Блог
Главная »
2011 » Февраль » 2 » Zaman. Ադրբեջանցիները Թեհրանից պահանջել են դադարեցնել հայ-իրանական համագործակցությունը
15:16 Zaman. Ադրբեջանցիները Թեհրանից պահանջել են դադարեցնել հայ-իրանական համագործակցությունը |
Թուրքական «Զաման»(Zaman) պարբերականի տեղեկացմամբ` նախօրեին մի խումբ ադրբեջանցի ցուցարարներ հավաքվել են Թուրքիայում Իրանի դեսպանատան առջև և պահաջել, որ Իրանը չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին: Ադրբեջանական և թուրքական դրոշները ձեռքներին մոտ 50 ցուցարարներ դեսպանատան առջև սև ծաղկեպսակ են դրել:
Ցուցարաները հանդես են եկել հակահայկական ելույթներով և իրենց բողոքն ու զայրույթն են արտահայտել հայ-իրանական համագործակցության վերաբերյալ` վանկարկելով «Իրան մի շփոթվիր և մեր համբերությունը մի չարաշահիր», «Կեցցե ադրբեջանաթուրքական եղբայրությունը», «Թող անիծվի Իրան –Հայաստան համագործակցությունը», «Հայաստան, Ղարաբաղից չքվիր»:
Ադրբեջանցի ցուցարարները իրենց հետ բերել էին նկարներ, որտեղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը և Սերժ Սարգսյանը միմյանց ձեռք են սեղմում:
Ցուցարարները, շեշտելով, որ Իրանն Հայաստանին աջակցող միակ մահմեդական երկիրն է աշխարհում, պահանջել են դադարեցնել հարաբերությունները Հայաստանին հետ:
/Panorama.am/
|
Просмотров: 481 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |