Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Февраль » 18
ՀՀ ԱԺ պաշտոնական կայքը ֆրանսալեզու այցելուներին շուտով կներկայանա նաև ֆրանսերեն լեզվով: Կայքէջը դեռևս կառուցման փուլում է. աստիճանաբար կթարգմանվեն և կտեղադրվեն բոլոր հիմնական էջերը, այնուհետև նաև լուրերը:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կայքէջի ֆրանսերեն բաժնի ստեղծումը և թարգմանությունն իրականացվում են Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի «Նորիա» ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Նույն ծրագրի ֆինանսավորմամբ Ազգային ժողովում «Ալիանս Ֆրանսեզ»-ը պատգամավորների և աշխատակիցների համար իրականացնում է ֆրանսերեն լեզվի դասընթացներ, որոնց մասնակիցների թիվը հասնում է մոտ 70 հոգու:
Просмотров: 467 |
Добавил: Voskanapat |
Дата: 18.02.2011
|
|
Երիտասարդ շախմատիստուհի Ալինա Բալայանը Սանկտ Պետերբուրգի կանանց առաջնությունում 7 հնարավորից վաստակեց 5 միավոր և նվաճեց երկրորդ մրցանակը: Ալինան միայն կես միավորով հետ մնաց չեմպիոնուհուց` միջազգային վարպետ Օլգա Իվկինայից: Այս մասին հայտնում է armchess.am-ը:
/Panorama.am/
Просмотров: 441 |
Добавил: Voskanapat |
Дата: 18.02.2011
|
|
Այսօր կայացել է ՀԱՊԿ շրջանակում նախատեսված միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, հանձնաժողովի անդամները ներկայացրել են ՀԱՊԿ շրջանակում 2010 թվականին իրենց գերատեսչությունների կատարած աշխատանքը:
Արթուր Բաղդասարյանը գոհունակությամբ նշել է, որ ռազմաքաղաքական այս դաշինքի շրջանակում Հայաստանը 2010 թվականին գործել է բավական արդյունավետ. «Մենք ակտիվ մասնակցել ենք ՀԱՊԿ շրջանակում բոլոր միջոցառումներին, արդյունքում` ստորագրվել է 34 փաստաթուղթ, որոնցից 10-ը` միջազգային պայմանագրեր
...
Շարունակություն »
Просмотров: 391 |
Добавил: Voskanapat |
Дата: 18.02.2011
|
|
Պաշտոնական այցով Նեպալում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կտրուկ է արձագանքել Անկարայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի հնչեցրած հայտարարությանը: Օրեր առաջ ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր առաջին կոշտ հայտարարությունն էր արել թուրքական իշխանությունների հասցեին` իր նստավայրում կազմակերպած ընդունելության ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս:
Ռիկարդոնեն նկատել էր տվել, որ Թուրքիայում մամուլի անազատություն և դատաիրավական համակարգի կախվածություն կա: «Մեկ խոսում են մամուլի ազատությունից, մեկ` լրագրողներ ձերբակալում: Վաշինգտոնի համար անհասկանալի է սա»,- ասել էր Ռիկարդոնեն:
Просмотров: 472 |
Добавил: Voskanapat |
Дата: 18.02.2011
|
|
ԼՂՀ ԱԳՆ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշվում է. «Փետրվարի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Հադրութի ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա), Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա) և Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):
Հակառակ կողմից դիտարկման խումբը գլխավորում էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը:
Просмотров: 449 |
Добавил: Voskanapat |
Дата: 18.02.2011
|
|
|
|
|