հաջողությամբ ներարկել իր ժողովրդին։ Եթե ընտրանուն դա հաջողվում է, հնարավոր է դառնում ցավոտ տնտեսական բարեփոխումների անցկացումը, իսկ ժողովուրդն իրեն վստահում է, քանի որ ազգայնականությունը նույն ազդեցությունն ունի, ինչը և կրոնը կամ սոցիալիզմը։ Հասարակությանը հնարավորություն է ընձեռվում մտածել առավել բարձր նպատակների, ոչ թե նեղ անձնական շահերի մասին, և նա պատրաստ է լինում զոհաբերությունների հանուն ընդհանուր բարեկեցության»։

Ներկայումս որոշ ամերիկյան հեղինակներ (Բ.Շայֆեր, Լ.Դոուբու, Ռ.Էմերսոն, Ռ.Ստրաուս-Հյուպե) գտնում են, որ ազգայնական լինել՝ նշանակում է լինել հայրենիքի հանդեպ պարտքի զգացում ունեցող և հայրենիքը սիրող քաղաքացի։ Ա.Լիվենը նշում է, որ ընդհանրապես «ազգայնականի», «հայրենասերի» և «ազգայնամոլի» միջև բաժանումն արհեստական է. այն գործիչը, որը Ֆրանսիական հեղափոխությունից հետո համարվում էր «հայրենասեր», այսօր կարող է անվանվել «ազգայնական»։

Որպես ազգայնականության հիմնական բնորոշիչ՝ մի շարք հեղինակներ (ամերիկյան` Հ.Կոն, Հեյես, Ջ.Սնայդեր, Ռ.Էմերսոն, ֆրանսիացի` Ժիրարդո, գերմանացի` Լեյբերգ) առաջին հերթին նշում են անձի ծայրահեղ նվիրվածությունն ազգային հանրույթին, ազգային պետության ընկալումը որպես հասարակական կյանքի կազմակերպման իդեալական մոդել: Նրանք գտնում են, որ ազգայնականն իր գործունեությամբ նպաստում է ազգային պետության զարգացմանն ու բարգավաճմանը։

Այսօր ազգայնականությունն իր հզորությամբ չի զիջում ազատականությանն ու ժողովրդավարությանը։ Մի շարք ուսումնասիրողներ այն համարում են ժամանակակից աշխարհի հիմնական գլոբալ գաղափարախոսություններից։

* * *

Տարբեր ազգերի մոտ ազգայնականության հիմնաքարը կարող է տարբեր բովանդակություն, իսկ դրսևորումների առումով` մի քանի հարթություններ ունենալ։ Այն կարող է խարսխված լինել թե՛ էթնիկությանը, թե՛ պետականությանը, թե՛ կրոնին կամ քաղաքակրթական այլ բաղադրիչներին և այլն։

Այսպես, ամերիկյան ազգայնականությունն ունի քաղաքացիական պետական բովանդակություն։ Լինել ամերիկացի՝ առաջին հերթին նշանակում է ընդունել օրենքի գերակայությունն ու անհատականության սկզբունքը։ Ռուսական ազգայնականությունը ոչ այնքան էթնիկության վրա է հիմնված, որքան ռուսական կայսրության հզորության, ուղղափառության, համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանի հատուկ դիրքի, «ռուս մեծ ժողովրդի» կերպարի։ Գերմանականն ունի առավել էթնիկ բաղադրիչներ` զուգակցված համաշխարհային առաքելության գաղափարով։ Ֆրանսիայում կա հանրապետական ազգայնականություն, որի հիմքում ընկած են Ֆրանսիական հեղափոխության արժեքները, բայց միաժամանակ առկա է նաև էթնիկության վրա հիմնված ազգայնականություն, որն արտահայտվում է Լը Պենի և նրա «Ազգային ճակատի» ազգայնականությամբ և այլն։

Ըստ հայ ազգայնականության տեսաբանների, հայ տեսակը ներառում է մի շարք ընդհանրական բաղադրիչներ, որոնցով ամբողջականանում է ազգը։ Այսպես, Լևոն Շանթն իր «Ի՞նչ է ազգությունը» ուսումնասիրությունում առանձնացնում է ազգի գոյացման, նրա զարգացման, կերպավորման և հատկորոշման հետևյալ չորս հիմնական գործոնները` ծագումը, հայրենիքը, ֆիզիկական և հոգեկան կազմը, անցյալը։ Այս գործոնները Լ.Շանթն անվանում է հիմնական-բնական. դրանցով պայմանավորված են ևս չորս գործոններ, որոնք ստեղծագործական-կուլտուրական են` լեզուն, կրոնը, պետությունը, արվեստը։ Ահա այս երկու խումբ բաղադրիչների (հիմնական-բնական և ստեղծագործական-կուլտուրական) համադրությամբ է բնորոշվում ազգը և կազմում մեկ ամբողջական միավոր։

Իր «Ազգ և Հայրենիք» ուսումնասիրության մեջ Հովհաննես Քաջազնունին ևս ազգը բնորոշում է իբրև նույն բաղադրիչների (ցեղ, լեզու, դավանանք, պետություն, պատմական անցյալ, աշխարհագրական միություն, ընդհանուր կենցաղ, ինքնագիտակցություն) հանրագումար։

Այսպիսով, հայ ազգայնականության հիմքը տեսակի ինքնատիպությունն է` իր որակների ամբողջությամբ։ Ըստ այդմ, հայկական ազգայնականությունն իր դրսևորումներով ուղղված է բոլոր այն երևույթների դեմ, որոնք վտանգում են հայ տեսակի գոյությունը։

Հաճախ օտար ուսումնասիրողները հայերի ազգայնականությունը բնութագրում են որպես հակաթուրքական և դրանով սահմանափակում այն։ Այս ընկալումը նեղ է, քանի որ հակաթուրքականությունը արդի հայ ազգայնականության դրսևորումներից մեկն է միայն, միգուցե ամենացայտունը (դա բնական է, քանի որ անմիջական վտանգ է հայերի գոյությանը, և քանի դեռ այդ վտանգը պահպանվում է, իսկ հայրենի հողերի վերամիավորումը չի ավարտվել, հայոց ազգայնականությունը կլինի հակաթուրքական)։ Բայց այն չի կարող հանդիսանալ հայկական ազգայնականության բովանդակությունը` հիմնաքարը։ Մերը «հանուն» է, ոչ թե «ընդդեմ», այսինքն` «հանուն մեր տեսակի պահպանման», ոչ թե «ընդդեմ թուրքի կամ այլոց»։

Օրինակ, ուկրաինական, վրացական ազգայնականությունների հակառուսական ուղղվածությունը (այսինքն` «պայքարն ընդդեմ») նրանց ինքնամոռաց մղեց դեպի Արևմուտք, ինչն, անկասկած, նոր սպառնալիքներ է առաջադրելու իրենց ազգային ինքնությանը։ Այս վերափոխումները հնարավոր է, որ հետագայում նոր երանգներ հաղորդեն ուկրաինական, վրացական ազգայնականություններին։

Ներկայիս հայ իրականության մեջ ստեղծվել է մի վիճակ, երբ քաղաքական գործիչների այն թևը, որը դեմ է հակաթուրքականությանը, ընկնում է մեկ այլ ծայրահեղության մեջ՝ գրեթե բթացնելով մեր ինքնապահպանման բնազդը։ Եթե քննադատվի հակաթուրքականությունը, բայց փոխարենը մատնանշվեն այլ սպառնալիքներ, որոնք բխում են, ասենք, օտար արժեքների ներմուծման գործընթացներից, կնշանակի՝ գաղափարական այս թևը հստակ հաշվել է մեր ազգին սպառնացող վտանգները և գերակա է համարել ոչ թե թուրքական սպառնալիքը, այլ մեկ ուրիշը...

Ինչևէ, մեր համոզմամբ, հայ իրականությունում կարող են լինել ազգայնականության դրսևորման մի քանի հարթություններ կամ ուղղվածություններ, բայց մեկ հիմք` հայ տեսակի հարատևումն իր հայրենիքում։

Թամարա Վարդանյան
Նորավանք Գիտակրթական հիմնադրամ
Категория: Հոդվածներ | Просмотров: 940 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ