Блог
Главная »
2011 »
Май »
3 » Լիտվիայի նախագահը Ալիևի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը
12:40 Լիտվիայի նախագահը Ալիևի հետ քննարկել է ԼՂ հիմնախնդիրը |
Լիտվիայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն Ադրբեջան կատարած այցի շրջանակներում այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձ է կատարվել նաև ԼՂ հիմնախնդրին:
«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվիայի նախագահը մասնավորապես նշել է. «Եվրոպան և ողջ աշխարհը ցանկանում են, որ կոնֆլիկտները լուծվեն խաղաղ ճանապարհով: ԼՂ հարցի վերաբերյալ Լիտվիան պատրաստ է իր ուժերի չափով օժանդակություն ցուցաբերել և՛ որպես ԵԱՀԿ, և՛ ԵՄ անդամ պետություն, և թե՛ երկկողմանի ձևաչափում:
/Aysor.am/
|
Просмотров: 397 |
Добавил: Voskanapat
| Рейтинг: 0.0/0 |