Լիտվիայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ադրբեջան կատարած այցի շրջանակներում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնախնդրին:
«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվիայի նախագահը մասնավորապես նշել է. «Եվրոպան և ողջ աշխարհը ցանկանում են, որ կոնֆլիկտները լուծվեն խաղաղ ճանապարհով: ԼՂ հարցի վերաբերյալ Լիտվիան պատրաստ է իր ուժերի չափով օժանդակություն ցուցաբերել և՛ որպես ԵԱՀԿ, և՛ ԵՄ անդամ պետություն, և թե՛ երկկողմանի ձևաչափում:
/Aysor.am/
Просмотров:
456
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.05.2011
|
|
Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հրավերով, Նախագահ Սերժ Սարգսյանն մայիսի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Ժնև, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Այցի շրջանակում Հանրապետության ղեկավարն այցելել է Գրքի և մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ: Ցուցահանդեսում շրջելուց հետո, Նախագահն իր տպավորություններն է ներկայացրել, նշելով, որ այն հայատառ գրատպության 500-ամյակին ու 2012թ. Երևանի՝ համաշխարհային գրքի մայրաքաղաքի պատվավոր կոչմանը նախորդող շատ կարևոր իրադարձություն է: Սերժ Սարգսյանն ուրախությամբ է փաստել, որ Հայաստանը ցուցահանդեսի հոբելյանական 25-րդ տարում Ժնևում ներկայացված է պատվավոր հյուրի կարգավիճակով: «Մեզանում գրքի նկատմամբ ակնածանքը խոր և դարերի պատմություն ունեցող արմատներ ունի և գալիս է այն ժամանակներից, երբ նորաստեղծ Հայոց այբուբենով գրվեց առաջին հա
...
Շարունակություն »
Просмотров:
488
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.05.2011
|
|
Վաղը` մայիսի 4-ին, Ֆրանսիայի Սենատը քննարկելու և քվեարկության է դնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը երկրի Ազգային ժողովը վավերացրել էր 2006-ի հոկտեմբերի 12-ին:
Ըստ Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանի` հակառակ Թուրքիայի բացահայտ ճնշումներին` հայ համայնքը միացյալ ուժերով շարունակում է պայքարել Սենատում օրինագծի վավերացման համար` առաջին հերթին հանուն արդարության և մարդկության արժանապատվության:
Հայ Դատի տնօրենի խոսքերով` հայ համայնքի ներկայացուցիչները` որպես Ֆրանսիայի լիիրավ քաղաքացիներ, իրավունք ունեն պահանջներ դնելու իրենց ներկայացուցիչների առջև, մինչդեռ «թուրքական պետական միջամտությունն անընդունելի է և ընկալվում է որպես մի պե
...
Շարունակություն »
Просмотров:
544
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.05.2011
|
|
Մայիսի վերջին Հայաստանում կանցկացվի հայաստանյան և ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների համատեղ խորհրդաժողով, որի հիմնական նպատակն է Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության ստեղծումը: Խորհրդաժողովի համակարգող Արսեն Մկրտչյանն Aysor-ին հայտնեց, որ նաապես ծրագրվել էր խորհրդաժողովն անցկացնել մայիսի 5-7-ը, սակայն մասնակցել ցանկացող ՀԿ-ներն այնքան շատ են, որ ժամանակի սղության պատճառով ժամկետը հետաձգվել է: Այս պահի դրությամբ հայկական շուրջ 170 ՀԿ-ներ միացել են հայ-ռուսական ՀԿ-ների միության ստեղծման հուշագրին, և դրանց թիվն օր-օրի ավելանում է:
«Միությունը ոլորտային ուղղվածություն չունի, քանի որ ՀԿ-ները ներկայացնում են տարբեր ոլորտներ` մշակույթ, առողջապահություն, սոցիալական, փախստականների պաշտպանություն, այլընտրանքային ուղղություններև այլն»,- ասաց Ա. Մկրտչյանը:
Просмотров:
493
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.05.2011
|
|
Մայիսի 16-ին, ժամը 19.00-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում հանրածանոթ դերասանուհի Մարի Ռոզ Աբուսեֆյանը (ԱՄՆ, Սան Ֆրանսիսկո) կներկայանա Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» մենաներկայացումով:
Ներկայացումը երկու գործողությամբ է: Թատերագրության հեղինակը եւ բեմադրիչը նույն իքնը Մարի Ռոզ Աբուսեֆյանն է: «Նա առաջին դերասանուհին է, ով հայ բեմ բարձրացրեց մեկ դերասանուհու կատարումը, միաժամանակ հեղինակ-մեկնաբան, բեմադրիչ, ինքն է ընտրում երաժշտական ձեւավորումը եւ այն ինքնատիպ կատարում: Առաջին դերասանուհին է, որ միայնակ 20 տարբեր դերերով 1987 թ. ներկայացրեց Ֆ.Վերֆելի հռչակավոր` «Մուսա լեռան 40 օրերը» վեպը: Սան Ֆրանսիսկոյում մեծ հաջողությամբ է անցկացել ներկայացման առաջնախաղը: Այս ներկայացումով դերասանուհին հանդես է եկ
...
Շարունակություն »
Просмотров:
540
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.05.2011
|
|
ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը, մայիսի 3-ի Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեի իր խոսքում, կոչ արեց ԵԱՀԿ մասնակից պետություններին ավելին անել լրագրողներին պաշտպանելու համար:
«Թվային լրատվամիջոցները 21-րդ դարում աննախադեպ հնարավորություններ են տրամադրել խոսքի ազատության և տեղեկատվության մատչելիության համար, սակայն մամուլի իրական ազատությունը շարունակում է խոչընդոտվել լրագրողների դեմ բռնության սպառնալիքների պատճառով: ԵԱՀԿ տարածաշրջանի լրագրողներին շարունակում են սպառնալ, հալածել, ֆիզիկական հարձակումների ենթարկել և նույնիսկ սպանել պարզապես իրենց օրինական կարևոր աշխատանքը կատարելու համար», - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փոխանցմամբ` ասել է Աժուբալիսը:
Просмотров:
526
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.05.2011
|
|
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 2-ին ժամանեց Բրյուսել` մասնակցելու ԵՄ Արևելյան գործընկերության` ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի մայիսի 3-ին կայանալիք հիմնադիր նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հետ:
Ողջունելով ԱԺ նախագահին և շնորհակալություն հայտնելով իր հրավերը ընդունելու համար` Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկը անհրաժեշտ համարեց Եվրամիություն-Հայաստան փոխգործակցության խորացումը երկկողմ և բազմակողմ ձևաչափերով և այս համատեքստում կա
...
Շարունակություն »
Просмотров:
525
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
03.05.2011
|
| |