Տարբեր տրամաչափի կիսագրագետ և խելացնոր ադրբեջանցի «քաղաքագետները» և «փորձագետները» տարիներ շարունակ զբաղվել և զբաղվում են քաղաքական երազխաբությամբ` փորձելով զավակ ունենալ: Բայց, իրականությունն այն է, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավի և նրա մանկլավիկների շարունակական երազխաբության արդյունքում այդ երազած «զավակը» ոչ միայն չի ծնվում (չի էլ կարող ծնվել), այլ բառիս բուն իմաստով սպառնում է հասարակ քաղաքացիների զավակներին: Սակայն, ուշագրավն այն է, որ վերջին շրջանում նրանք սենսացիոն բացահայտումներ են արել` սկսել են գիտակցել, որ պատերազմները մղվել և դեռևս մղվելու են Հայաստանի տարածքում:
Գաղտնիք չէ, որ ցանկացած սառեցված հակամարտությունում, այդ թվում նաև Արցախի հիմնահարցում առկա անդորրը հարաբերական է, և որ այն ցանկացած պահի կարող է կրկին վերաճել լայնածավալ մարտական գործողությունների: Այս համատեքստում պետք է նշել, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական հակամարտության վերսկսման հավանականությունը կարծես թե մեծացել է: Այդ մասին է վկայում տարբեր տրամաչափի ադրբեջանցի «քաղաքական գործիչների» և «փորձագետների» արմագեդոնյան ոճի հոխորտանքների սաստկացումը: Ընդ որում, վերջիններս, քառատողը մոռացած երգչի նման անընդհատ նույնն են կրկնում` Ադրբեջանի ռազմական բյուջեն անհամեմատ ավելի մեծ է, քան Հայաստանինը, ադրբեջանական զինուժը միշտ էլ մարտունակ է եղել, հայերին օգնել են մեծ տերությունները և այլ կարգի անհեթեթություններ: Միևնույն ժամանակ, ճշմարտությունը պահանջում է խոստովանել, որ նրանք սկսել են գիտակցել, թե որն է Հայաստանի իրական տարածքը:
Խոսքը վերաբերում է սույն թվականի հունվարի 31-ին Vesti.Az կայք էջում լույս տեսած «На сей раз боевые действия будут вестись на территории Армении» հոդվածին, ևս բացառություն չէր: Սակայն, այդ հոդվածում ադրբեջանցի «ռազմական փորձագետ», փոխգնդապետ Ուզեիր Ջաֆարովը և Ադրբեջանի պահեստազորի սպաների միության նախագահ Յաշար Ջաֆարլին արտահայտել են մի շարք բացառիկ մարազմատիկ մտքեր, որոնց կանդրադառնանք քիչ անց:
Նշված հոդվածում Յ.Ջաֆարլին ունեցել է մտքի պայծառացում, որն արտահայտվել է նրա սենսացիոն խոստովանության տեսքով, որի հետ չենք կարող չհամաձայնվել` «Հայերը պետք է հաշվի առնեն, որ պատերազմի սկսման դեպքում մարտական գործողությունները կիրականացվեն Հայաստանի տարածքում»: Ուշադրություն դարձրեք, ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ` Հայաստանի: Այստեղ Յ.Ջաֆարլին միտումնավոր, թե ենթագիտակցորեն ընդունել է, որ մինչև Քուռ գետը Հայաստանի տարածքն է, քանզի Հայաստանի Հանրապետությունը վարչական հասկացություն է, որը կազմում է բուն հայկական լեռնաշխարհի 1/11-րդ մասը: Հայաստանի Հանրապետության ներկայիս չափերը թուրքերի (այդ թվում նաև կովկասյան) իրագործած ցեղասպանությունների, ինչպես նաև ստալինյան բռնապետության վարած ազգային քաղաքականության հետևանքն է: Իսկ Հայաստանը լայն պատմաաշխարհագրական հասկացություն է: Ինչևէ, վատ չէ այդ ճշմարտությունը լսել ադրբեջանցի բարձրաստիճան սպայի շուրթերից: Եվ որպեսզի Յ.Ջաֆարլիի ասածներն ավելի հաստատուն հնչեն, ընթերցողները պետք է դիտեն վերևում ներկայացվող քարտեզը, որը մ. թ. 2-րդ դարում Կլավդիոս Պտղոմեոսի նկարագրության ճշգրիտ վերարտադրությունն է:
Յ.Ջաֆարլիին հուսախաբ չանելու համար նշենք, որ հայերը վաղուց են հաշվի առել, որ պատերազմի վերսկսման դեպքում մարտական գործողությունները սկզբնական շրջանում կծավալվեն Հայաստանի տարածքում` մինչև Քուռ գետը, քանզի, զավթիչները չեն կարող երկար դիմակայել հայկական հողում կռվող հայ զորականի բազկին: Այնուհետև, մարտական գործողությունները կտեղափոխվեն Աղվանքի (լեզգիների, ավարների, ցախուրների, ուդիների, բուդուղների և այլոց բնօրրանը) և թալիշների պատմական տարածքները: Արդյունքում, Կովկասի ապօրինածին վարչատարածքային միավորումը (Ադրբեջան անվամբ) կվերանա: Այս անգամ հաստատապես չի զգացվի սեփական խայտառակ պարտությունների համար մեղավորների փնտրտուքի անհրաժեշտությունը:
Ցավալիորեն Յաշար Ջաֆարովի գիտակցությունը կրկին մթագնել է և նա, իր սովորությանը համաձայն, կրկին ընկել է մարազմատիկ ու զավեշտալի մտքերի գիրկը: Այսպես, նա «պարզել» է, որ ներկայումս Ադրբեջանի բանակը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: Դե իհարկե, դա առավել քան ակնհայտ է: Ապացույցներ ե՞ն ահնրաժեշտ: Բերենք ամենաթարմ և առարկայական ապացույցներից մեկը` բռնազավթված հայկական Քարահատում (թուրքերեն թարգմանությամբ` Դաշքեսան) վերջերս տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում սպանվել են 6 (4 սպա և 2 շարքային) և վիրավորվել 2 ադրբեջանցի զինծառայողներ: Դե ինչ, առաջիկայում սպասենք, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը կթախանձի, որպեսզի Ադրբեջանն անդամակցի այդ կառույցին, քանզի այդ կազմակերպությունը կատաստրոֆիկ կերպով զգում է ադրբեջանական հզոր բանակի կարիքը: Միայն թե այստեղ առկա է մի փոքր մշակութային և կենցաղային խոչընդոտ` ՆԱՏՕ-ի բանակներում զինծառայողների ծնողները պարբերաբար սնունդ և հագուստ չեն ուղարկում զորամասերում ծառայող իրենց որդիներին:
Ընդհանրապես, դատելով Յ.Ջաֆարլիի հայտնած դարակազմիկ մտքերից, վերջինս «համաշխարհային իմպերիալիզմի» ոխերիմ թշնամին է` Ռուսաստան, Ֆրանսիա և Իրան: Այդ թշնամությունն ավելի է ուժգնանում, քանի որ նա «պարզել» է, որ նշված երկրները Հայաստանի «տերերն» են: Ցավալի է, որ Հայաստանի «տերերին» թվարկելիս Ջաֆարլին մոռացել է Ադրբեջանի իրական տերերին` 12 (գուցե և ավելին) միջազգային նավթային ընկերություններին: Մինչև այդ տերերն առաջիկա 20 տարիների ընթացքում չքամեն վերջին բարել նավթը, նրանք չեն թույլատրի, որպեսզի Ադրբեջանը վերսկսի (եթե, իհարկե, քաջություն ունենա) մարտական գործողությունները և լիակատար ջախջախվի:
Իր «ինտելեկտով» և «տեղեկացվածությամբ» Յ.Ջաֆարլիին չի զիջում նաև Ու.Ջաֆարովը: Վերջինս նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին ադրբեջանական բանակն ուժեղ է եղել ինչպես բարոյահոգեբանական, այնպես էլ նյութատեխնիկական առումներով: Պարոն Ջաֆարով, ևս մեկ անգամ էլ ուշադիր դիտեք Նևզորովի նկարահանած հայտնի վավերագրական ֆիլմը և կըմբռնեք Ձեր բանակի բարոյահոգեբանական իրական վիճակի ողջ ողբերգականությունը: Ինչ վերաբերում է նյութատեխնիկական մասին, ապա այն համապատասխանում է ճշմարտությանը: Ավելին, ըստ միջազգային փորձագետների գնահատականների, Ադրբեջանին թերևս երբևէ չի հաջողվի ապահովել մարդկային, և նյութատեխնիկական այն գերակշիռ առավելությունը, որն ուներ 1991-94թթ.: Եվ եթե այն ժամանակ ադրբեջանցիներին չի հաջողվել ընկճել արցախցիներին, ապա ներկայումս այն առավել քան անհնար է: Ուստի, «աստղաբաշխական» ռազմական բյուջեի մասին պարբերաբար ճոռոմաբանելը հնացած և անարդյունավետ քարոզչական հնարք է: Ի վերջո, Լիդիայի թագավոր Կրեսոսի ռազմական բյուջեն էլ իր ժամանակին աշխարհի ամենամեծն էր: Սակայն, Աքեմենյան Կյուրոս արքան հեշտությամբ ջախջախեց նրա բանակները և Լիդիան դադարեց գոյություն ունենալուց:
Այսպիսով, ադրբեջանական քարոզչական «ահաբեկչություններն» այլևս մեր մոտ ծիծաղ չեն առաջացնում: Իսկ, մի՞թե հնարավոր չէ նոր ծիծաղաշարժ նյութեր մոգոնել ադրբեջանական բանակի անպարտելության մասին:
Այնուամենայնիվ, Ու.Ջաֆարովը փորձել է ինչ-որ կերպ արդարացնել ադրբեջանական «հզոր» բանակի ջախջախման պատճառները: Ուշադրություն դարձրեք, բացառիկ մարազմատիկ մտքերը շարունակվում են: Վերջինս նշել է, որ, իբր, 1991-92թթ. խորհրդային, այնուհետև ռուսական բանակներն օգնել են հայերին: Կարելի է կարծել, որ Սումգայիթի և Բաքվի Ցեղասպանությունների ժամանակ, երբ ադրբեջանական խուժանն անպատիժ կերպով հազարավոր հայերի էր կոտորում, խորհրդային բանակն ի օգուտ հայերի էր միտումնավոր ուշանում: Իսկ խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի կողմից Բերդաձորի ենթաշրջանի բռնի հայաթափումն ու Գետաշենի «Կոլցո» օպերացիան ակնհայտ հայամետ գործողություններ էին: Ահա և ջաֆարովյան տրամաբանությունը: Բայց և այնպես, հոգեբանական առումով կարելի է հասկանալ Ու.Ջաֆարովին: Թույլերը և նվաստները միշտ էլ փորձում են սեփական ձախողումների մեղավորությունը վերագրել ուրիշներին:
Նվաստի և թույլի հոգեբանությանը հարիր, Ու.Ջաֆարովը փորձել է նաև մեղադրանքներ առաջադրել ՀՀ և ԼՂՀ քաղաքական ու ռազմական գործիչներին` «Սեյրան Օհանյանը, Սերժ Սարգսյանն, Արկադի Ղուկասյանն ամենասովորական հանցագործներն են, որոնց ձեռքերը մինչև արմունկները թաթախված են ադրբեջանցիների արյամբ»: Ու.Ջաֆարովին կրկին հիշեցնենք. «Հանցագործությունը և արյան ծարավը Ձեր և Ձեր նմանների անքակտելի գենետիկ հատկանիշն է: Դուք անբարոյականության սահմանն անցաք նույնիսկ այն աստիճանի, որ ազգային հերոս հռչակեցիք մսագործին ոչնչով չզիջող նողկալի հանցագործին` ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին: Ահա սա է Ձեր և Ձեր բանակի «բարոյականության» և «մարտունակության» իրական չափորոշիչը` կացնահարել քնած մարդկանց: Ձեր պետությունն ի սկզբանե դատապարտված է ձախողման, քանի որ այն շաղախված է հայերի, ավարների, լեզգիների, թալիշների, քրդերի, մցխեթցի թուրքերի և այլոց արյամբ: Եվ հարկ չկա պարբերաբար փորձել ցնորքները ներկայացնել որպես իրականություն: Եվ հետո, պատերազմում հաղթում են ոչ թե ուռճացված բյուջեներով, այլ ոգով, որի կարիքը մշտապես զգացել և զգալու եք»:
Ու.Ջաֆարովի մարազմի գագաթնակետն է հանդիսանում այն միտքը, որ Ադրբեջանը չի պարտվել Արցախյան պատերազմում: Ավելին, 1994թ. Հորադիզ երկաթուղային կայարանի գրավումը համարում է խոշոր հաջողություն, որի ընթացքում էշելոններով Հայաստան էին տարվում հայ զինվորների դիակները: Ակնհայտ է, որ նա ադրբեջանական էշելոնները փորձել է հայկական դարձնել: Գոնե 1994թ. ռազմական արկածախնդրության արդյունքում ավելի քան 20.000 սպանված և 25.000 վիրավոր ադրբեջանցիների հարազատներ գիտեն, որ Ու.Ջաֆարովն անամոթաբար ստում է, թեև նշենք, որ նույնիսկ սուտն է երես թեքել նրանից:
Հայտնի ճշմարտություն է, որ պատերազմում կամ հաղթում են, կամ էլ` պարտվում: Հետևաբար, ստացվում է, որ ըստ Ջաֆարովի «տրամաբանության», ադրբեջանցիները հաղթել են: Այդ դեպքում, ինչու՞ եք աշխարհով մեկ վայնասուն բարձրացրել «գրավյալ տարածքների» և «միլիոնավոր փախստականների» մասին:
Ահա և մազոխիզմի դասական օրինակներից մեկը: Ընդհանրապես, պաշտոնական Բաքուն այդ ժանրում վարպետացել է այն աստիճան, որ դա արդեն պայմանական ռեֆլեքս է դարձել: Սակայն, այդ մասին կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում:
Կոնստանդին ԱԶԱՐՅԱՆ
Հ.Գ. Ադրբեջանցի փորձագետները թերևս մոռացել են, որ այս անգամ նրանց չի հաջողվի միտումնավոր կերպով ռազմաճակատի ամենաթեժ տեղամասերը քշել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչ զինակոչիկներին` փորձելով «մեկ կրակոցով երկու նապաստակ որսալ» (ի դեպ, Արցախում գերի ընկած աֆղան վարձկանները խոստովանել են, որ իրենց հիմնական խնդիրներից մեկն է հանդիսացել նաև հետ նահանջող ազգային փոքրամասնություններից կազմված ստորաբաժանումներին թիկունքից գնդակահարելը): Բացի այդ, այս անգամ մեսխեթցի թուրքերը չեն համաձայնվի սպանդի ենթարկվել ադրբեջանցի հրոսակների կողմից, որպեսզի հետագայում ադրբեջանական քարոզչամեքենան փորձի միջազգային հանրությանը ներկայացնել «երկրորդ Խոջալուի ցեղասպանությունը»:
|