Блог
Главная »
2011 »
Май »
7 » Վերին Լարս մաքսային կետում հանվում են բոլոր սահմանափակումները
17:09 Վերին Լարս մաքսային կետում հանվում են բոլոր սահմանափակումները |
Մայիսի 7-ից վրաց-ռուսական Կազբեկի-Վերին Լարս մաքսային կետը հատող ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության նկատմամբ հանվում են բոլոր սահմանափակումները` կապված բեռնատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների չափերի և ուղևորատարողունակության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ և կիսակցորդներով բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը անցակետով հնարավոր չէր իրականացնել և թույլատրված էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների, մինչև 30 ուղևոր տարողունակությամբ ավտոմեքենաների և մինչև 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:
Մաքսային կետն աշխատելու է պարբերաբար փոխվող միակողմանի երթևեկությամբ` կախված Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության մաքսակետերում տրանսպորտային միջոցների գոյացած քանակից: Այս տեղեկատվությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրել է Վրաստանի ճանապարհային ոստիկանությունը:
/Aysor.am/
|
Просмотров: 454 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |