Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Май » 04
«Մեզ համար Հայաստանը շատ կարևոր է` որպես կայունացնող գործոն»,- այսօր Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
Խոսելով հայ-լիտվական օրակարգի մասին` տիկին Գրիբաուսկայտեն նշեց, որ երկկողմ քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, ինչը չի կարելի ասել տնտեսական կապերի մասին:
«Բայց տնտեսական կապերին պայծառ ապագա է սպասվում: Այստեղ մենք պատրաստ ենք ներդրումներ անել և սպասում ենք ձեր ակտիվությանը մեր երկրում»,- նշեց Լիտվայի նախագահը:
Просмотров:
542
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.05.2011
|
|
Հակամարտությունների լուծման ռազմական ուղուն ոչ մի միջազգային կառույց չի սատարելու: Այսօր Երևանում ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
«Շատ կարևոր է, որ ձեր տարածաշրջանի յուրաքանչյուր հակամարտություն լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Որևէ միջազգային կազմակերպություն չի սատարի ռազմական ուղուն»,- հայտարարեց Լիտվայի նախագահն ու ընդգծեց, որ տարածաշրջանային այցի շրջանակներում այս հանգամանքը կարևորել է թե Բաքվում, թե Թբիլիսիում և թե Երևանում:
Նրա խոսքով, միաժամանակ Լիտվան սատարելու է այն բոլոր նախաձեռնություններին, որոնք միտված են տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը:
Просмотров:
464
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.05.2011
|
|
ՀՀ փոխվարչպետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:
ՀՀ փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք:
Քննարկվեցին Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնմանը վերաբերող, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ա. Գևորգյանը նշեց, որ երկու երկրները դեռևս լիովին չեն օգտագործում փոխգործակցության առկա ներուժը և ակնկալեց դեսպանի աջակցությունը` տարածաշրջանային և տեղական ինքնակառավա
...
Շարունակություն »
Просмотров:
493
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.05.2011
|
|
Երեկ Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ընտրվել է ԵՎՐԱՆԵՍԹ-ի Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ: Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ մամլո դիվանից` նշելով, որ ընտրությունը կայացել է ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստում, որն անցկացվել է Արևելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների և ազգային պատվիրակությունների մասնակցությամբ:
/Aysor.am/
Просмотров:
496
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.05.2011
|
|
Մայիսի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևան ժամանած Ճապոնիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Հիսասի Տոկունագային:
Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը խորին ցավակցություններ հայտնեց մարտին Ճապոնիայում պատահած բնական արհավիրքների հետևանքով հազարավոր զոհերի կապակցությամբ:
Փոխնախարար Տոկունագան երախտագիտություն հայտնեց մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների և հետևանքների վերացման համար ցուցաբերած օժանդակության համար: Նա հավելեց, որ ավերիչ երկրաշարժի հետևանքները վերապրած հայ ժողովուրդը ճապոնական ժողովրդի վիշտն ընկալեց ինչպես իր սեփականը և այս կապակցությամբ Երուանում տեղի ունենալիք միջոցառումը՝ նվիրվ
...
Շարունակություն »
Просмотров:
519
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.05.2011
|
|
Այսօր Սումգայիթի քաղաքային դատարանը ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի Ժողճակատ կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ջաբբարու Սավալանին: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակությունը:
Դատարանը նրան մեղավոր է ճանաչել թմրադեղեր ապօրինի պահելու մեջ և դատապարտել 2,5 տարի ազատազրկման` դատախազի` 3 տարի ազատազրկման պահանջի փոխարեն:
«Այսօր միաժամանակ հաց և ազատություն են բաժանում: Ես նախընտրում եմ ազատությունը, չնայած այն հանգամանքին, որ ինձ բանտ են նետում: Չնայած այդ ամենին, ես ինձ ավելի լավ եմ ձգում», - իր վերջին խոսքում ընդգծել է Սավալանը:
Просмотров:
534
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.05.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարար Հիսասու Տոկունագային: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
Նախագահը մեկ անգամ ևս ցավակցություն է հայտնել ս.թ. մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի և ավերածությունների պատճառ դարձավ` նշելով, որ, ցավոք, 1988թ. հայ ժողովուրդը նույնպես բնության այդ աղետի սարսափելի հետևանքներն իր վրա զգացել է: Հանրապետության ղեկավարի խոսքով, թերևս, դա է պատճառը, որ հայ ժողովուրդն ավելի ծանր ընդունեց Ճապոնիայում տեղի ունեցած ողբերգությունը: «Մենք հիացած ենք ձեր ժողովրդի արիությամբ և տոկունությամբ` ճակատագրի այդ ծանր հարվածը կրելիս: Իհարկե, ուշադրությամբ հետևում ենք Ճապոնիայի կառավարության գործադրած ջանքերին՝ Ֆուկուսիմա-1 ատոմակայանի վթարի հետևանքների վերացման ուղղո
...
Շարունակություն »
Просмотров:
462
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
04.05.2011
|
| |
|
|