Блог
Главная »
2011 »
Май »
2 » «Պոետի վերադարձը»` լավագույն ֆիլմ
14:43 «Պոետի վերադարձը»` լավագույն ֆիլմ |
Ապրիլի 24-28-ը Իրանում անցկացված Քիշի առաջին միջազգային կինոփառատոնում Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմն արժանացել է «Լավագույն ֆիլմ» գլխավոր մրցանակին: Բացի ռեժիսորից Իրան էին հրավիրվել նաև օպերատոր Վրեժ Պետրոսյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը և Կինոգործիչների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը: Քանի որ Հարություն Խաչատրյանը շուտ էր վերադարձել փառատոնից, մրցանակը ստացել է և իր հետ Հայաստան կբերի Ռուբեն Գևորգյանցը:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի լրատվական կենտրոնի հաղորդմամբ, ազատ առևտրի գոտում կազմակերպող փառատոնը նպատակ ուներ վերականգնելու իրանական փառատոների վարկն աշխարհում: Այդ նպատակով հրավիրվել էին վերջին 5 տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերը, այդ թվում` Հարություն Խաչատրյանի երկու ֆիլմերը` «Սահմանը» և «Պոետի վերադարձը»` համապատասխանաբար խաղարկային և վավերագրական անվանակարգերում: Հատկանշական, որ վերջինս արդեն 5 տարի է շրջում է ամբողջ աշխարհում, մասնակցում է տարբեր փառատոնների, բայց փաստորեն շարունակում է մնալ արդիական ու ճանաչվում է լավագույնը:
/Panorama.am/
|
Просмотров: 475 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |