Блог
Главная »
2011 » Февраль » 17 » Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալին
15:52 Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալին |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի նախարարի տեղակալ Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:
Ընդգծելով, որ հարևան երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխվստահության և բարիդրացիության մթնոլորտում, զրուցակիցներն անդրադարձել են մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ երկու երկրների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում կարևորվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանը և ԻԻՀ Նախագահի հատուկ բանագնացը զրուցել են նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ:
/Aysor.am/
|
Просмотров: 431 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |