Блог
Главная »
2011 »
Февраль »
1 » Վ. Զախարով «Հայաստանը պետք է ինքնուրույն գործի և չվախենա, թե ինչ է մտածում «քեռին»
14:45 Վ. Զախարով «Հայաստանը պետք է ինքնուրույն գործի և չվախենա, թե ինչ է մտածում «քեռին» |
«Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Այդ դեպքում նրա օրինակին կհետևեն մյուսները: Պետք չէ սպասել պատերազմի, հարկավոր է, որպեսզի իշխանությունները ինքնուրույն լուծեն այս հարցը և չվախենան, թե ի՞նչ կասի նրանց «քեռին», քանի որ «քեռին» երբեք գոհ չի լինելու»,- այսօր ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը:
Բանախոսի փոխացմամբ, Լեռնայի Ղարաբաղի հիմնախնդրի լուծման հարցում հարկավոր է մեծ ուշադրություն դարձնել նախ իրազեկվածության մակարդակին:
«Շատ հաճախ ես լինում եմ եվրոպական տարբեր համալսարաններում, այնտեղ Լեռնային Ղարաբաղի մասին ինֆորմացիան շատ քիչ է, իսկ եղածն էլ ներկայացվում է ադրբեջանական տեսանկյունից: Պատճառն այն է, որ նրանց գրքերը անգլերեն լեզվով են, որոնք իրենց հերթին թարգմանվում են ադրբեջաներենից»,- նշեց Վլադիմիր Զախարովը և խորհուրդ տվեց հայ գործարարներին ստեղծել համատեղ ֆոնդ և զբաղվել տեղեկատվական գործունեությամբ:
/Panorama.am/
|
Просмотров: 361 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |