Блог
Главная »
2011 »
Февраль »
2 » ՄԻՊ. «Արել եմ առավելագույնը` ինչ կարող էի»
15:10 ՄԻՊ. «Արել եմ առավելագույնը` ինչ կարող էի» |
«Արել եմ առավելագույնը` ինչ կարող էի»,- այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը` ամփոփելով իր պաշտոնավարման շրջանում (2006-2010 թթ.) կատարած աշխատանքները:
Նա հույս հայտնեց, որ իրեն հաջորդող պաշտպանը կկարողանա ստեղծված հիմքի վրա պատշաճ մակարդակով կատարել պարտականությունները:
ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ երեկ Ազգային ժողով է ներկայցրել իր պաշտոնաթողության մասին դիմումը:
Ա. Հարությունյանը զբաղեցնելու է Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը:
Արմեն Հարությունյանը հայտնեց նաև, որ օրենքի համաձայն` այսօր ՀՀ նախագահի, օրենսդիր, գործադիր և դատական իշանության մարմիններին է ներկայացրել 2010 թ. ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը:
/Aysor.am/
|
Просмотров: 450 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |