Блог
Главная »
2011 » Февраль » 28 » Խաղաղ երթ դեպի Ծիծեռնակաբերդ
17:24 Խաղաղ երթ դեպի Ծիծեռնակաբերդ |
Սումգայիթյան ջարդերի տարելիցին` փետրվարի 28-ին, առավոտյան Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվեց բողոքի երթ դեպի ՄԱԿ-ի գրասենյակ, իսկ ժամը 18-ին տեղի է ունենալու խաղաղ երթ դեպի Ծիծեռնակաբերդի Սումգայիթի զոհերի խաչքար: Եթե բողոքի երթին ուսխորհուրդները, քաղաքական ուժերի երիտասարդական կառույցներն ու հասարակական կազմակերպությունները մասնակցում էին միասնական ձևով, ապա խաղաղ երթին նրանք մասնակցելու են առանձին-առանձին:
ՀՀԿ երիտթևի հասարակական կազմակերպությունների համակարգող Ռոբերտ Մակարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ խաղաղ երթին ներգրավված են ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մեծ թվով ներկայացուցիչներ:
«Խաղաղ երթի նպատակն է մեկ անգամ ևս բարձրաձայնել 23 տարի առաջ տեղի ունեցած ողբերգության մասին և հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին»,- հավելեց հանրապետականը:
/Panorama.am/
|
Просмотров: 532 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |