Կայքի մենյու

Հոդվածներ [58]
Վերլուծություն [14]
Մեկնաբանություններ [0]
Հարցազրույց [8]
Մամուլի տեսություն [4]
Արդի ռետրո [4]

Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Главная » 2010 » Март » 12 » Ադրբեջանը և Թուրքիան հայտնվել են ցուգցվանգի մեջ
09:02
Ադրբեջանը և Թուրքիան հայտնվել են ցուգցվանգի մեջ
Ղարաբաղի հարցի շուրջ զարգացումները դարձյալ հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում. խնդիրը, ի շարս տարածաշրջանային «հրատապ» այլ հարցերի, ընդգրկված է նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցի օրակարգում: Մինչ այդ, նախօրեին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էր մեկնել Մոսկվա` Սերգեյ Լավրովի հետ քննարկելու Ղարաբաղյան կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը: Իսկ ավելի վաղ ՌԴ մայրաքաղաք էր ժամանել Թուրքիայի փոխարտգործնախարարը` տարածաշրջանային խնդիրների «փաթեթով» հանդերձ: 

Երեկ էլ, ահավասիկ, ԵԱՀԿ ԽՎ նախագահի ղեկավարած պատվիրակությունը տարածաշրջանային այցի շրջանակում ժամանեց Երեւան` դարձյալ նույն, այսինքն` տարածաշրջանային հակամարտությունների, այդ թվում` Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման թեման քննարկելու նպատակադրումով: Ինչո՞վ է պայմանավորված սույն «արտառոց» դիվանագիտական աշխուժությունը Ղարաբաղի հարցի շուրջ: Մեր հարցերին պատասխանում է քաղաքագետ ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ

- Նախ, ուզում եմ մի ճշտում անել: Թուրքական պատվիրակության այցը Մոսկվա, կարծում եմ, ընդհանրապես կապ չուներ Ղարաբաղի հարցի հետ: Թուրքական կողմը պարզապես փորձում էր շանտաժի ենթարկել Միացյալ Նահանգներին, հասկացնելով, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 252 բանաձեւի ընդունմամբ մեկնարկած գործընթացը շարունակելու դեպքում Թուրքիան կարող է թեքվել դեպի Ռուսաստան, դուրս գալ ՆԱՏՕ-ից, եւ այդ պարագայում Միացյալ Նահանգները կկորցնի իր «հավատարիմ» դաշնակցին, որ աշխարհագրական դիրքի բերումով շատ եւ շատ կարեւոր է թե' ԱՄՆ¬ի, թե' նույն Ռուսաստանի համար: 

Թուրքիան, իհարկե, շատ կուզենար, բայց, սեփական խնդիրների մեջ խրված լինելով` իրականում այնքան էլ մեծ դերակատարություն չունի կամ չի կարող ունենալ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա: Բազմիցս ասել եմ, եւս մեկ անգամ ստիպված եմ կրկնել` մենք թերագնահատում ենք Ադրբեջանի ազդեցությունը Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի վրա: Այդ ազդեցությունը բավական մեծ է, թերեւս կարեւոր, հատկապես Թուրքիայի ներկայիս ղեկավարության համար, որի դիրքերն առանց այն էլ խախուտ են:

Ինչ վերաբերում է նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի Մոսկվա կատարած այցերին, ակնհայտ է, որ դրանք անմիջականորեն կապված են Ղարաբաղի հարցի հետ: 

- Այնուամենայնիվ, իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում` գործընթացը հանգուցալուծման շեմի՞ն է, ինչպես պնդում են արմատական որոշ վերլուծաբաններ: 

- Չեմ կարծում: Ադրբեջանը համոզվել է, որ չունի բացահայտ դաշնակից այս հարցում, որովհետեւ ինչքան վատանում են Թուրքիայի հարաբերությունները արեւմտյան տարբեր երկրների, այդ թվում` Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ, այնքան նվազում են Թուրքիայի հնարավորությունները` պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում օգնության հասնելու եղբայրական Ադրբեջանին: Այսինքն` Ադրբեջանը կորցնում է Թուրքիայի աջակցությունը: 

Ավելին` եթե Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի նոր ալիք բարձրանա, ինչը, ի դեպ, անզեն աչքով էլ տեսանելի է (խոսքը ե'ւ Ամերիկայի, ե'ւ Շվեդիայի, ե'ւ Անգլիայի, ե'ւ իսպանական Կատալոնիայի խորհրդարաններում սկսված գործընթացների մասին է), Թուրքիան մեծագույն ցանկության դեպքում անգամ չի կարող աջակցել Ադրբեջանին, եթե վերջինս որոշի ռազմական ագրեսիա սանձազերծել Ղարաբաղի դեմ: 

Ճիշտ այնպես, ինչպես Գերմանիան երբեք չի կարող լինել որեւէ երկրի դաշնակից, եթե վերջինս պատերազմ հայտարարի Իսրայելին: Որպես հրեաների նկատմամբ Ցեղասպանություն իրականացրած երկիր, Գերմանիան ուղղակի զրկված է այդ հնարավորությունից: 

Կամաց-կամաց այդ հնարավորությունից զրկվում է նաեւ Թուրքիան, իսկ երես առ երես երկու հայկական պետությունների հետ ռազմական առճակատման գնալու դեպքում հաջողության հասնելու մասին Ադրբեջանը երազել անգամ չի կարող: 

Ադրբեջանը զգում է, որ կորցնում է իր միակ ռազմավարական դաշնակցին, եւ քանի դեռ վերջնականապես չի կորցրել, շտապում է. ե'ւ ուզում է Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով, եւ «դուխը» չի հերիքում, որովհետեւ գիտի մեր հնարավորությունները: Այնուամենայնիվ Ադրբեջանի ռազատենչ հայտարարությունները մտահոգում են ե'ւ մեզ, ե'ւ Արեւմուտքին` տարբեր պատճառներով: 

Կարծում եմ, Ս.Սարգսյանի այցը Ֆրանսիա նաեւ նպատակ ունի համոզել Ֆրանսիային, որպեսզի վերջինս գործի դնի իր ազդեցությունը եւ փորձի մեղմել Ադրբեջանի կարծր դիրքորոշումը Ղարաբաղի հարցում: Եթե իմ կանխատեսումները ճիշտ են, նույն նպատակն է հետապնդում նաեւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Ս.Լավրովի հետ: Այսինքն` մեր ձգտումներն այսօր համընկնում են Արեւմուտքի եւ Ռուսաստանի շահերին` տարածաշրջանում պետք է լինի խաղաղություն: 
Ի սեր Աստծո, սա ամենեւին էլ չի նշանակում, թե մենք վախենում ենք պատերազմից. ընդամենը նշանակում է, չենք ուզում հարցը լուծել ռազմական ճանապարհով:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերի հայտարարությունը, թե եկել է «որոշումներ ընդունելու» ժամանակը, եւ կողմերը պետք է «տղամարդկություն դրսեւորեն»` կարգավորելու խնդիրը: 

- Լենմարկերը նաեւ ասել է, որ Ղարաբաղի հարցի լուծումն ավելի շատ Ադրբեջանին է պետք, քանի որ Ադրբեջանն ունի շատ փախստականներ եւ վերաբնակեցվածներ, ինչը առնվազն տարօրինակ է: Սա համարում եմ առաջին հերթին մեր դիվանագիտության թերացումը, որովհետեւ բարեխիղճ, սրտացավ վերաբերմունք ցուցաբերելով Ադրբեջանից բռնագաղթած մեր հայրենակիցների նկատմամբ, մարդկային պայմաններ ստեղծելով նրանց համար, 22 տարի շարունակ չենք բողոքել, չենք ներկայացրել մեր փախստականների ծանր վիճակը, այնպես որ Գորան Լենմարկերը կարող էր եւ չիմանալ այդ մասին: 
Ինչ վերաբերում է պարոն Լենմարկերի լավատեսությանը, թե արդեն այս տարի Ղարաբաղի հարցը կարող է լուծվել, հիշեցնեմ, որ «բաց պատուհանների», խնդիրը մինչեւ հունիս, մինչեւ տարեվերջ լուծելու մասին լավատեսական հայտարարություններ նախկինում էլ շատ ենք լսել, բայց, ինչպես տեսնում եք, դրանք այդպես էլ իրականություն չեն դարձել: 

Իհարկե, մենք էլ ենք ուզում, որ հարցը լուծվի, եւ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Բայց դա չի նշանակում, թե հայկական կողմը կարող է գնալ միակողմանի զիջումների, որոնք սպառնում են ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի անվտանգությանը: Վստահ եմ, իշխանությունները չեն գնա քայլերի, որոնք կարող են խփել մեր շահերին:

- Վերջերս հաճախակի են դարձել պնդումները, թե Ադրբեջանի նախագահը փաստի առաջ է կանգնեցրել հայկական կողմին` համաձայնություն տալով մադրիդյան նորացված սկզբունքներին, ինչի հետեւանքով հայկական կողմն իբր հայտնվել է ցուգցվանգի մեջ, սպառել հարցի կարգավորումը «ձգձգելու» ռեսուրսները եւ այլն: Այս գնահատականները, ըստ ձեզ, համարժե՞ք են ստեղծված իրավիճակին:

- Նախ, Ադրբեջանը ոչ թե համաձայնություն է տվել, այլ հայտարարել է, որ որոշ վերապահումներով պատրաստ է ընդունել Մինսկի խմբի առաջարկությունները որպես հիմք հետագա բանակցությունների համար: Ճիշտ չէր լինի հեռահար եզրակացություններ անել, չիմանալով` այդ ինչ «որոշ վերապահումներ» են, բայց դժվար չէ կռահել, որ խոսքը նախ եւ առաջ Ղարաբաղի հարցը Սովետական Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում լուծելու մասին է. մի բան, որ ի սկզբանե մեզ համար անընդունելի է: 

Չի' կարելի հայտարարության, առավել եւս թշնամական երկրի նախագահի հայտարարության մի մասը կտրել կոնտեքստից եւ մեկնաբանել որպես Ադրբեջանի «բարի կամքի» արտահայտություն` ուշադրություն չդարձնելով երկրորդ մասի վրա, եւ վերլուծություններ անել, որոնց նպատակը, իհարկե, հասկանալի է, բայց դա որեւէ կապ չունի արտաքին քաղաքականության հետ:

Փաստն այն է, որ կողմերին առաջարկվել է ներկայացնել իրենց առաջարկությունները, նկատառումները եւ դիտողությունները քննարկվող փաստաթղթի վերաբերյալ: Մենք չգիտենք` ինչ է ներկայացրել Ադրբեջանը եւ ինչ է ներկայացրել Հայաստանը, բայց մի բան պարզ է. այդ առաջարկություններում լինելու են հակասական, ավելին` ուղղակի իրարամերժ կետեր, որոնց շուրջ քննարկումները շարունակվելու են դեռ շատ երկար:

Ադրբեջանական «Զերկալո» թերթի մեկնաբանը օրերս շատ հետաքրքիր դիտարկում էր արել` Ադրբեջանը համեմատելով հեքիաթի հերոսի հետ, որը հասել է մի խաչմերուկի, որտեղ գրված է. աջ գնաս` գլուխդ կկորցնես, ուղիղ գնաս` գլուխդ կկորցնես, ձախ գնաս` գլուխդ կկորցնես: Եվ մինչ ձիավորը գլուխն է քորում, մտածելով` որ ճանապարհն ընտրել, թիկունքից ձայն է լսում. երկար մտածես` գլուխդ կկորցնես: 

- Այսինքն` իրականում ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է հայտնվել ցուգցվանգի վիճակում:

- Այո: Հայաստանի դիվանագիտությունը կարողացել է ցուգցվանգի վիճակում դնել ե'ւ Թուրքիային, ե'ւ Ադրբեջանին: Եթե Թուրքիան վավերացնում է հայ-թուրքական արձանագրությունները, կորցնում է Ադրբեջանը, եթե ոչ ընդմիշտ, ապա շատ երկար ժամանակով փչացնում հարաբերությունները ադրբեջանցի եղբայրների հետ, ինչը ամենեւին ձեռնտու չէ Թուրքիայի այսօրվա ղեկավարությանը: 

Եթե չի վավերացնում` հարվածի տակ է դնում հարաբերություններն Արեւմուտքի, առաջին հերթին` Միացյալ Նահանգների հետ: Այսինքն` երկու դեպքում էլ Թուրքիան լուրջ խնդիրների առաջ է կանգնում: 

Նույնը կարելի է ասել Ադրբեջանի մասին: Եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի Ղարաբաղի դեմ, ապա ընդմիշտ կկորցնի Արցախը, որը մի քանի օրվա ընթացքում կճանաչվի որպես անկախ պետություն մի քանի տասնյակ երկրների կողմից, եւ Ադրբեջանում սա շատ լավ հասկանում են: 

Եթե փորձի պահպանել գոյություն ունեցող պայթյունավտանգ վիճակը, ապա այդ վիճակը մի գեղեցիկ օր կարող է օգտագործվել որեւէ խոշոր պետության կողմից, եւ չկա որեւէ «երաշխիք», թե այդ միջամտությունը հօգուտ Ադրբեջանի կլինի: 

Եթե համաձայնի Մինսկի խմբի առաջարկություններին` Ալիեւը, որպես նախագահ, կկորցնի ոտքի տակի հողը, որովհետեւ Մադրիդյան սկզբունքների իմաստը, վերջին հաշվով, Ղարաբաղի անջատումն է Ադրբեջանից: Սա' է իրավիճակը:

ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ
«Հայոց Աշխարհ» օրաթերթ

Категория: Հարցազրույց | Просмотров: 816 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ