Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Май 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Май » 4 » Ճապոնիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը
17:26
Ճապոնիան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունը
Մայիսի 4-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևան ժամանած Ճապոնիայի արտգործնախարարի առաջին տեղակալ Հիսասի Տոկունագային: 

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Էդվարդ Նալբանդյանը խորին ցավակցություններ հայտնեց մարտին Ճապոնիայում պատահած բնական արհավիրքների հետևանքով հազարավոր զոհերի կապակցությամբ:

Փոխնախարար Տոկունագան երախտագիտություն հայտնեց մարտի 11-ին Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ Հայաստանից ստացված ցավակցությունների և հետևանքների վերացման համար ցուցաբերած օժանդակության համար: Նա հավելեց, որ ավերիչ երկրաշարժի հետևանքները վերապրած հայ ժողովուրդը ճապոնական ժողովրդի վիշտն ընկալեց ինչպես իր սեփականը և այս կապակցությամբ Երուանում տեղի ունենալիք միջոցառումը՝ նվիրված արհավիրքների զոհերի հիշատակին, հայ ժողովրդի բարեկամության հավաստումն է և Ճապոնիան շատ բարձր ենք գնահատում այն:

Նախարար Նալբանդյանը, գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին հայ-ճապոնական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում, ընդգծելով, որ Ճապոնիայի հետ փոխգործակցության զարգացումը Հայաստանի համար կարևոր ուղղություն է:

Հայաստանի արտգործնախարարին հանձնելով Ճապոնիայի ԱԳ նախարար Տակեակի Մացումոտոյի ուղերձը հյուրն ասաց, որ Ճապոնիայի իշխանությունները բարձր են գնահատում Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները և ցանկանում են առավել ընդլայնել դրանք: Նա հավելեց, որ իր այցելությունը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ճապոնական բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցելությունն է և այն վկայում է վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների աննախադեպ զարգացման մասին:

Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին առնչվող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք նշվեց, որ բարձրաստիճան փոխայցելությունները, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունները կարևոր դեր են խաղում փոխգործակցության ամրապնդման և խորացման համար:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գոհունակություն հայտնեց, որ շուրջ երկու տարի առաջ Տոկիո կատարած իր այցի ընթացքում ձեռք բերված մի շարք պայմանավորվածություններ իրականացվում են:

Ճապոնիայի փոխարտգործնախարարը շեշտեց, որ անցյալ տարի Ճապոնիայում ՀՀ դեսպանության հիմնումը նոր լիցք է հաղորդել երկու երկրների միջև համակողմանի հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձան երկկողմ համագործակցությանը միջազգային կազմակերպություններում, ՄԱԿ-ի բարեփոխման գործընթացին:

Երկուստեք կարևորվեցին խորհրդարանների միջև համագործակցության խթանման, իրավապայմանագրային դաշտի կատարելագործման, առևտրա-տնտեսական բնագավառի փոխգործակցության ակտիվացման նպատակով ձեռնարկվող քայլերը:

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ: 
 
/Aysor.am/
Просмотров: 456 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ