Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Май 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Май » 3 » Սարկոզին հայերին խոստացել է չխոչընդոտել օրինագծի վավերացմանը
12:32
Սարկոզին հայերին խոստացել է չխոչընդոտել օրինագծի վավերացմանը
Վաղը` մայիսի 4-ին, Ֆրանսիայի Սենատը քննարկելու և քվեարկության է դնելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը երկրի Ազգային ժողովը վավերացրել էր 2006-ի հոկտեմբերի 12-ին:

Ըստ Ֆրանսիայի Հայ Դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանի` հակառակ Թուրքիայի բացահայտ ճնշումներին` հայ համայնքը միացյալ ուժերով շարունակում է պայքարել Սենատում օրինագծի վավերացման համար` առաջին հերթին հանուն արդարության և մարդկության արժանապատվության:

Հայ Դատի տնօրենի խոսքերով` հայ համայնքի ներկայացուցիչները` որպես Ֆրանսիայի լիիրավ քաղաքացիներ, իրավունք ունեն պահանջներ դնելու իրենց ներկայացուցիչների առջև, մինչդեռ «թուրքական պետական միջամտությունն անընդունելի է և ընկալվում է որպես մի պետության կողմից այլ ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտություն» :

«Հայ համայնքի ներկայացուցիչներն անցյալ շաբաթվա վերջին հանդիպել են նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Ավելի քան մեկուկես ժամ տևած հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ ներկայացուցիչ և CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը, CCAF-ի համանախագահ Արա Թորանյանը, Շառլ Ազնավուրի ներկայացուցիչ Լևոն Սայանը, ներկա են եղել նաև Պատրիկ Դևեջյանը և Ժան Սարկոզին։

Ֆրանսիայի նախագահը խոստացել է չխոչընդոտել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի վավերացմանը և չկաշկանդել իր համակիր սենատորների գործողությունները, ընդհակառակը` նա մեկ անգամ ևս հստակեցրել է, որ ինքը մերժում է ցեղապաշտությունը` ընդգծելով, որ «ժխտողականությունը հավասարազոր է ցեղապաշտությանը»», - ասված է ՀՅԴ Մամլո դիվանի հաղորդագրությունում։
 
/Aysor.am/

Просмотров: 489 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ