Ստատիստիկա |
---|
Առցանց: 1 Հյուրեր: 1 Օգտագործողներ: 0 |
|
Блог
Главная » 2011 » Май » 06
Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կազմը նախատեսվում է ավելացնել` 45 հոգուց դարձնել առավելագույնը` 130-ի, իսկ հերթափոխների ժամանակ` առավելագույնը մինչև 260-ի:
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին է ներկայացրել «Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ» համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման և հայկական զորախմբի թվակազմի ավելացման վերաբերյալ» համաձայնագիրը, որը հանձնաժողովում դրական եզրակացության է արժանացել և ԱԺ առաջիկա քառօրյայում կներկայացվի խորհրդարանականների դատին:
Просмотров:
524
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.05.2011
|
|
Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հունիսին ավարտում է իր եռամյա առաքելությունը Երևանում: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:
Նշվում է, որ Մ.Յովանովիչը կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի հարցերով տեղակալի պաշտոնը: /Aysor.am/
Просмотров:
491
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.05.2011
|
|
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում մայիսի 6-ին Ստեփանակերտ է ժամանել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Օդանավակայանում ՀՀ Նախագահին դիմավորել են Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:
Նախագահներն այցելել են օդանավակայանի համալիր և ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
/panorama.am/
Просмотров:
507
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.05.2011
|
|
«Հայության միակամության, հայ զինվորի անմնացորդ նվիրումի և սխրանքի, հայ հրամանատարի արտասովոր տաղանդի, կորսված հայրենիքը վերատիրելու ուխտի կատարումն էր Արցախ աշխարհի երբեմնի մայրաքաղաք Շուշիի ազատագրումը և այն հայ ժողովրդի պատմության մեջ արձանագրվեց որպես ամենափառահեղ հաղթական էջերից մեկը։ Շուշիի ազատագրումը որակապես փոխեց մեր ժողովրդի այն հոգեվիճակը, որը երկար ու ձիգ դարեր ուղեկցել էր հայությանը։ Հայը կրկին վերականգնեց իր հաղթական կեցվածքը, հավատաց սեփական ուժերին, կրկին եղավ միասնական և կատարեց անհնարինը՝ ազատագրելով անառիկ համարվող բերդաքաղաքը մարդկային նվազագույն կորուստներով և կարճ ժամանակի ընթացքում»,-այս հայտարարությամբ հանդես է եկել «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը:
Ըստ հաղորդագրության, հայրենիքը արդարությամբ և սիրով շենացնելու կարևոր և անհրաժեշտ քայլը այն ազատագրելն էր թշնամուց։ «Ս
...
Շարունակություն »
Просмотров:
571
|
Добавил:
Voskanapat
|
Дата:
06.05.2011
|
| |
|
|