Օրացույց |
---|
« Сентябрь 2024 » | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
|
Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Главная » Նորությունների արխիվ
12.02.2010 «Frost over the world» Պարոն Նախագահ, թուրքական կողմն ասում է, որ հայկական կողմն է մեղավոր գործընթացի ձգձգման համար: Արձանագրությունները երկու երկրների կողմից վավերացվելուց հետո որո՞նք են լինելու հաջորդ քայլերը, ո՞րն է լինելու գործընթացի, այսպես ասած, այն «երջանիկ ավարտը», որին դուք ցանկանում եք հասնել:
Այդ արձանագրությունները գտնվում են իմ աշխատակազմում, և Երևան վերադառնալուց հետո ես դրանք ուղարկելու եմ Ազգային ժողով` վավերացման գործընթացը սկսելու համար: Ոչ միայն մեզ, այլ բոլորի համար էլ տարօրինակ է, թե ինչո՞ւ են թուրքերը կարծում կամ պնդում, որ հայկական կողմը ձգձգում է վավերացումը: Ընդհակառակը, ակնհայտ է, որ թուրքերն են ձգձգում:
Թուրքե՞րն են ձգձգում վավերացումը:
|
Շնորհակալություն, պարո՛ն Ռոբերթսոն,
Ես առաջին անգամ եմ "Չեթմ Հաուս"-ում և ուրախ եմ հյուրընկալվելու այսպիսի հեղինակավոր հաստատությունում: Երբ ինձ փոխանցում էին այստեղ ելույթ ունենալու հրավերը, ես դեռ չգիտեի, որ այս քննարկումը վարելու է իմ վաղեմի բարեկամն ու, եթե կարելի է ասել, "զինակիցը"` սըր Ռոբերթսոնը: Հիմա ինձ համար կրկնակի հաճելի է մասնակցել այս քննարկմանը: Իսկ ինչո՞ւ զինակից. որովհետև մենք լորդ Ռոբերթսոնի հետ համատեղ լուրջ ճանապարհ ենք անցել, անգամ հասցրել ենք պայմանավորվել ու կազմակերպել հայկական զորամիավորումների մասնակցությունը Կոսովոյի խաղաղապահ առաքելությանը: Այնպես որ` ուրախ եմ և ողջունում եմ ձեզ, պարո՛ն Ռոբերթսոն:
Այսօր ուզում եմ այս հարգարժան լսարանի առջև խոսել Հարավային Կովկասի ու Հայաստանի մասին, խաղաղության ու սպառնալիքների, մեր տարածաշրջանում ապրող ստեղծագործ մարդկանց ու անվտանգության մասին,
...
Շարունհակություն »
|
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ոսկանապատ.ինֆո» (www.voskanapat.info ) պորտալի ղեկավար ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ
-Պատերազմի չվերսկսման հարցում Ռուսաստանի շահագրգռված չլինելու առումով ամեն ինչ, կարծեք, պարզ է: Իսկ ի՞նչ հիմնական գործոնների վրա է հիմնվում Արցախի հիմնախնդրի ուժային լուծման տարբերակը բացառելու մյուս համանախագահների մոտեցումը: -Ինչ վերաբերում է Եվրոպային (ի դեմս Ֆրանսիայի), ապա այնտեղ եւս հրաշալի հասկանում են, որ Անդրկովկասի արեւելքում պատերազմի վերսկսումն անխուսափելիորեն կհանգեցնի մեր տարածաշրջանից դեպի Եվրոպա էներգակիրների մատակարարման ընդհատմանը: Ընդ որում, հեռանկարային տեսանկյունից, նման տարբերակի հետեւանքը կարող է լինել նաեւ Կենտրոնական Ասիայից էներգակիրների մատակարարման ընդհատումը: Եւ էներգակիրների մատակարարումը կընդհատվի ճիշտ այնքան, որքան կ
...
Շարունհակություն »
|
«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Ոսկանապատ.ինֆո» ( www.voskanapat.info) պորտալի ղեկավար ԼԵՎՈՆ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ -Ինչպե՞ս եք գնահատում Սոչիի եռակողմ հանդիպումից հետո Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացում ձեւավորված իրավիճակը:
|
Արդեն քանիցս ստիպված ենք եղել նշելու, որ «ադրբեջանցի գիտնական» և «գիտություն» եզրույթները գտնվում են հակադիր բևեռներում:
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ վերը նշվածի իրավացիությունը շատ հաճախ ապացուցում են հենց ադրբեջանցի «գիտնականները»: Քանզի, ցանկացած բանական մարդ (հատուկ շեշտում ենք Ռիզվան Հուսեյնովի համար, որպեսզի օրվա մեջ գոնե մեկ ժամ մնա բանականության սահմաններում), ծանոթանալով ադրբեջանցի «գիտնականների» և «մտավորականների» մտքի «թռիչքներին», լիովին կհամոզվի, որ գործ ունի կլինիկական դեպքերի հետ:
|
Ժողովրդի անվտանգությունը կարող են ապահովել միայն այնպիսի գործողությունները, որոնց դիմեց Նիկոլ Դումանի խումբը 100 տարի առաջ:
Դյուրին կլիներ, տրորված ճանապարհ բռնելով, Բաքվի 1905 թվի հայկական ջարդերը պատճառաբանել մի քանի լրագրերի («Կասպի», «Հայաթ»), կամ էլ մի խումբ պանթյուրքիստների և մեկ տասնյակի չափ կիսաընդհատակյա խմբակների քարոզչական գործունեությամբ: Անդրկովկասյան թաթարների զանգվածային հետամնացության ու անգրագիտության պայմաններում, մամուլը չնչին ազդեցություն ուներ: Ավելի արդյունավետ էր աշխատում բազարային քարոզչությունը: Հայերն անհավատ գյավուր են, որոնց պետք է ոչնչացնել: Իսկ նրանց տներն ու հարստությունը պետք է պատկանի մեզ: Այսպիսի քարոզչությունը չէր կարող նշանակալի հաջողություն չունենալ համբալների և թաթարական լյումպեն-պրոլետարիատի շրջանակներում, սակայն 1905 թվականի ողջ ընթացքո
...
Շարունհակություն »
|
Թոդան գյուղը սեպի պես խրված էր հայկական գյուղերի արանքը, և այնտեղից օրնիբուն գնդակոծում էին Շահումյան շրջանի գյուղերն ու ճանապարհները: Թոդանի գրավման հարցում հապաղելը հավասար էր կործանման, և տղաներից երեսունը վճռեցին ոչնչացնել այդ կրակակետերը ու պաշարեցին գյուղը: Շատերը նրանց այդ քայլը համարում էին գիտակցված մահավան դուռը գնալ, քանզի մերոնք լավ տեղեկացված էին, որ Թոդանում ավելի քան 400 լավ զինված օմօնակններ և վարձկաններ էին դիրքավորվել: Բայց այլ ելք չկար:
Հրամանատարությունը Համլետ Մինասյանին, որպես փորձառու զինվորականի, նշանակեց Էրքեջ-Մանաշիդի բարձրունքներից Թոդանի գրոհի կրակային օժանդակությանը ուղղություն տվող, և նա անմիջականորեն չպետք է մասնակցեր մարտերին:
- Նրանց բազմատեսակ սպառազինության դեմ, մեր ամենամեծ զենքը գնդացիրն էր ու մի հատ էլ նռնակակնետ,- հիշում է «Տիգրան մեծ» ջոկատի ազատամարտիկ Հայկ Դանի
...
Շարունհակություն »
|
Ռուսաստանի հայերի հեղինակավոր «Երկրամաս» լրագիրը 2010թ. հունվարի 7-ին հրապարակել է «Տարվա Դեմքերը» մրցանակաբաշխության արդյունքները, ինչի համար հիմք են հանդիսացել Ռուսաստանում հայկական սփյուռքի բարօրությանը և Հայ-Ռուսական կապերի ամրապնդմանն ուղղված թեկնածուների կողմից իրականացված գործունեությունը, ինչպես նաև հանրային և ազգամշակութային կյանքում նրանց ունեցած ներդրումը:
Մրցանակաբաշխության արդյունքներով լավագույնն են ճանաչվել.
«ՄԵԿԵՆԱՍ» - Դոնի Ռոստովցի գործարար, АРДТ-7 ԲԲԸ գլխավոր տնօրեն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադիմիր Ղազարյանը:
«ԴԻՎԱՆԱԳԵՏ» - Միջազգային հայկական կազակական միավորման ատաման, մոսկվացի գեներալ Սերգեյ Մադաթյանը:
|
1994 թվականի ապրիլի 16-ին Ֆիզուլիի մերձակայքում ընթացող ահեղ ճակատամարտը վերջինը եղավ Հարությունի համար: Նա ծանր վիրավորվեց: Գնդակը դիպել էր դեմքին ու անշարժացել պարանոցի հատվածում: Հարությունին անգիտակից վիճակում տեղափոխեցին Երևան: Բժիշկներն արեցին անհնարինը հայ ազատամարտիկի կյանքը փրկելու համար, սակայն ապարդյուն: Հարություն Հարությունյանը մահացավ ապրիլի 24-ին… Ոչ ոք չզարմացավ, երբ մի օր Հարությունը հայտարարեց, թե գնալու է ճակատ ու կռվելու է Արցախի ազատագրման համար: - Մի օր, - հիշում է Հարությունի մայրը` տիկին Էմման, - ապրիլ ամիսն էր, որդիս տուն եկավ կարմրած աչքերով: Նա 5-րդ թե 6-րդ դասարանում էր սովորում: Պարզվեց, որ պատմության ուսուցչուհին խոսել է Եղեռնի մասին, ցույցադրել ֆոտոնկարներ, պատմել տարբեր ականատեսների հիշողություններից: Հարությունը երկար ժամանակ ուշքի չէր գալիս, հետո էլ սկսեց Հայոց պատմությունն ուսումնասիրել:
|
Ադրբեջանի Հանրապետության կողմից ներկայումս կիռարվող տեղեկատվական քաղաքականությունը, մի կողմից, սերմանելով ազգայնական ագրեսիվ ու ռևանշիստական գաղափարախոսություն, ծառայում է այդ երկրում նոր ձևավորվող հանրության ինքնահաստատման գործին, իսկ մյուս կողմից, պատմական իրողությունները խեղաթյուրելու ճանապարհով, նպատակ է հետապնդում ձեռք բերել ձեռնտու վարկանիշ համաշխարհային հանրության առջև։
Ադրբեջանական պետության կողմից ծավալված քարոզչությունը, ունենալով ծայր աստիճան հակահայկական բովանդակություն, միևնույն ժամանակ առնաձնահատուկ և անթաքույց ճիգեր է գործադրում տարածաշրջանի բոլոր ժողովուրդների մշակութային ժառանգությունը սեփականաշնորհելու ուղղությամբ, այսինքն` նպատակաուղղված իրագործում է քաղաքակրթությունների ցեղասպանություն:
| « 1 2 3 4 5 6 7 ... 9 10 »
|
|