ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ մարտի 1-ին ՀՀ Տավուշի մարզում` Կայան բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվելու է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:
Մինչև դիտարկման անցկացումը ՀՀ Տավուշի մարզպետարանում տեղի է ունենալու բրիֆինգ:
/Aysor.am/
Просмотров:
503
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.02.2011
|
|
Այսօր, երբ անցել է 23 տարի, մենք պետք է հստակ ասենք հետևյալը` ոչ միայն սումգայիթյան ջարդերի իրականացնողների հերոսացումը, այլ Գուրգեն Մարգարյանի սպանող Ռամիլ Սաֆարովի հերոսացումը արդեն ինքնին ցույց է տալիս, որ ադրբեջանական ղեկավարությունը, օգտագործել է ցանկացած բան` որպեսզի Արևելյան Անդրկովկասը, որը կոչվել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետություն, հայաթափ անի: Այսինքն` Ադրբեջանը հայաթափման համար է ստեղծվել»,- անդրադառնալով Սումգայիթի փետրվարյան ջարդերի 23-րդ տարելիցին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանի համոզմամբ, այսօրվա սերունդը Ադրբեջանում և Հայաստանում դժվար թե պատկերացնի, թե ինչն էր ամենասարսափելին սումգայիթյան ջարդերի մեջ:
Просмотров:
485
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.02.2011
|
|
Փետրվարի 27-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքը նշեց Սումգայիթի ողբերգական իրադարձությունների տարելիցը: Առավոտյան եկեղեցում մատուցվեց ջարդերի զոհերի հիշատակին նվիրված պատարագ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, միջոցառմանը մասնակցեցին Սանկ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանը, հյուպատոսության աշխատակիցներ, Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ և ունկնդիրներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Պատարագի ավարտին Հայ Առաքելական եկեղեցուն առընթեր կիրակնօրյա դպրոցի դահլիճում տեղի ունեցավ Սումգայիթի ջարդերի մասին ֆիլմի ցուցադրում, որից հետո խոսքով հանդես եկան Սանկտ-Պետերբուրգի և Հյուսիս-արևմտյան տարածաշրջանի հայ համայնքի հոգևոր հովիվ ս.հ. Նշան Պետրոսյանը, ՀՀ Գլխավոր հյուպատոս
...
Շարունակություն »
Просмотров:
571
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.02.2011
|
|
Փետրվարի 27-ին` կիրակի առավոտյան, Հալեպում Հայ Առաքելական Սբ. Քառասնից Մանկաց, Սբ. Մարիամ Աստվածածին, Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Գևորգ եկեղեցիներում պատարագ է մատուցվել քսաներեք տարի առաջ Սումգայիթում Ադրբեջանի ջարդարարների ձեռքով ցեղասպանության ենթարկված հայ անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Սբ. Աստվածածին եկեղեցում կրոնական արարողությանը ներկա են գտնվել Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը և հյուպատոսության անձնակազմը:
/Aysor.am/
Просмотров:
536
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.02.2011
|
|
Փետրվարի 25-ին, Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանն այցելել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն: Ինպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, դեսպանատան աշխատակիցների հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել առանձնազրույց ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ:
ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել է նաև Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունու և կազմակերպության աշխատակիցների հետ` քննարկելով Ղարաբաղյան հակամարտությանն ու բանակցային գործընթացին, ինչպես նաև Սփյուռքի հայկական համայնքների կյանքին վերաբերող մի շարք հարցեր:
Просмотров:
483
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.02.2011
|
|
Սումգայիթյան ջարդերի տարելիցին` փետրվարի 28-ին, առավոտյան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվեց բողոքի երթ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, իսկ ժամը 18-ին տեղի է ունենալու խաղաղ երթ դեպի Ծիծեռնակաբերդի Սումգայիթի զոհերի խաչքար: Եթե բողոքի երթին ուսխորհուրդները, քաղաքական ուժերի երիտասարդական կառույցներն ու հասարակական կազմակերպությունները մասնակցում էին միասնական ձևով, ապա խաղաղ երթին նրանք մասնակցելու են առանձին-առանձին:
ՀՀԿ երիտթևի հասարակական կազմակերպությունների համակարգող Ռոբերտ Մակարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ խաղաղ երթին ներգրավված են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մեծ թվով ներկայացուցիչներ:
Просмотров:
531
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.02.2011
|
|
«Աբսուրդ է այն, որ Ադրբեջանը Խոջալուի դեպքերը ներկայացնում է որպես ադրբեջանի ժողովրդի ցեղասպանություն: Այս ամենը միֆ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:
Նա նշեց, որ Խոջալուի բնակիչների մահվան պատասխանատուները եղել են «Ժողովրդական ճակատ» կուսակցության զինված խմբավորումները, որոնք էլ կազմակերպել էին այդ սադրանքը:
Նա հայտնեց, որ 1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանի իշխանության կողմից հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունը պետք է որակել որպես ցեղասպանություն:
Просмотров:
528
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
28.02.2011
|
| |