Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիբանանի հայ համայնքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Մարո Ներսիսյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայրենիք-Սփյուռք գործակցության, Լիբանանի հայ համայնքի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության առաջիկա ծրագրերը` երիտասարդ լրագրողների դպրոց, երիտասարդ առաջնորդների դպրոց, «Արի տուն», «Մեր մեծերը» և այլն:
Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորակցության վարչությունից, Հ.Հակոբյանը ծանոթացրեց նաև ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Սփյուռքի ներուժի համախմբման նպատակով այս տարի կազմակերպվելիք համահայկական մասնագիտական համաժողովներին:
Просмотров:
497
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.05.2011
|
|
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթի հետ հարցազրույցում, պատասխանելով հարցին` թե արդյոք մե՞ծ է իրական ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, պատասխանել է, որ իր կարծիքով, նման հավանականություն կա, որովհետև ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում բանակցային գործընթացը: Նրա խոսքերով` հավանաբար, ծրագրեր կան մեծ ուժերի ու միջոցների կուտակման հետ կապված, որպեսզի փորձեն հարմար պահի ռազմական նոր արկածախնդրություն սանձազերծել: Ս. Սարգսյանի խոսքով, դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով: Առաջինը` տոտալ պատերազմ ու Լեռնային Ղարաբաղի հետագա օկուպացիա, որը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի լիովին բնաջնջման դեպքում: Եվ երկրորդ` Ադրբեջանի պարտություն, ու նրա կողմից նոր տարածքների կորուստ:
Просмотров:
486
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.05.2011
|
|
«Տարածքային ամբողջականության սկզբունքը չի նշանակում սահմանների անխախտելիություն: Հակառակ դեպքում աշխարհում նոր պետություններ չէին ձևավորվի, մինչդեռ միայն վերջին 20-30 տարում աշխարհի քարտեզի վրա տասնյակ նոր երկրներ են ի հայտ եկել»,- «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Ըստ Ս. Սարգսյանի` Հայաստանն ու Ադրբեջանը իսկապես տարբեր կերպ են հասկանում տարածքային ամբողջականության սկզբունքը. «Բայց դրանք սկզբունքներ են, որոնցով աշխարհն է առաջնորդվում: Այդ սկզբունքները, թե տարածքային ամբողջականությունը, թե ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին անկախություն ստանալու հնարավորություն տվեցին: Ինչ հիմնավորմամբ մի դեպքում դրանք կարող են կիրառելի լինել, մյուսում` այլ կերպ հասկացվել: Դա անտրամաբանական է»:
Просмотров:
528
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.05.2011
|
|
Հանրային հեռուստատեսության Հայլուր լրատվական ծրագրին տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերին, դիպուկահարների ակտիվացմանը, ինչպես նաև գարնանային զորակոչի կազմակերպչական աշխատանքներին:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է արդյոք այն տեսակետը, ըստ որի, հրադադարի հաստատումը Ադրբեջանին թույլ տվեց խուսափել լրջագույն կորուստներից, ժամանակ շահել և նախապատրաստվել հետագա ռազմական արկածախնդրության, այնինչ եթե հրադադարը չլիներ, հայկական կողմը կարող էր ավելի մեծ ձեռքբերումներ արձանագրել` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Որպեսզի պրոֆեսիոնալ առումով կարողանանք ճիշտ գնահատական տալ, պետք է նախ և առաջ գիտակցենք, թե ինչ խնդիր էր դրված արցախյան զինված ուժ
...
Շարունակություն »
Просмотров:
541
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
16.05.2011
|
| |