Վերջին օրերին շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին ադեկվատ պատասխան է տրվել: Այսօր ասուլիսում այդ մասին հայտարարեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` ապա վկայակոչելով սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկությունները, նշեց, որ պատասխան գործողությունների արդյունքում Ադրբեջանը երեք զոհ է տվել:
Ըստ Ջամալյանի, ադրբեջանական կողմը հերքել է այդ տեղեկությունը, սակայն դրան չպետք է լուրջ մոտենալ: Դրա փոխարեն կանխատեսեց, որ առաջիկա մի քանի օրերին, ադրբեջանական լրահոսում տեղեկություններ կլինեն արտակարգ միջադեպերի ու դրանց հետևանքով զինվորների, զինծառայողների մահվան մասին:
«Ադրբեջանը թաքցնում է իր զինծառայողների մահվան հանգամանքները» - նկատեց փորձ
...
Շարունակություն »
Просмотров:
504
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.05.2011
|
|
Ադրբեջանի կողմից առաջին գծում լարվածության ստեղծումը պայմանավորված է Ադրբեջանում տիրող ներքաղաքական լարվածությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով, այդպիսով ալիևյան կլանը փորձում է հիմնավորել իր բռանպետությունը ու կայունացնել իրադրությունն այն առումով, որ հնարավորինս շատ մարդկանց կոնսոլիդացնի իր իշխանության շուրջ:
«Սա իմ ենթադրությունն է, բայց ես չեմ բացառել երբեք, որ դա մեր երկրի վրա բարոյահոգաբանական ճնշում գործադրելու ձևերից մեկն է»,-հավելեց նա: Դ. Ջամալյանի դիտարկմամբ, իրավիճակն առանձնապես չի բարելավվի, եթե Ադրբեջանում ընդդիմությունը գա իշխանության ղեկին:
Просмотров:
447
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.05.2011
|
|
Ապրիլի 24-28-ը Իրանում անցկացված Քիշի առաջին միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին: Բացի ռեժիսորից Իրան էին հրավիրվել նաև օպերատոր Վրեժ Պետրոսյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Քանի որ Հարություն Խաչատրյանը շուտ էր վերադարձել փառատոնից, մրցանակը ստացել է և իր հետ Հայաստան կբերի Ռուբեն Գևորգյանցը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի լրատվական կենտրոնի հաղորդմամբ, ազատ առևտրի գոտում կազմակերպող փառատոնը նպատակ ուներ վերականգնելու իրանական փառատոների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվել էին վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, այդ թվում` Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` «Սահմանը» և «Պոետի վերադարձը»` համապատասխանաբար խաղարկային և վավերագրական անվանակարգեր
...
Շարունակություն »
Просмотров:
546
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.05.2011
|
|
Տնտեսագետ փորձագետ Մեհեմմեդ Թալըբլըն «Ազադլիգ» թերթի հետ զրույցում ասել է, որ «եթե մի քանի տարի առաջ Ադրբեջանում տնտեսական աճը կազմում էր 30 տոկոս, ապա այժմ այն 5,5 տոկոսից չի անցնում, իսկ վերջին երեք տարիներին ՀՆԱ-ն 5 անգամ աճել-նվազել է` կախված նավթի համաշխարհային գների տատանումներից»:
Հարցազրույցը նա տվել է` ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն չարչրկված խոսքերի, թե` «վերջին 7 տարիներին Ադրբեջանում մոտ 1 մլն նոր աշխատատեղ է ստեղծվել, և դրա բացարձակ մեծամասնությունը` ոչ նավթային հատվածում. Ադրբեջանի տնտեսության բարեբեր զարգացումը համաշխարհային ֆենոմեն է»:
Փորձագետի խոսքով, 2008 թ-ից սկսած նոր աշխատատեղերի հարցում, հակառակը, հետընթաց է գրանցվում: «Նոր աշխատատեղե
...
Շարունակություն »
Просмотров:
470
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.05.2011
|
|
Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունները շարունակվելու են, քանի որ Ադրբեջանին մնացել է միայն ու միայն այդ վերջին լծակը` ազդեցություն ունենալու ԼՂ խնդրի կարգավորման գործում: «Պատերազմի սպառնալիքը ռեալ, իրագործելի ցույց տալու համար են դրանք, որևէ այլ ռեսուրս Ադրբեջանը չունի իրավական դաշտում` Կոսովոյի, Աբխազիայի, Օսեթիայի, Հարավային Սուդանի նախադեպերից հետո»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Շարունակելով վերլուծությունը, քաղաքագետը նշեց, որ պատերազմի սպառնալիքն ամենևին էլ չի նշանակում, որ պատերազմ կլինի. «Ավելին, եթե նայենք համաշխարհային պատմությանը, ապա կտեսնեք, որ այն երկրները, որոնք իսկապես պատրաստ են պատերազմի, պարզապես սկսում են»:
Просмотров:
487
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.05.2011
|
|
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միցայալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ-ի հարավային նահանգներում հողմամրրիկների հետևանքով զոհվածների և ավերածությունների կապակցությամբ: Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա ԱՄՆ-ի հարավային նահանգներում վերջերս մոլեգնող հողմամրրիկների արդյունքում ավելի քան 300 զոհերի և ավերածությունների մասին: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհվածների ընտանիքներին: Այս ծանր պահին կիսելով Ձեր վիշտը՝ մաղթում եմ համբերություն և ոգու տոկունություն»:
/Panorama.am/
Просмотров:
521
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
02.05.2011
|
| |