Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Февраль 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Февраль » 8 » Ռազմական հոգեբան. «Մարտունակ և հոգեպես հավասարակշռված զինվոր ունենալու համար ֆիզիկական պատրաստվածությունը շատ կարևոր է»
16:26
Ռազմական հոգեբան. «Մարտունակ և հոգեպես հավասարակշռված զինվոր ունենալու համար ֆիզիկական պատրաստվածությունը շատ կարևոր է»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊՆ Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը խոսելով մինչզորակոչային տարիքում երիտասարդների ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտության մասին, նշեց, որ մարտունակ և հոգեպես հավասարակշռված զինվոր ունենալու համար ֆիզիկական պատրաստվածությունը շատ կարևոր է:
«Որպեսզի զինվորը բանակային կյանքին հարմարվի, դրա համար պետք է, որ զինվորը հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստված գնա բանակ: Եթե զիվորը հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստված է գնում բանակ, ապա բանակում հարմարվելու շրջանը շատ ավելի հեշտությամբ է անցնում»,-հավելեց նա:

Ըստ Դավիթ Ջամալյանի, որպեսզի զիվորը հոգեբանորեն պատրաստված գնա բանակ, այդ հարցում մեծ դեր ունեն նաև ծնողները: «Ընտանիքը պետք է պատրաստի իր զավակին ծառայության: Եթե վաղ դպրոցական տարիքից բանակում ծառայելու անխուսափելիության գաղափարը ծնողները արմատավորում են զավակի մոտ, ապա նման պատանիները շատ հաջողված զինվորներ են լինում, իսկ եթե զինվորն այս ամենի հետ համատեղ ունենում է նաև ֆիզիկական պատրաստվածություն, ապա այդ դեպքում բանակը միանգամայն շահում է»,- հավելեց ռազմական հոգեբանը:

Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը նույնպես կարևորեց մինչզորակոչային տարիքում ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտությունը և նշեց, որ այս տարի Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիայում ստեղծել են մարզական լսարան: «Այս լսարանում յուրաքանչյուր մարզիկին ուսուցանվում է բանակի ռազմական տերմինալոգիան, բանակի շարային պատրաստվածությունը: Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր մարզիկներին լավ նախապատրաստենք բանակային կյանքին»,- հավելեց նա: 

Նա նշեց, որ 3 տարի է արդեն քիքբոքսինգի ֆեդերացիան համագործակցում է Զինված ուժերի հետ և զորամասերում անցկացնում են քիքբոքսինգի առաջնություն: Գառնիկ Հայրապետյանի խոսքով, նախորդ տարի քիքբոքսինգի ֆեդերացիայից բանակ է զորակոչվել 56 մարզիկ, իսկ այս տարի արդեն հոգեբանորեն և ֆիզիկապես պատրաստված 75 մարզիկ է զորակոչվելու բանակ:
«Մենք ցանկանում են, որ մեր բանակում և հոգեպես, և ֆիզիկապես շատ ուժեղ տղաներ ծառայեն, որն էլ իր հերթին կխթանի բանակի մարտունակության բարձրացմանը»,- հավելեց նա:

Նա հայտնեց, որ այս տարի քիքբոքսինգի ֆեդերացիան կազմակերպելու է նաև այցելություն այն զորամասեր, որտեղ ծառայում են ֆեդերացիայի սաները: «Մեր այցելության նպատակն է զորամասեր տանել մեր զինվորիների մայրերին, որպեսզի մայրերն իրենք կարծիք ձևավորեն մեր բանակի մասին»,- հավելեց Գառնիկ Հայրապետյանը:

/Panorama.am/
Просмотров: 469 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ