Հատուկ նախագիծ





Օրացույց

«  Май 2011  »
ПнВтСрЧтПтСбВс
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Արխիվ

Հարցում

Оцените мой сайт
Всего ответов: 165

Ստատիստիկա


Առցանց: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0

Մուտք

Блог

Главная » 2011 » Май » 16 » Նախագահ. Ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կա
17:37
Նախագահ. Ռազմական գործողությունների վերսկսման հավանականություն կա
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը «Մոսկովսկիե նովոստի» թերթի հետ հարցազրույցում, պատասխանելով հարցին` թե արդյոք մե՞ծ է իրական ռազմական գործողությունների վերսկսման վտանգը, պատասխանել է, որ իր կարծիքով, նման հավանականություն կա, որովհետև ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչու է Ադրբեջանը ձգձգում բանակցային գործընթացը: Նրա խոսքերով` հավանաբար, ծրագրեր կան մեծ ուժերի ու միջոցների կուտակման հետ կապված, որպեսզի փորձեն հարմար պահի ռազմական նոր արկածախնդրություն սանձազերծել: Ս. Սարգսյանի խոսքով, դա ճիշտ մոտեցում չէ, որովհետև իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով: Առաջինը` տոտալ պատերազմ ու Լեռնային Ղարաբաղի հետագա օկուպացիա, որը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի լիովին բնաջնջման դեպքում: Եվ երկրորդ` Ադրբեջանի պարտություն, ու նրա կողմից նոր տարածքների կորուստ:

«Այդ դեպքում Ադրբեջանը արդեն կսկսի բողոքել ևս հինգ, վեց կամ ավելի մեծ թվով շրջանների կորստից: Իսկ հետո՞: Կրկին հաշտություն, համաձայնագիր, հրադադարի ռեժիմի խախտումներ, նոր պատերազմ… Այս բոլոր սցենարներն անհեռանկարային են»,- ասել է ՀՀ Նախագահը:

Անդրադառնալով այն հարցին, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում երկու նոր պետությունների ձևավորումը, Ս. Սարգսյանն ասել է. «Ղարաբաղյան հիմնախնդիրը տարբերվում է բոլոր նմանատիպ հիմնախնդիրներից: Ընդհանարպես այդ բոլոր հակամարտությունները յուրօրինակ են, յուրաքանչյուրն ունի իր առանձնահատուկ պատճառները, հետևանքները, զարգացման դինամիկան: Որպես նախադեպ, իհարկե, աշխարհում նոր պետությունների կայացումը դրական է ազդում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի միջազգային ընկալման վրա: Եվ հարցն անգամ այն չէ, թե մենք ինքներս ճանաչո՞ւմ ենք Կոսովոյի, Հարավային Սուդանի, Աբխազիայի կամ Հարավային Օսիայի պետական ինքնիշխանությունը, այլ այն, որ միջազգային հանրությունը տարբեր դասավորությամբ է ընդունում, որ այս կամ այն պայմանների դեպքում անջատումը ինքնորոշման իրավունքի իրացման իրավաչափ ձև է»:

Միաժամանակ ՀՀ Նախագահը հայտարարել է, որ Հայաստանը չի կարող չդիտարկել իր կողմից ԼՂ անկախության ճանաչման հնարավորությունը: Օրինակ, այն իրապես կարող է ծագել ռազմական գործողությունների վերսկսման դեպքում: Ս. Սարգսյանը նշել է, որ ամեն անգամ տալիս են այլ, առավել ուղիղ հարց` «Ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»: Ըստ ՀՀ Նախագահի` որովհետև մենք բանակցություններ ենք վարում, իսկ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կնշանակի դրանց տապալում:

«Բոլոր դեպքերում ավելի լավ է բանակցել»,- ասել է ՀՀ Նախագահը:

/Aysor.am/
 
Просмотров: 433 | Добавил: Voskanapat | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:

Որոնում

Լուրեր

[22.10.2011]
Մեկ օրում հակառակորդը ԼՂՀ ուղղությամբ 200 կրակոց է արձակել (0)
[22.10.2011]
Սյուզի Կենտիկյանը պարտության մատնեց Տեերապոռնի Պաննիմիտային (0)
[22.10.2011]
Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը. Սահակյանը` միջնորդներին (2)
[22.10.2011]
Արման Կիրակոսյանին էլ փոխարինեց Աշոտ Հովակիմյանը (0)
[22.10.2011]
Երիտասարդներն ընդունել են կոչ և բանաձև` ուղղված Եվրախորհրդին ու Եվրախորհրդի անդամ երկրների կառավարություններին (0)
[22.10.2011]
Մենք հասկացանք, թե որտեղ է Նոյը որոշել իջնել. Եվրոպական շարժման առաջնորդները` Էրեբունիում (0)
[21.10.2011]
ՀՀ նախագահը միջնորդների հետ խոսել է կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման անհրաժեշտության մասին (0)
[21.10.2011]
Ադրբեջանում սկսվել է զորամասի վրա զինված հարձակման ու այլ հարձակումների մեջ մեղադրվող անձանց խմբի դատավարությունը (0)
[21.10.2011]
Անրի Սաբիի աճյունասափորը պահ տրվեց Արցախյան հողին (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)
[21.10.2011]
Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին (0)
[21.10.2011]
Քվելլեն. ԼՂ հիմնախնդրում նոր պատերազմը խնդրի լուծման տարբերակ չէ (3)
[21.10.2011]
Մ. Բրայզա. Յուրաքանչյուր ձերբակալվածի համար անհրաժեշտ է ապահովել արդար դատաքննություն (0)
[21.10.2011]
ԱԻ նախարարը Արցախում է (0)
[21.10.2011]
Բրայզա. Ստատուս քվոյի ներկայիս պահպանումն անընդունելի է (0)

Հատուկ նախագիծ

Արխիվ