Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Май 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Май » 4 » Փոխվարչապետն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
17:28
Փոխվարչապետն ընդունեց ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ փոխվարչպետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիին:

ՀՀ փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք:

Քննարկվեցին Հայաստան-Վրաստան համագործակցության ընդլայնմանը վերաբերող, համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ա. Գևորգյանը նշեց, որ երկու երկրները դեռևս լիովին չեն օգտագործում փոխգործակցության առկա ներուժը և ակնկալեց դեսպանի աջակցությունը` տարածաշրջանային և տեղական ինքնակառավարման մակարդակում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ: Փոխվարչապետը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանում տեղական և տարածքային կառավարման մակարդակում, ընտանեկան նպաստի համակարգում, քաղաքային տնտեսության, ջրամատակարարման համակարգերի կառավարման ոլորտներում փորձի փոխանակման և փոխգործակցության հնարավորություններով:

Ա. Գևորգյանի խոսքով, Հայաստանն ակտիվորեն համագործակցում է Եվրախորհրդի, Եվրահանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների հետ, անցած տարի անդամակցել է նաև Եվրոպական ռեգիոնների ասամբլեային: Կազամակերպության անդամ են Վրաստանի հետ սահմանակից Լոռու և Տավուշի մարզերը, ակնկալվում է նաև Շիրակի մարզի անդամակցությունը: Փոխվարչապետը կարծիք հայտնեց, որ միջռեգիոնալ համագործակցությունն ավելի լայն հնարավորություններ կստեղծի եվրոպական կառույցների կողմից տարածաշրջանային ծրագրերի իրականացման առումով:

Նա տեղեկացրեց, որ մարզպետներին առաջարկվել է այցելություններ կազմակերպել Վրաստան և տեղում ծանոթանալ համագործակցության հնարավորություններին:

Դեսպանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց նպաստել երկու երկրների միջտարածաշրջանային գործակցության ակտիվացմանը: Նա համաձայնեց, որ երկու երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացման լուրջ ներուժ կա` պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ ներուժի բացահայտմանը, ինչպես նաև մարզպետների փոխայցելությունների կազմակերպմանը:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Ա. Գևորգյանը նշեց, որ համակարգի բարեփոխումների փաթեթի մշակման աշխատանքներում հայկական կողմը կօգտվի նաև Վրաստանի փորձից: 

/Aysor.am/
 
Просмотров: 427 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ