Հակամարտությունների լուծման ռազմական ուղուն ոչ մի միջազգային կառույց չի սատարելու: Այսօր Երևանում ՀՀ նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարեց Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն:
«Շատ կարևոր է, որ ձեր տարածաշրջանի յուրաքանչյուր հակամարտություն լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Որևէ միջազգային կազմակերպություն չի սատարի ռազմական ուղուն»,- հայտարարեց Լիտվայի նախագահն ու ընդգծեց, որ տարածաշրջանային այցի շրջանակներում այս հանգամանքը կարևորել է թե Բաքվում, թե Թբիլիսիում և թե Երևանում:
Նրա խոսքով, միաժամանակ Լիտվան սատարելու է այն բոլոր նախաձեռնություններին, որոնք միտված են տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանը: Իր խոսքում Դալյա Գրիբաուսկայտեն միաժամանակ կարևորեց այն հանգամանքը, որ հայ ժողովուրդը «չնայած անցյալին, պատմական խնդիրներին, ցավին, պատրաստ է խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով»: Հիշեցնենք, որ Լիտվան հանդիսանում է ԵԱՀԿ գործող նախագահող երկիրը:
/Panorama.am/
|