Блог
Главная »
2011 »
Февраль »
28 » Պատարագ Հալեպի եկեղեցիներում` Սումգայիթի զոհերի հիշատակին
17:30 Պատարագ Հալեպի եկեղեցիներում` Սումգայիթի զոհերի հիշատակին |
Փետրվարի 27-ին` կիրակի առավոտյան, Հալեպում Հայ Առաքելական Սբ. Քառասնից Մանկաց, Սբ. Մարիամ Աստվածածին, Սբ. Գրիգոր Լուսավորիչ և Սբ. Գևորգ եկեղեցիներում պատարագ է մատուցվել քսաներեք տարի առաջ Սումգայիթում Ադրբեջանի ջարդարարների ձեռքով ցեղասպանության ենթարկված հայ անմեղ զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Սբ. Աստվածածին եկեղեցում կրոնական արարողությանը ներկա են գտնվել Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Մանուկյանը և հյուպատոսության անձնակազմը:
/Aysor.am/
|
Просмотров: 470 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |