Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Февраль » 02
Ադրբեջանում վերջերս տեղադրված ամենաբարձր դրոշը նորից դարձել է անհանգստության և լուրջ մտահոգության պատճառ: 
Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ, ահազանգ է ստացվել, որ դրոշի աշտարակի վերին հատվածը անկայունացել է առաջացած ճաքի պատճառով, դրոշի անկման վտանգ կա. այն անմիջապես իջեցվել է: Բացի դրանից նաև էվակուցվել են մոտակա բնակելի շենքերի վերին հարկերի բնակիչները:

Նկատենք, որ սա արդեն դրոշի հետ կապված երրորդ դեպքն է, սակայն մի տարբերությամբ` առաջին երկուսի ժամանակ անընդմեջ պատռվում էր 350 կիլոգրամ կշռող դրոշը, իսկ այս դեպքում` արդեն դրոշի կտորը ամուր է. չի դիմացել դրոշի ձողը: ... Շարունակություն »
Просмотров: 442 | Добавил: Voskanapat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Բացի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացից, Հայաստանը պարտավոր է ծավալել զուգահեռ գործընթաց, որպեսզի անհրաժեշտության դեպքում լրացուցիչ խաղաքարտ ունենա իր ձեռքին: Ասուլիսում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Ըստ նրա, նման խաղաքարտ ունենալու դեպքում Հայաստանը կարող է որոշակիորեն ազդել հայկական կողմի համար ոչ հաճելի զարգացումների, ելքերի վրա: 

Նշենք, որ այս պարագայում խոսքը վերաբերում է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի ունեցած Բյուրոյի նիստում ընդունված որոշման` ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման մասին: 
Որպես «զուգահեռ գործընթաց», նա նշեց ԼՂՀ անկախության ճանաչման շուրջ ՀՀ-ի ու Արցախի միջև վարվելիք բանակցությունները: «Բազմատարբերակ վիճակ է ստեղծվել, մ ... Շարունակություն »
Просмотров: 523 | Добавил: Voskanapat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Արաբական երկրներում մեկը մյուսի հետևից տեղի ունեցող հեղափոխություններից չափազանց անհանգիստ են Ադրբեջանի թե իշխանությունները, թե պաշտոնյա օլիգարխները: Մի կողմից Թունիսում, Եգիպտոսում գլուխ բարձրացրած ապստամբությունները Ադրբեջան տեղափոխվելու խուճապը, մյուս կողմից էլ արաբական երկրներում բիզնեսի ծնկի գալը փախցրել է նրանց քունը:
 
Այժմ մեկը մյուսի հետևից փլուզվող բռնապետական ռեժիմներից ավելի շատ նրանց հետաքրքրում է իրենց կորցնելիք փողը: Այս մասին գրում է «Ենի Մուսավաթ» թերթը` նշելով, որ արաբական հեղափոխություններից ավելի շատ անհանգստացած է Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքբերովը, ով Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում հյուրանոցային ցանց, Դուբայում «Importex Travel, Tours & Conferences» տուրիստական ընկերության մասնաճյուղեր ունի:
Просмотров: 473 | Добавил: Voskanapat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Իրանական «Սահար» հեռուստաալիքը, երբ սկսեց ցուցադրել Ադրբեջանի վարած հակաիսլամական քաղաքականության դեմ պայքարող քաղաքացիների կողմից կազմակերպված բողոքի ցույցերը, ադրբեջանական լրատվամիջոցները հանդես եկան հակաիրանական բովանդակությամբ լայնածավալ հրապարակումներով:
Այդ մասին հայտնում է «Սահար» հեռուստաալիքի պաշտոնական կայքը:

Ըստ տեղեկատվության` Ադրբեջանի ազգային անվտանգության նախարար Ալի Աբասովը և ԱԳՆ մամլո խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել են, որ համապատասխան գերատեսչությունները միջոցներ են ձեռնարկում, որպեսզի Ադրբեջանի տարածքում հարևան երկրների` մասնավորապես իրանական հեռուստաալիքի հեռարձակումը կասեցնեն: 

Просмотров: 550 | Добавил: Voskanapat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Թուրքական «Զաման»(Zaman) պարբերականի տեղեկացմամբ` նախօրեին մի խումբ ադրբեջանցի ցուցարարներ հավաքվել են Թուրքիայում Իրանի դեսպանատան առջև և պահաջել, որ Իրանը չմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին:
Ադրբեջանական և թուրքական դրոշները ձեռքներին մոտ 50 ցուցարարներ դեսպանատան առջև սև ծաղկեպսակ են դրել:

Ցուցարաները հանդես են եկել հակահայկական ելույթներով և իրենց բողոքն ու զայրույթն են արտահայտել հայ-իրանական համագործակցության վերաբերյալ` վանկարկելով «Իրան մի շփոթվիր և մեր համբերությունը մի չարաշահիր», «Կեցցե ադրբեջանաթուրքական եղբայրությունը», «Թող անիծվի Իրան –Հայաստան համագործակցությունը», «Հայաստան, Ղարաբաղից չքվիր»:

Просмотров: 420 | Добавил: Voskanapat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

«Արել եմ առավելագույնը` ինչ կարող էի»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ամփոփելով իր պաշտոնավարման շրջանում (2006-2010 թթ.) կատարած աշխատանքները:

Նա հույս հայտնեց, որ իրեն հաջորդող պաշտպանը կկարողանա ստեղծված հիմքի վրա պատշաճ մակարդակով կատարել պարտականությունները:

ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ երեկ Ազգային ժողով է ներկայցրել իր պաշտոնաթողության մասին դիմումը:

Ա. Հարությունյանը զբաղեցնելու է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը:
Просмотров: 461 | Добавил: Voskanapat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ