«Ազգ»-ին տված հարցազրույցում ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը անդրադառնալով «Ֆրիդոմ Հաուզ» ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության կողմից՝ ԼՂ-ն «ոչ ազատ» պետությունների շարքում դասելու փաստին` մասնավորապես նշել է. «Արցախում ժողովրդավար պետություն կառուցվում է ոչ թե որևէ մեկին հաճոյանալու, այլ` որ դա մեր ժողովրդի ընտրությունն է: Իհարկե, ցանկալի կլիներ, որ այդ ջանքերը նաև տեսանելի լինեին միջազգային կառույցների կողմից: Ափսոսանքով պետք է ասեմ, որ նման դիտարկումը բացակայում է, իսկ տարին մեկ առանց ուսումնասիրությունների որոշակի եզրակացություն տալը չի կարող արժանահավատություն և վստահություն ներշնչել: Մեկ տարվա ընթացքում մեզ մոտ եթե ինչ-որ բան փոխվել է, ապա միայն` դրականորեն»:
/Panorama.am/
Просмотров:
495
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.02.2011
|
|
Ադրբեջանի Հանրապետությունում հակաիրանական գործունեություն իրականացնող «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչը վստահ է, որ Ադրբեջանն իրենց կաջակցի և երբեք չի հանձնի Իրանին: Այդ մասին տեղեկացնում է իրանական «ԱՐԻԱ» լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ իրանական «արաննյուզ.իռ» կայքի հաղորդմամբ` Ադրբեջանի ղեկավարների` հատկապես ազգային անվտանգության նախարարության բացահայտ աջակցությամբ Ադրբեջանում ազատորեն իրենց հակաիրանական գործունեությունն են ծավալում «Մոնաֆեղին» ահաբեկչական խմբավորումը, որի ահաբեկչության զոհ են դարձել բազմաթիվ իրանցի պաշտոնյաներ, ինպես նաև Ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը, որի գործունեությունն ուղղված է Իրանի տարածքային ամբողջականության դեմ, «Փեժակ» և «Իրանի Քորդեսթանի դեմոկրատական կուսակցություն»
...
Շարունակություն »
Просмотров:
557
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.02.2011
|
|
«Փողոցում առևտրի արգելքի մասին Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի որոշումը քաղաքական սխալ քայլ է», -այսօր ասուլիսի ժամանակ տեսակենտ հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը: Ըստ բանախոսի` առևտուրն արգելող որոշումը ունի թերի կողմեր, որոնք սրում են հարցի բովանդակությունը:
«Քաղաքացիներին պետք է ժամանակ տրվեր, բանակցեին այդ մարդկանց հետ, նրանց համար պայմաններ ստեղծեին», - նշեց Լ.Ալավերդյանը` հավելելով, որ հարցի էկոլոգիական ու առողջապահական մասի վերաբերյալ քաղաքապետի հետ համաձայն է:
Նախկին օմբուդսմենի կարծիքով` պետք է նախապես պայմաններ ստեղծվեին փողոցային առևտրի վերացման համար
...
Շարունակություն »
Просмотров:
540
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.02.2011
|
|
«Կարծում եմ, որ մեր բանակի նկատմամբ բավականին խստապահանջ ենք, և հասարակության ուշադրությունն էլ մեծ է, բայց մեր բականը` մեծ թերությունով հանդերձ, մեծ առավելություն ունի, ինչը չենք կարող ասել մեր դիվանագիտության մասին»,- այսօր հրավիրած ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը:
Նա նաև անդրադարձավ ԵԽԽՎ –ում Լեռնային Ղարաբաղի հարցով ստեղծված նոր ենթահանձնաժողովին` նշելով, որ «հայկական դիվանագիտությունն Արցախի հարցով հետ է մնացել բանակից»:
«Ենթահանձնաժողով ստեղծելու մասին որոշումը չի համապատասխանում մեր շահերին: ԵԱՀԿ Մինսկի խումբը, կարծում եմ, հասկացել է, որ ենթահանձնաժողովը խան
...
Շարունակություն »
Просмотров:
479
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.02.2011
|
|
Նախնական տվյալներով` Ադրբեջանի ՌՕՈՒ գրոհիչ Սու-25-ի վթարի պատճառը եղել է վայրէջքի ժամանակ չբացված շասսին: Այս մասին, Լենտա.ռու-ի համաձայն, հաղորդում է ԱՊԱ-ն` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Հիշեցնենք, որ Սու-25-ը փետրվարի 3-ին կործանվել էր փորձարարական թռիչքի ժամանակ` Կյուրդամիրի շրջանի Սոր-Սոր գյուղից 3 կմ հեռավորության վրա: Կյուրդամիրը գտնվում է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 170 կմ դեպի արևմուտք:
Պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուի խոսքով, միջադեպի արդյունքում ոչ-ոք չի տուժել: Երկու օդաչուներն էլ հասցրել են փրկվել: Գործակալության տվյալներով, Սու-25-ում գտնվել են գնդապետ-լեյտենանտ Զաուր Յուսիֆլին և
...
Շարունակություն »
Просмотров:
628
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.02.2011
|
| |