Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Май » 07
Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակն ավելացել է ավելի քան 15 անգամ: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, 2000 թ-ին Հայաստան է այցելել 45 հզ. զբոսաշրջիկ, իսկ 2010-ին` 684 հզ.: Այս տարի առաջին եռամսյակի տվյալները 22.1 %-ով ավելի են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Մեր երկիր այցելող զբոսաշրջիկների միջին տարեկան աճը 20-25 % է:
«Այսօր ունենք ենթակառուցվածքների զարգացման խնդիր և միշտ էլ ունենալու ենք: Այնպես չի լինելու, որ մի օր կանգնելու ենք ու ասենք, որ խնդիր չունենք: Պահանջարկը միշտ ավելանում է, մարտահրավերները նոր են լինում, զբոսաշրջիկների ցանկությունները փոխվում են: Ըստ այդմ էլ պետք է փոխվեն ծառայություններն ու ենթակառուցվածքները: Այս 10 տարիների ընթացքում բա
...
Շարունակություն »
Просмотров:
544
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.05.2011
|
|
Մայիսի 7-ից վրաց-ռուսական Կազբեկի-Վերին Լարս մաքսային կետը հատող ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության նկատմամբ հանվում են բոլոր սահմանափակումները` կապված բեռնատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների չափերի և ուղևորատարողունակության հետ: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ և կիսակցորդներով բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը անցակետով հնարավոր չէր իրականացնել և թույլատրված էր միայն թեթև մարդատար ավտոմեքենաների, մինչև 30 ուղևոր տարողունակությամբ ավտոմեքենաների և մինչև 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը:
Просмотров:
525
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.05.2011
|
|
Հունաստանում Հայաստանի դեսպան Գագիկ Ղալաչյանը երեկ հանդիպում է ունեցել Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Սալոնիկի հայ համայնքի ներկայացուցիչները:
ԱԳՆ մամուլի ևբ տեղեկատվության վարչությն հաղորդմամբ, դեսպան Ղալաչյանը և քաղաքապետ Բուտարիսը քննարկել են Հայաստանի և Հունաստանի մեծությամբ երկրորդ քաղաքների` Գյումրիի և Սալոնիկի միջև կապերի ընդլայնման, մշակույթի, տնտեսության և այլ բնագավառներում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարները:
Կողմերը նշել են, որ հայ-հունական երկկողմ հարաբերություններում կարևոր դեր է վերապահված երկու բարեկամ երկրների քաղաքների ու բնակավայրերի միջև համագործակցային կապերի, քույր-քաղաքների հարաբերությունների հաստատ
...
Շարունակություն »
Просмотров:
530
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.05.2011
|
|
Ադրբեջանի Մարդու իրավունքների ակումբը (ՄԻԱ) խստորեն դատապարտել է Ադրբեջանի Ազգային Ճակատ կուսակցության երիտասարդ ակտիվիստ Ջաբար Սավալանին 2,5 տարի ժամկետով ազատազրկելու, ինչպես նաև իրավապաշտպան Վիդադի Իսկենդերովին 2 ամսով կալանավորելու դատավճիռները: Այս մասին հաղորդում է «Թուրան» գործակալությունը:
ՄԻԱ-ը համարում է երկու դատավճիռները որպես քաղաքական պատվեր ու փաստում, որ Իսկենդերովի նկատմամբ քրեական մեղադրանքը կապված է վերջին տարիների նրա հասարակական-քաղաքական ակտիվության հետ: Ավելին` Իսկենդերովի ձեռբակալությունը ուղղակի մարտահրավեր և սպառնալիք է այլ իրավապաշտպաններին, որոնք ունեն սկզբունքային դիրքորոշում:
Հայտարարության մեջ ՄԻԱ-ն նաև հիշեցրել է, որ ապորինի թմրամիջոցներ պ
...
Շարունակություն »
Просмотров:
517
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.05.2011
|
|
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան դատապարտում է Սումգայիթյան դատարանի՝ երիտասարդ ակտիվիստ և բլոգեր Ջաբբար Սավալանին 2.5 տարվա ազատազրկման ենթարկվել վճիռը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ վերջինիս անազատության է դատապարտվել թմրանյութեր օգտագործելու շինծու մեղադրանքով: Միջազգային կազմակերպությունենրի կոալիցիան համարում է, որ դատավճռի հիմքում քաղաքական դրդապատճառներ են:
Հայտարարության մեջ նշվում է, որ Սավալանն առաջին գերակտիվիստներից մեկն է եղել, ով արաբական հեղափոխության և ժողովրդավարական բողոքի ալիքների տարածումից հետո Ադրբեջանում ենթարկվել է հետապնդումներ:
Просмотров:
477
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.05.2011
|
|
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 7-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Արցախի նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկուստեք նշվել է, որ ներհայկական կապերի շարունակական ընդլայնումն ու խորացումը հանդիսանում է Հայաստանի և Արցախի պետականաշինության կարևորագույն հիմքերից և զարգացման գրավականներից մեկը:
Բակո Սահակյանն ու Սերժ Սարգսյանն անդրադարձ են կատարել նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին:
Просмотров:
472
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.05.2011
|
|
ԼՂՀ կառավարությունում տեղի է ունեցել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` ԱրՊՀ-ի տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողների հետ հերթական հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ կառավարությունից: Կառավարության ղեկավարը հանդես է եկել «Գնաճը. սոցիալական վիճակը ԼՂՀ-ում» թեմայով դասախոսությամբ: Վարչապետի կարծիքով` հանրապետությունում վերջին ամիսներին արձանագրված գնաճը պայմանավորված է սպառողական ապրանքատեսակների, հիմնականում, պարենամթերքի ներկրմամբ: Նա ուսանողներին ներկայացրել է գնաճի զսպման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը, այդ ուղղությամբ իրականացվող ծրագրերը: Անդրադառնալով պարենային անվտանգության ապահովման պետական քաղաքականությանը` գործադիր իշխանության ղեկավարը անհրաժեշտ է համարում խթանել սպառողական ապրանքատեսակների տեղական արտադրությունը, զարկ տալ գյուղանտեսության զարգացմանը:
Просмотров:
446
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.05.2011
|
|
Թուրքիայի Իմրալը կղզում կղզում ցմահ բանտարկված քրդերի ցմահ առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով հերթական նախազգուշական ուղերձն է հղել թուրքական իշխանություններին: «CnnTurk» լրատվականի հաղորդմամբ` Օջալանը առաջիկա հունիսի 15-ը համարել է վերջնաժամկետ ու վերջնագիծ, որից այն կողմ կսկվի մեծ պատերազմ, եթե Անկարան խելամիտ բանակցային գործընթաց չծավալի քրդական հարցի լուծման համար: Օջալանը դժգոհել է թուրքական իշխանությունների` քրդերի հանդեպ վարած հետապնդման ու հալածանքների քաղաքականությունը:
«Հունիսի 15-ից հետ կամ ողջամիտ բանակցային գործընթաց, կամ մեծ ու ցնցող պատերազմ: Երկուսն էլ իմաստալի են, երկուսն էլ սուրբ»,- հայտարարել քրդերի առաջնորդը:
Просмотров:
556
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
07.05.2011
|
| |
|
|