Այսօր ԵՊՀ-ում կազմակերպվեց «Իրանի Իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում» թեմայով գիտաժողով` նվիրված Իրանում Իսլամական հեղափոխության 32-րդ տարեդարձին:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտաժողովի բացմանը նշեց, որ այսօր էլ համալսարանի դասախոսական կազմը հետևում է Իսլամական հեղափոխության ոչ միայն իրադարձություններին, այլ դրա հետևանքով «զարգացման ուրույն ուղի բռնած բարեկամ երկրի խնդիրներին»:
«Միևնույն ժամանակ մեզ հետաքրքրում է ոչ միայն գաղափարական հիմքը, այլ նաև պրակտիկ գործնական հետևանքներն ու նշանակությունը: Հեղափոխության մասին վերլուծություններն ընդհանուր կոնտեսքտում մեզանում քիչ է քննարկվել, մինչդեռ այն ունի քաղաքական մեծ նշանակություն, որովհետև ամեն հեղափոխություն չի
...
Շարունակություն »
Просмотров:
502
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.02.2011
|
|
«Վրաստանի կառավարությունն ապագայում չի վաճառելու մագիստրալային գազատարի վերահսկողական փաթեթը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` պատասխանելով լրագողների հարցին, թե Վրատանն ինչպե՞ս է ապահովելու գազի անխափան մատակարարումը Հայաստան, եթե Վրաստանի մագիստրալային գազատարը գնի ադրբեջանական կողմը:
Նա նշեց, որ այս հարցը մի քանի անգամ է բարձրացվել լրագրողների կողմից:
Ն. Գիլաուրին հայտարարեց, թե նման ռազմավարական օբյեկտների կառավարումը շարունակելու է մնալ վրացական կառավարության իրավասության ներքո:
/Aysor.am/
Просмотров:
481
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.02.2011
|
|
«Հունվարի 29-ին պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանի և Իրանի միջև նավթամուղ կառուցելու վերաբերյալ, և սա, իհարկե, չի կարող անարձագանք մնալ Ադրբեջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանում ծավալված հակաիրանական հիստերիային, նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նա միաժամանակ վտահություն հայտնեց, որ այս նավթամուղի կառուցմամբ Հայաստանը նվազեցնում է իր կոմունիկացիոն կախվածությունը հարևաններից:
«Բոլոր ադրբեջանական վարչակարգերը անկախացումից ի վեր մեր դեմ ինչ-որ չափով գործուն լծակ են փորձել կիրառել` տնտեսական-կոմունիկացիոն շրջափակում: Քարոզչական թեզ են ձևավորել, ըստ որի՝ մեր բոլոր տնտեսական խնդիրները Արցախի պատճառով են: Եվ փորձել են սա արմատավորել Հայաստանի հանրության մեջ: Այս նավթամուղով Ադրբեջանի կիրառած կոմունիկացիոն շրջափակման շանտաժն ի չիք է
...
Շարունակություն »
Просмотров:
477
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.02.2011
|
|
Այսօր Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Նիկա Գիլաուրին համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ քննարկել են օրակարգում առկա տնտեսական համագործակցության բոլոր խնդիրները և ձեռք են բերել համաձայնություններ:
Տ. Սարգսյանի խոսքով, մասնավորապես համաձայնություններ են ձեռք բերվել մաքսային համագործակցության, ճանապարհաշինության, մարդատար և բեռնատար մեքենաների կողմից սահմանի հատման խնդիրների վերաբերյալ.
«Վրաստանում ընդունել են նոր օրենքներ, որոնք նոր ռեժիմներ են սահմանում, և մեր գերատեսչությունները պետք է աշխատեն այս ոլորտում», - նշեց ՀՀ վարչապետը:
Просмотров:
453
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.02.2011
|
|
«Հեղափոխությունները, որոնք տեղի են ունենում Միջին Արևելքում, նման չեն Իրանում տեղի ունեցած հեղափոխությանը: Այս պարագայում Թուրքիան է հանդես գալիս որպես այդ արաբական պետությունների մոդել, և նրանք կշարժվեն հենց այդ ուղղով»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Այսօր ԵՊՀ-ում կազմակերպված «Իրանի Իսլամական հեղափոխությունը համեմատական կոնտեքստում» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ Ռիչարդ Կիրակոսյանը նաև նշեց, որ Միջին Արևելքում հենց ամերիկամետ իշխանություններն են անկում ապրում, և Իրանն արդեն ավելի մեծ ստրատեգիական նշանակություն ունի տարածաշրջանում:
Просмотров:
522
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.02.2011
|
| |