Блог
Главная »
2011 » Февраль » 17 » The King’s Speech-ը Գյուլին անհարմար դրության մեջ է գցել
15:41 The King’s Speech-ը Գյուլին անհարմար դրության մեջ է գցել |
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը անհարմար վիճակում է հայտնվել: Twitter-ի իր միկրոբլոգում նա գրառում է արել. «Կնոջս հետ դիտեցի The King’s Speech ֆիլմը: Իրոք շատ գեղեցիկ կինոնկար է»: Բանն այն է, որ օսկարակիր այս ֆիլմի պրեմիերան Թուրքիայում դեռ տեղի չի ունեցել, նաև չկան ֆիլմի լիցենզիոն DVD տարբերակները: Ստացվում է, որ նա կարող էր այն դիտել «պիրատական» ճանապարհով, գրում է ZN.UA-ն:
Գյուլի գրառումը մեծ աղմուկ է բարձրացրել ֆիլմի երկրպագուների շրջանում: Նրանք Թուրքիայի նախագահին հարցնում են, թե որտեղի՞ց է Գյուլը ստացել ֆիլմը դիտելու հնարավորությունը` առանց խախտելու հեղինակային իրավունքները:
Ինքը` Գյուլը, դեռ չի մեկնաբանել տեղի ունեցածը իր բլոգում, բայց պատասխանել է ամերիկյան ԶԼՄՆ-երի հարցին. «Ապօրինի ֆիլմ ինձ չէին փոխանցի»:
Ամերիկյան մամուլը ենթադրում է, որ Գյուլի աշխատակազմը նրան «սուպեր-էքսկլյուզիվ» դիտում է կազմակերպել: Սակայն ֆիլմի հեղինակային իրավունքների տերերը դեռ նման տեղեկատվություն չունեն:
|
Просмотров: 475 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |