Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Февраль » 22 » Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասադ Ալամին
14:58
Տիգրան Սարգսյանն ընդունել է Ասադ Ալամին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամին։

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորելով ընթացիկ ծրագրերի շարունակականության ապահովումը` կողմերն անդրադարձել են «Երկրի գործընկերության ռազմավարությունը 2009-2012 թթ. համար» ծրագրի շրջանակում գործակցության խորացման հեռանկարներին և ՀԲ-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների բաշխման ուղղություններին: Մասնավորապես, առաջնահերթ է համարվել գյուղատնտեսության, առողջապահության, կրթության ոլորտներում և կառավարման համակարգի բարեփոխումների ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացումը:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորությունից` վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության նիստում հաստատված ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը: Այդ առումով Տիգրան Սարգսյանը կարևորել է կոոպերատիվների խթանման, գյուղատնտեսության տեխնիկական վերազինման, սերմնաբուծության և անասնաբուծության զարգացման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:

Առողջապահական ռեֆորմների համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է առողջապահական միջազգային չափանիշներին համապատասխան հիվանդանոցների վերանորոգման, որակյալ ծառայությունների մատուցման, բժիշկների վերապատրաստման ու միասնական հաշվառման համակարգի ներդրման կարևորությունը: Կրթության ոլորտի առաջնահերթությունների թվում առանձնացվել է ՀՀ ուսումնական հաստատությունների հավատարմագրման խնդրի կարգավորումը:
Անդրադառնալով կառավարման համակարգի շարունակական բարեփոխումներին` վարչապետ Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նախարարությունների աշխատակազմերում ԾԻԳ-երի ինտեգրման գործընթացի մանրամասները: Որպես հաջորդ քայլ` անհրաժեշտ է համարվել պետական կառավարման մարմիններում համապատասխան կարողությունների ձևավորումը: 
 
/Aysor.am/
Просмотров: 494 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ