Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Февраль » 10
Երեքշաբթի օրը` փետրվարի 15-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
/Panorama.am/
Просмотров:
500
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.02.2011
|
|
Եվրոպայի Ռասիզմի և Անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը հանդես է եկել Թուրքիայում ռասիզմի դեմ օրենքների բացակայության քննադատությամբ: Ինչպես գրում է թուրքական «Հյուրրիյեթը», Թուրքիայի մասին զեկույցում վերոնշյալ հանձնաժողովը խստորեն քննադատել է թուրքական դպրոցներում «Ի~նչ երջանիկ եմ, որ թուրք եմ» որպես երդում աշակերտներին պարտադրվող արտահայտությունը և այն համարել ռասիստական բնույթի:
Ըստ զեկույցի` ազգային փոքրամասնությունների վիճակի բարելավում չի եղել, իսկ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը անհանգստացուցիչ է:
Զեկույցում տեղ գտած հիմնական տեսակետի համաձայն` չնայած քուրդ, գնչու,
...
Շարունակություն »
Просмотров:
502
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.02.2011
|
|
Վերջին ժամանակներս, Իրանի կողմից Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու մեծ թվով փորձեր են իրականացվել և դա մտահոգում է մեզ: Այս մասին, անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին, «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ, նշել է Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը:
Վերջինս նշել է, թե բացասականորեն է մոտենում Իրանի կողմից վարվող այդ քաղաքականությանը: Նա վրդովված նշել է, որ իրենք երբեք չեն խառնվել Իրանի ներքին գործերին ու դա այն դեպքում, որ այդ երկրում մեծ թվով էթնիկ ադրբեջանցիներ են ապրում: Նրա խոսքերով, իրանական ԶԼՄ-ի հակաադրբեջանական արձագանքներից կարելի է եզրակացնել, որ նրանք չեն հարգում նաև իրենց երկրում ապրող ադրբեջանցիներին:
Просмотров:
546
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.02.2011
|
|
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են բանակում գրանցված հերթական արտակարգ պատահարի մասին: Ադրբեջանական «Ազե.ազ» լրատվական կայքը տեղեկացնում է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ում ծառայություն անցնող Սարվան Հուսեյնովը կարմրախտի պատճառով մահացել է: Լրատվական կայքը տեղեկացնում է, որ զինծառայողի դին արդեն իսկ ուղարկվել է վերջինս հայրենի բնակավայր և հանձնվել նրա հարազատներին: Մահացածի հարազատները վերջինիս մահվան հանգամանքների վերաբերյալ որևէ լրացուցիչ տեղեկատվություն չեն հաղորդում:
/Panorama.am/
Просмотров:
455
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.02.2011
|
|
Ադրբեջանական լրատվամիջոցները արդեն հայտնել էին, որ Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Մեթյու Բրայզան իր հավատարմագրերն է հանձնել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին:
«Pia.az»-ն այդ կապակցությամբ գրում է, որ մինչ այժմ արտասահմանյան բոլոր երկրների` Ադրբեջանում նշանակված դեսպանների հավատարմագրերն ընդունվել են Ադրբեջանի նախագահների կողմից, և առաջին անգամն է, որ ԱՄՆ-ի պես երկրի հանդեպ պաշտոնական Բաքուն իր վերաբերմունքն արտահայտում է նախարարի մակարդակով:
Հարցի հետ կապված` «Pia.az»-ին արած մեկնաբանություններում փորձագետները միասնական կարծիք են հայտնել, որ իրականում դրանով Ադրբեջանի իշխանությունը ցանկանում է դիվանագիտական լեզվով հայտնել ԱՄՆ-ին, որ վիրավորված է:
...
Շարունակություն »
Просмотров:
501
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.02.2011
|
|
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է իրադրությունը հայ-ադրեբաջանական շփման գծում` նշելով, որ հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների ու հատկապես դիպուկահար գործողությունների ակտիվացման կապակցությամբ, որի չեզոքացման ուղղությամբ հայկական կողմը ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ պաշտպանության նախարարը մտահոգություն է հայտնել նաև գերիների վերադարձման վերաբերյալ 2010թ. հոկտեմբերին Աստրախանում ձեռք բերված պայմանավորվ
...
Շարունակություն »
Просмотров:
468
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.02.2011
|
|
Փետրվարի 10-11-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, այցի ընթացքում նախատեսված են Կոնստանտին Գրիշչենկոյի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի նաև Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին:
/Aysor.am/
Просмотров:
505
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.02.2011
|
|
Փետրվարի 9-ին Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Խորհրդարանի Ռումինիա-Հայաստան բարեկամական խմբի հետ, որի կազմի մեջ ընդգրկված են ռումինական խորհրդարանի երկու պալատների հիմնական քաղաքական ուժերը ներկայացնող սենատորներ և պատգամավորներ: Բարեկամական խմբի նախագահն է պատգամավորՄիհայ Լուպուն (Mihai Lupu):
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեսպանը ռումին խորհրդարանականներին ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները տարածաշրջանային և եվրոպական լայն համատեքստում, երկրի զարգացման ուղղությունները և հեռանկարները, ինչպես նաև տեղեկություններ տվել հայ-ռումինակաn երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի, օրակարգային հարցերի և նախատեսվող ծրագրերի կապակցությամբ:
Просмотров:
502
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.02.2011
|
|
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂՀ չեն այցելի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
«Այս պահին Արցախում եղանակային պայմանները բավականին անհաջող են, ինչի պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂՀ չեն ժամանի»,- այս մասին Aysor.am-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, պատճառը պետք չէ այդ հարցում որևէ քաղաքական ենթատեքստ փնտրել: Դ. Բաբայանը ցավով նշեց, որ լավ կլիներ, եթե տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում գտնվող համանախագաները նաև Արցած ժամանեին, քանի որ դա բանակցային գործընթացի շատ կարևոր էլեմենտն է հանդիսանում:
Просмотров:
506
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
10.02.2011
|
| |
|
|